24
Մյս 2024
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) ՀԿ-ն «Երիտասարդ քաղաքացիները գործում են․ Երիտասարդները որպես տեղական ժողովրդավարության ջատագովներ և ակտիվիստներ» ծրագրի շրջանակներում հրավիրում է 18 տարեկանը լրացած երիտասարդական աշխատողների՝ մասնակցելու վերապատրաստման եռօրյա դասընթացի, որը միտված է տեղական մակարդակում երիտասարդների քաղաքացիական ակտիվությանը նպաստելու համար անհրաժեշտ հմտությունների զարգացմանը: Դասընթացի մանրամասները. Երբ՝ հունիսի 3-5 Որտեղ՝ ք․ Գյումրի Դասընթացի նպատակն է. երիտասարդական աշխատողներին տրամադրել տեսական գիտելիքներ և կիրառելի հմտություններ տեղական մակարդակում երիտասարդական խմբերի քաղաքացիական ակտիվությանը սատարելու համար: Դասընթացի թեմատիկ շրջանակը. Երիտասարդների մասնակցության խթանում որոշումների կա...
