06
Մյս 2024
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հրավիրում է Արմավիրի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի 24 համայնքների երիտասարդական ոլորտի ու տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ներկայացուցիչների՝ մասնակցելու 50/50 ձևաչափով երիտասարդական տեղական քաղաքականություն թեմայով դասընթացի, որը կազմակերպվում է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում: Դասընթացի նպատակն է նպաստել Հայաստանում համայնքային երիտասարդական քաղաքականությունների մշակմանը՝ երիտասարդական կառույցների և համայնքային իշխանությունների կարողությունների համատեղ զարգացման (50/50 ձևաչափով) միջոցով։ Դասընթացը անդրադառնում է հիմնական երկու թեմաների՝ երիտասարդների մասնակցություն և երիտասարդա...
