«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն հրավիրում է դիմելու «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում 2026» ծրագրի շրջանակում լոգիստիկ և ադմինիստրատիվ հարցերի օգնականի թափուր հաստիքի համար։   Հիմնական տեղեկատվություն Պաշտոն՝ Լոգիստիկ և ադմինիստրատիվ հարցերի օգնական Դիմորդ՝ Անհատ փորձագետ կամ իրավաբանական անձ Պայմանագրի տեսակ՝ Ծառայությունների մատուցման պայմանագիր Ծառայության իրականացման ժամկետ՝ 06.09.2026 – 21.11.2026 Աշխատանքային պարտականություններ Լոգիստիկ և ադմինիստրատիվ հարցերի օգնականը պատասխանատու կլինի՝ դասընթացների անցկացման վայրի նախապատրաստման և անհրաժեշտ պայմանների ապահովման համար, անհրաժեշտ տեխնիկական միջոցների (պրոյեկտոր, նոութբուք, ձայնային սարքավորումներ և այլն) և գրասենյակային պարագաների (թուղթ, գրիչ, մարկեր և...


 «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) ՀԿ-ի կողմից իրականացվող «EmpowerYouth. Երիտասարդներին հուզող հարցերի շուրջ որոշումների կայացման գործում երիտասարդական կազմակերպությունների կարողությունների զարգացում» Էրազմուս+ միջազգային ծրագրի շրջանակում երիտասարդական թիմերը Գյումրի, Արթիկ, Գավառ, Արմավիր և Վաղարշապատ համայնքներում կլիմայի և բնապահպանության ոլորտներում իրականացված մոնիթորինգի արդյունքների հիման վրա պատրաստել են զեկույցներ և դրանց ներկայացման սահիկաշարեր։ Զեկույցների նպատակն է գնահատել ընտրված համայնքներում բնապահպանական խնդիրների առկա վիճակը, տեղական ինքնակառավարման մարմինների և պետական կառույցների գործունեությունը, ինչպես նաև քաղաքացիների մասնակցությունը բնապահպանական կառավարման գործընթացներին։ Մոնիթորինգն իրականացվել է մասնակցային և ապացույցնե...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Inclusive Cities Lens: Introducing Video into Youth Work ՎԱՅՐԸ՝ Ռուստավի, Վրաստան ՕՐԵՐԸ՝ 5-10 հոկտեմբեր 2026 թ. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ Ամրապնդել երիտասարդական աշխատողների կարողությունները՝ կիրառելու տեսանյութերի ստեղծումը որպես ոչ ֆորմալ կրթության գործիք՝ երիտասարդների շրջանում ներառականության, կայուն զարգացման և ակտիվ մասնակցության խթանման նպատակով։   ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ Զարգացնել մասնակիցների գործնական հմտությունները տեսանյութերի ստեղծման և մոնտաժի ոլորտում՝ երիտասարդական աշխատանքում դրանք կիրառելու նպատակով; Խորացնել մասնակիցների պատկերացումները քաղաքային կայուն զարգացման, սոցիալական ներառականության և հանրային տարածքներում առկա խտրականության վերաբերյալ; Ցույց տալ, թե ինչպես կարելի է տեսանյութերի ստեղծումն օգտագործել որպես պատմություն...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Y-BLOOM “Youth Bridges Across the Mediterranean – Local Voices, Global Connections” ՎԱՅՐԸ՝ Սուս, Թունիս ՕՐԵՐԸ՝ 22-28 հոկտեմբեր 2026 թ. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է՝ խթանել երիտասարդների ակտիվ մասնակցությունը տեղական մակարդակում, զարգացնել միջմշակութային հաղորդակցման, համագործակցության, առաջնորդության և քաղաքացիական մասնակցության հմտությունները, ինչպես նաև նպաստել Եվրոպական և Միջերկրածովյան երկրների երիտասարդների միջև երկխոսությանն ու փոխըմբռնմանը։ Ծրագրի ընթացքում մասնակիցները կքննարկեն ակտիվ մասնակցության, ներառման, գենդերային հավասարության, կայուն զարգացման, թվային գործիքների կիրառման և համայնքային նախաձեռնությունների թեմաները՝ ոչ ֆորմալ կրթության մեթոդների կիրառմամբ։ Ծրագիրը ներառում է ինտերակտիվ աշխատարաններ, սիմուլյացիոն վարժություններ, թիմային աշխատանք,...


Ընթացակարգի ծածկագիրը` YES 07/26 Պատվիրատուն՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը գտնվում է  ՀՀ, ք․ Գյումրի, Ալեք Մանուկյան 26 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով: Սույն հրավերը կազմվել է «Երիտասարդների հզորացում հանուն հաջողության» ծրագրի (այսուհետև` Ծրագիր) շրջանակներում, և նպատակ ունի Պատվիրատուի կողմից հայտարարված ընթացակարգին մասնակցելու մտադրություն ունեցող անձանց (այսուհետև` Հայտատու) տեղեկացնելու ընթացակարգի պայմանների` գնման առարկայի, ընթացակարգի անցկացման, հաղթողին որոշելու և նրա հետ պայմանագիր կնքելու մասին, ինչպես նաև օժանդակելու ընթացակարգի հայտը պատրաստելիս։ «Երիտասարդների հզորացում հանուն հաջողության» ծրագիրն իրականացնում են «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկակական բ...


