18
Դկտ 2025
Տեղեկացնում ենք, որ ս․թ․ նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ «EcoVille կրթական խաղ և համայնքային կարիքների վերհանում» խորագրով առերես դասընթացը, որը վարեց Ռումինիայում տեղի ունեցած ուսումնական այցի մասնակից՝ Անդրանիկ Պապոյանը («Պանդո» ՀԿ)։ Դասընթացը իրականացվել է «EmpowerYouth. Երիտասարդներին հուզող հարցերի շուրջ որոշումների կայացման գործում երիտասարդական կազմակերպությունների կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է Ռումինիայի Եվրոպական քաղաքականության կենտրոնի (CRPE) կողﬕց՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի (Հայաստան), Եվրոպական հարցերի հետազոտությունների և շահերի պաշտպանության կենտրոնի (Մոլդովա) և Ատինատի ասոցիացիաի (Վրաստան) հետ համագործակցությամբ՝ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ։ Դասընթացի ընթացքում մասնակիցները ստանձնեցին ...
