03
Օգս 2024
Հրավիրում ենք Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից տեղահանված 16-ից 30 տարեկան երիտասարդների՝ մասնակցելու «Առաջնորդության Լաբ» ճամբար-դասընթացին, որը տեղի կունենա ս․թ․ օգոստոսի 20-ից 25-ը Աղվերանում։ Իսկ ի՞նչ է «Առաջնորդության Լաբ»-ը։ Ճամբար-դասընթացի նպատակն է խթանել ՀՀ բոլոր մարզերի 16-30 տարեկան երիտասարդների ներգրավվածությունն իրենց համայնքների տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքին՝ զարգացնելով կարողությունները տեղական ինքնակառավարման, մասնակցային կառավարման, հաղորդակցման, հավասար իրավունքների և հնարավորությունների ոլորտում։ Ճամբարի մոդելն ընդգրկում է ուսուցողական դասընթացներ, գործնական աշխատանքներ, INSPIRO զրույցներ հաջողակ առաջնորդների և մասնագետների հետ, նորարարական գործիքներ և լի՜քը վարժություններ ու խաղեր։ Ճամբարականները նաև ձեռք կբերեն ծրագրեր...
