ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Ծրագրի գնումների և ենթադրամաշնորհների բաղադրիչի համակարգողի թափուր պաշտոնի համար մրցույթ

Ծրագրի գնումների և ենթադրամաշնորհների բաղադրիչի համակարգողի թափուր պաշտոնի համար մրցույթ

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԵՆԿ) հայտարարում է մրցույթ՝ ծրագրի գնումների և ենթադրամաշնորհների բաղադրիչի համակարգողի թափուր պաշտոնը համալրելու նպատակով։

  1. ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Պաշտոն՝ Ծրագրի գնումների և ենթադրամաշնորհների բաղադրիչի համակարգող

Աշխատանքի վայր՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ գրասենյակ (ՀՀ, ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26)

Պայմանագրի տեսակ՝ Աշխատանքային պայմանագիր

Պայմանագրի ժամկետ՝ 40 ամիս

Աշխատանքի սկիզբ՝ 2026 թվականի դեկտեմբերի 1

Աշխատանքի ծավալ՝ Ոչ լրիվ դրույք՝ շաբաթական 10 ժամ, 5-օրյա աշխատանքային գրաֆիկով

Անմիջական ղեկավար՝ Ծրագրի ղեկավար

  1. ՊԱՇՏՈՆԻ ՆՊԱՏԱԿԸ

Ծրագրի գնումների և ենթադրամաշնորհների բաղադրիչի համակարգողը պատասխանատու է ծրագրի շրջանակում իրականացվող գնումների և ենթադրամաշնորհների տրամադրման գործընթացների պլանավորման, կազմակերպման, համակարգման, մշտադիտարկման և փաստաթղթավորման համար՝ ապահովելով դրանց համապատասխանությունը կազմակերպության ներքին ընթացակարգերին, դոնորի պահանջներին և կիրառելի օրենսդրությանը։

Համակարգողը համագործակցում է ծրագրային և ֆինանսական թիմերի, համապատասխան հանձնաժողովների, մատակարարների և ենթադրամաշնորհառուների հետ՝ նպաստելով գործընթացների թափանցիկ, մրցակցային, արդյունավետ և հաշվետու իրականացմանը։

  1. ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գնումների գործընթացների համակարգում

  • Մշակել, համակարգել և պարբերաբար թարմացնել ծրագրի գնումների պլանը՝ ապահովելով դրա համապատասխանությունը ծրագրի աշխատանքային պլանին, հաստատված բյուջեին և իրականացման ժամանակացույցին՝ համագործակցելով ծրագրային թիմի և ֆինանսների պատասխանատուի հետ։
  • Կազմակերպել և համակարգել ծրագրի շրջանակում ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերման գործընթացները՝ ներառյալ գնման պահանջների, տեխնիկական բնութագրերի, մրցութային փաստաթղթերի և անհրաժեշտ այլ նյութերի նախապատրաստումը՝ համապատասխան պատասխանատուների մասնակցությամբ։
  • Կազմակերպել գնանշումների հարցումները, մրցույթները և գնումների այլ ընթացակարգերը՝ ապահովելով առաջարկների ընդունման, գրանցման, գնահատման և մատակարարների ընտրության գործընթացների պատշաճ համակարգումը՝ համապատասխան հանձնաժողովների մասնակցությամբ և սահմանված ընթացակարգերի պահպանմամբ։
  • Համակարգել մատակարարների հետ պայմանագրերի նախապատրաստման, կնքման և կատարման ընթացքը՝ համագործակցելով համապատասխան պատասխանատուների հետ և հետևելով պայմանագրային պարտավորությունների, կատարման ժամկետների և սահմանված պահանջների պահպանմանը։
  • Ապահովել գնումների գործընթացների ամբողջական և պատշաճ փաստաթղթավորումը՝ ներառյալ մրցութային փաստաթղթերի, ստացված առաջարկների, գնահատման արդյունքների, ընդունված որոշումների, պայմանագրերի և հիմնավորող այլ փաստաթղթերի համակարգումն ու պահպանումը։
  • Բացահայտել և գնահատել գնումների գործընթացներում հնարավոր ռիսկերը, այդ թվում՝ շահերի բախման, խարդախության, կոռուպցիայի և ոչ պատշաճ ազդեցության ռիսկերը, ինչպես նաև առաջարկել դրանց կանխարգելման և նվազեցման միջոցառումներ՝ նպաստելով գործընթացների թափանցիկությանն ու բարեվարքությանը։

