13
Մրտ 2025
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկակական բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Երիտասարդների հզորացում հանուն հաջողության» ծրագրի շրջանակներում հայտարարում է Շիրակի և Տավուշի մարզերի հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացման հնգափուլ դասընթացի մեկնարկը։ Դասընթացները կնպաստեն մասնակից կազմակերպությունների ոլորտային ներուժի զարգացմանը, այդ թվում` երիտասարդների սոցիալ-տնտեսական հզորացման, երիտասարդական աշխատանքի, ծրագրերի նախագծման և կառավարման, ֆոնդհայթհայթման, հաղորդակցության և հանրային կապերի ուղղություններով: Ի՞նչ սպասել դասընթացներից․ Կյանքի հմտությունների և զբաղունակության վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն,
Երիտասարդական տեղական քաղաքակ...