«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը հրավիրում է Շիրակի և Տավուշի մարզերից 17-ից 35 տարեկան ակտիվ, նախաձեռնող և համայնքային խնդիրներով հետաքրքրված երիտասարդներին՝ մասնակցելու «Համայնքային կազմակերպիչների կարողությունների զարգացման» դասընթացին, որն իրականացվում է «Երիտասարդների հզորացում հանուն հաջողության» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացնում են «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկակական բարեգործական հիմնադրամը «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ։ Եռօրյա դասընթացը հնարավորություն կտա ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ՝ մարդու, սոցիալական և աշխատանքային իրավունքների, հաղորդակցման, առաջնորդության, մեդիագրագիտության, քննադատական մտածողության, շահերի պաշտպանության, կյանքի հիմնար...


«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՁԱՅՆԸ ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ» ԾՐԱԳՐԻ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ   1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Պատվիրատու՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպություն Ծրագրի անվանում՝ «Երիտասարդների ձայնը հանուն ժողովրդավարության» Պայմանագիր՝ IMS-05358 Ծրագրի իրականացման վայր՝ Հայաստանի Հանրապետություն Ծրագրի ժամկետներ՝ 2026 թվականի ապրիլի 10-ից հուլիսի 31 Ծրագրի ընդհանուր բյուջե՝ 39,029 եվրո   2. ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ Ապահովել ծրագրի ֆինանսական հաշվետվությունների և ծրագրի շրջանակում կատարված ծախսերի անկախ աուդիտ՝ հաստատելու, որ դրանք համապատասխանում են դրամաշնորհային պայմանագրի, ֆինանսական կառավարման պահանջների և կիրառելի միջազգային աուդիտի ստանդարտների պահանջներին։ &...


ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Հանրային կապերի պատասխանատու ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼ՝ ամբողջ դրույք (շաբաթական 40 ժամ), 5-օրյա աշխատանքային գրաֆիկ (երկուշաբթիից ուրբաթ) ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ՝ 5 օգոստոս 2026 թ․ (3 ամիս վճարովի փորձաշրջանով) ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ՝ ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26 (ԵՆԿ ՀԿ գրասենյակ) ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ՝ Կազմակերպության տնօրեն   ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մշակել և իրականացնել Կազմակերպության հանրային կապերի ռազմավարությունից բխող տարեկան գործողությունների պլանը, Պատրաստել և խմբագրել Կազմակերպության տեղեկատվական և ներկայացուցչական նյութերը, Ապահովել Կազմակերպության ծրագրերի, նախաձեռնությունների և միջոցառումների հաղորդակցությունը, հանրային լուսաբանումը և տեղեկատվության տարածումը, Պատրաստել Կազմակերպության տարեկան հաշվ...


ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Գրասենյակի պատասխանատու (Office Manager) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼ՝ ամբողջ դրույք (շաբաթական 40 ժամ), 5-օրյա աշխատանքային գրաֆիկ (երկուշաբթիից ուրբաթ) ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ՝ 3 օգոստոս 2026 թ․ (3 ամիս վճարովի փորձաշրջանով) ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ՝ ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26 (ԵՆԿ ՀԿ գրասենյակ) ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ՝ Կազմակերպության տնօրեն   ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ընդունել գրասենյակի այցելուներին և տրամադրել համապատասխան տեղեկատվություն, Պատասխանել հեռախոսազանգերին, Ստուգել Կազմակերպության էլ-փոստերը, պատասխանել նամակներին և վերաուղարկել համապատասխան հասցեատերերին, Կազմակերպել փոստային նամակների ուղարկումը, Թարմացնել և վարել բազաները, Կազմակերպել Կազմակերպության առօրյա փաստաթղթավարությունը, Կազմել աշխատա...


ՎԱՅՐԸ՝  Գդինիա, Լեհաստան ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ 24.08.2026-23.08.2027 ՈԻՂԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ Գդինիայի Սոցիալական Դպրոց   ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ է՝ երեխաների համար տարբեր ինտեգրացիոն, ճանաչողական և ակտիվացնող խաղերի կազմակերպում, կրթական և ստեղծագործական աշխատարանների անցկացում, դասերի ընթացքում ուսուցիչներին աջակցություն, հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների հետ աշխատանք, բարեգործական նախաձեռնությունների կազմակերպում, օտար լեզուների ուսուցում և այլ հետաքրքիր գործունեություններ։ Կամավորի դերակատարությունը մեծապես կախված կլինի նրա կարողություններից, փորձից և հետաքրքրությունների շրջանակից։ ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ  18-30 տարեկան, նախաձեռնող, մոտիվացված, շփվող և անգլերեն...