Ենթադրամաշնորհների բաղադրիչի համակարգում

  • Մշակել, համակարգել և պարբերաբար վերանայել ենթադրամաշնորհների բաղադրիչի աշխատանքային պլանը՝ ապահովելով դրա համապատասխանությունը ծրագրի նպատակներին, հաստատված ժամանակացույցին, բյուջեին և դոնորի պահանջներին։
  • Մասնակցել ենթադրամաշնորհային մրցույթների հայտարարությունների, հայտադիմումների, դիմորդների ուղեցույցների, գնահատման չափանիշների և գործընթացի իրականացման համար անհրաժեշտ այլ փաստաթղթերի մշակմանը և նախապատրաստմանը։
  • Կազմակերպել և համակարգել ենթադրամաշնորհային հայտերի ընդունման, գրանցման, համապատասխանության ստուգման և գնահատման գործընթացները՝ ապահովելով գնահատող հանձնաժողովների աշխատանքների կազմակերպչական համակարգումը, սահմանված ընթացակարգերի պահպանումը և ընտրության արդյունքների պատշաճ փաստաթղթավորումը։
  • Համակարգել ենթադրամաշնորհային պայմանագրերի նախապատրաստման, կնքման, փոփոխությունների կատարման և փակման գործընթացները՝ համագործակցելով ծրագրային թիմի և ֆինանսների պատասխանատուի հետ։
  • Իրականացնել ենթադրամաշնորհառուների պայմանագրային պարտավորությունների կատարման, հաշվետվությունների ներկայացման ժամկետների և դոնորի պահանջների պահպանման ընթացքի մշտադիտարկում՝ համագործակցելով ծրագրային և ֆինանսական թիմերի հետ և նպաստելով բովանդակային ու ֆինանսական համապատասխանության ապահովմանը։
  • Կազմակերպել և համակարգել ենթադրամաշնորհառուներին տրամադրվող խորհրդատվական և մեթոդական աջակցությունը՝ նպաստելով ենթադրամաշնորհների պատշաճ իրականացմանը, պայմանագրային պահանջների պահպանմանը և հաշվետվողականության ապահովմանը։
  • Բացահայտել և վերլուծել ենթադրամաշնորհների տրամադրման և իրականացման ընթացքում առաջացող խնդիրներն ու հնարավոր ռիսկերը, ինչպես նաև ներկայացնել դրանց կանխարգելման, լուծման կամ նվազեցմանն ուղղված առաջարկություններ։

Ընդհանուր աշխատանքային պարտականություններ

  • Ապահովել գնումների և ենթադրամաշնորհների գործընթացներին առնչվող փաստաթղթերի և տվյալների պատշաճ համակարգումն ու պահպանումը՝ նպաստելով տեղեկատվության ամբողջականությանը, հասանելիությանը և հաշվետվողականության ապահովմանը։
  • Աջակցել ներքին և արտաքին աուդիտների, ինչպես նաև դոնորի կողմից իրականացվող ստուգումների նախապատրաստմանն ու անցկացմանը՝ տրամադրելով գնումների և ենթադրամաշնորհների գործընթացներին առնչվող անհրաժեշտ փաստաթղթեր, տվյալներ և պարզաբանումներ։
  • Համագործակցել ծրագրային և ֆինանսական թիմերի հետ՝ ապահովելով գնումների և ենթադրամաշնորհների գործընթացների արդյունավետ համակարգումը, տեղեկատվության ժամանակին փոխանակումը և առաջացող հարցերի լուծումը։
  • Մասնակցել ծրագրային թիմի աշխատանքային հանդիպումներին, կազմակերպության աշխատակազմի ժողովներին և անհրաժեշտության դեպքում՝ ռազմավարական պլանավորման գործընթացներին։
  • Պատրաստել և անմիջական ղեկավարին ներկայացնել կատարված աշխատանքների վերաբերյալ ամսական հաշվետվություններ։
  • Անհրաժեշտության դեպքում, անմիջական ղեկավարի հանձնարարությամբ, աջակցել կազմակերպության այլ ծրագրերի և միջոցառումների իրականացմանը, ինչպես նաև կատարել պաշտոնի գործառույթներին և կազմակերպության կանոնադրական նպատակներին համապատասխան այլ աշխատանքներ։
  1. ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Կրթություն և մասնագիտական փորձ

  • Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների, կառավարման, իրավագիտության, հանրային կառավարման կամ հարակից ոլորտներում։
  • Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ՝ գնումների, դրամաշնորհների կառավարման, ծրագրային վարչարարության կամ հարակից ոլորտներում։
  • Գնումների մրցակցային ընթացակարգերի, պայմանագրերի կառավարման և ենթադրամաշնորհների տրամադրման գործընթացների վերաբերյալ գիտելիքներ ու գործնական հմտություններ։
  • Փաստաթղթաշրջանառության, հաշվետվությունների պատրաստման և համապատասխանության ապահովման գործընթացների կազմակերպման փորձ։

Մասնագիտական և անձնային կարողություններ

  • Կազմակերպչական, աշխատանքների պլանավորման, առաջնահերթությունների սահմանման և ժամանակի արդյունավետ կառավարման զարգացած հմտություններ։
  • Վերլուծական մտածողություն, գործընթացների ընթացքում հնարավոր խնդիրներն ու ռիսկերը բացահայտելու, գնահատելու և դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելու կարողություն։
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման, բանակցությունների վարման և տարբեր շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ համագործակցության հմտություններ։
  • Թիմային աշխատանքի, գործընթացների համակարգման և տարբեր մասնագետների հետ կառուցողական համագործակցություն ապահովելու կարողություն։
  • Պատասխանատվության բարձր զգացում, մանրուքների նկատմամբ ուշադրություն, ճշգրտություն և ինքնուրույն աշխատելու կարողություն։
  • Հայերենի գերազանց և անգլերենի աշխատանքային լավ իմացություն։
  • Համակարգչային ծրագրերի և առցանց աշխատանքային գործիքների կիրառման լավ հմտություններ (MS Office, մասնավորապես՝ Word և Excel, Google Workspace և այլ համապատասխան գործիքներ)։

 

Առավելություն կդիտվեն՝

  • Միջազգային կազմակերպությունների կամ դոնորների ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում աշխատանքային փորձը։
  • Գնումների և ենթադրամաշնորհների կառավարման երկու ուղղություններում գործնական փորձի առկայությունը։
  1. ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Մասնակցություն Հայաստանում և արտերկրում կազմակերպվող մասնագիտական վերապատրաստումների և կարողությունների զարգացման ծրագրերի։
  • Մասնագիտական զարգացման, նոր հմտությունների ձեռքբերման և աշխատանքային առաջխաղացման հնարավորություններ։
  1. ԱՇԽԱՏԱՎԱՐՁ

Աշխատավարձի չափի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի հարցազրույցի փուլում։

  1. ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳ

Հետաքրքրված և ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները հրավիրվում են դիմելու՝ մինչև 2026 թվականի նոյեմբերի 15-ը ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

  • Ինքնակենսագրական (CV),
  • Մոտիվացիոն նամակ։

Փաստաթղթերը պետք է ներկայացվեն հայերենով և ուղարկվեն hr@yic.am էլեկտրոնային հասցեին։

Էլեկտրոնային նամակի թեմա (Subject) դաշտում անհրաժեշտ է նշել՝ «Գնումների և ենթադրամաշնորհների բաղադրիչի համակարգող_Անուն Ազգանուն»

Դիմումի համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև անձամբ՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ գրասենյակ (ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26)։

  1. ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Թեկնածուների ընտրությունը կիրականացվի երկու փուլով՝

Փուլ 1. Հայտերի նախնական գնահատում

Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն և թեկնածուների համապատասխանության գնահատում՝ սահմանված որակավորման պահանջների և ընտրության չափանիշների հիման վրա։

Փուլ 2. Հարցազրույց

Նախնական ընտրությունն անցած թեկնածուների մասնագիտական գիտելիքների, աշխատանքային փորձի, համապատասխան կարողությունների և մոտիվացիայի գնահատում։

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրության փուլը հաջողությամբ անցած թեկնածուները։

  1. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մրցույթի և դիմելու ընթացակարգի վերաբերյալ հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ գրասենյակի հետ՝

Հեռախոս՝ +374 95 919197

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, 09:00–18:00։

Նշում. Աշխատողի անհատական աշխատանքային գրաֆիկը սահմանվում է կազմակերպության աշխատանքային ժամերին համապատասխան՝ պահպանելով շաբաթական 10-ժամյա աշխատանքային ծանրաբեռնվածությունը։