«EmpowerYouth» Էրազմուս+ միջազգային ծրագրի շրջանակում կլիմայի ԵՎ բնապահպանության ոլորտներում իրականացված մոնիթորինգ՝ Գյումրի, Արթիկ, Գավառ, Արմավիր ԵՎ Վաղարշապատ համայնքներում երիտասարդական թիմերի կողմից
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) ՀԿ-ի կողմից իրականացվող «EmpowerYouth. Երիտասարդներին հուզող հարցերի շուրջ որոշումների կայացման գործում երիտասարդական կազմակերպությունների կարողությունների զարգացում» Էրազմուս+ միջազգային ծրագրի շրջանակում երիտասարդական թիմերը Գյումրի, Արթիկ, Գավառ, Արմավիր և Վաղարշապատ համայնքներում կլիմայի և բնապահպանության ոլորտներում իրականացված մոնիթորինգի արդյունքների հիման վրա պատրաստել են զեկույցներ և դրանց ներկայացման սահիկաշարեր։
Զեկույցների նպատակն է գնահատել ընտրված համայնքներում բնապահպանական խնդիրների առկա վիճակը, տեղական ինքնակառավարման մարմինների և պետական կառույցների գործունեությունը, ինչպես նաև քաղաքացիների մասնակցությունը բնապահպանական կառավարման գործընթացներին։
Մոնիթորինգն իրականացվել է մասնակցային և ապացույցների վրա հիմնված մոտեցմամբ, որի շրջանակում կիրառվել է որակական և քանակական հետազոտական մեթոդների համադրություն։ Յուրաքանչյուր համայնքում ուսումնասիրվել է տեղական մակարդակում առավել արդիական բնապահպանական մեկ խնդիր՝ հաշվի առնելով դրա ազդեցությունը շրջակա միջավայրի, համայնքի զարգացման և բնակչության կյանքի որակի վրա։
Կարող եք ծանոթանալ երիտասարդական թիմերի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքների հիման վրա պատրաստված զեկույցների սահիկաշարերին ստորև։
📌 Արթիկի անտառային գոտու աղբահանության խնդիրը
📌 Շիրակի մարզի անտառածածկ տարածքները
📌 Արմավիր քաղաքի կանաչ տարածքների զարգացումը և պահպանումը
📌 Օդի աղտոտվածությունը Վաղարշապատ համայնքում
📌 Գավառում պլաստիկի սպառում և սննդի թափոնների մշակում
Սույն սահիկաշարերի ամբողջական վերարտադրումը, վերամշակումը կամ թարգմանությունը ցանկացած ձևով կարող է իրականացվել միայն ԵՆԿ ՀԿ-ի գրավոր համաձայնությամբ։
Սահիկաշարերի որևէ հատվածի վերարտադրումը թույլատրելի է միայն շահույթ չհետապնդող, ոչ առևտրային նպատակներով՝ սույն սկզբնաղբյուրին պատշաճ հղում կատարելու պայմանով։
