Սիրով տեղեկացնում ենք, որ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն մեկնարկում է անգլերենի նոր ակումբներ՝ սկսնակ և միջին մակարդակների համար: Եթե ցանկանում եք սովորել անգլերեն կամ բարելավել ձեր գիտելիքները, ապա շտապեք գրանցվել մինչև հունիսի 29-ը ժամը 12:00՝ լրացնելով հետևյալ առցանց հայտը: Ակումբին անդամ կարող է լինել 13 տարին լրացած ցանկացած անձ: Սկսնակների ակումբի առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 2-ին, ժամը 14:30-ին: Միջին մակարդակի անգլերենի ակումբի առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 2-ին, ժամը 16:00-ին: Մանրամասների համար կարող եք զանգահարել 095 91 91 97 հեռախոսահամարով (բացի երկուշաբթի և կիրակի օրերից) կամ այցելել ԵՆԿ գրասենյակ՝ Շահումյան 69 հասցեով (Արևամանուկ շենք, 1-ին հարկ):  ...

 
ԾՐԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «Never Be the Same» ՎԱՅՐԸ՝ Բիդգոշ, Լեհաստան ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ 2019 - 2020, սեպտեմբեր ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ «The University of Economy in Bydgoszcz» ՈԻՂԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ է՝ Նպաստել տեղի երեխաների և մեծահասակների անհատական և սոցիալական զարգացմանը, թիմային աշխատանքի և լեզվական հմտությունների բարելավմանը և միջմշակութային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:   ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-30 տարեկան, նախաձեռնող, մոտիվացված, շփվող և անգլերենի հաղորդակցման հմտություններ ունեցող երիտասարդներ:   Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է evs.sending@yic.am էլ․հասցեին ուղարկել անգլերեն լեզվով ինքնակենսագրական (CV) և մոտիվացիոն նամակ (Word կամ ...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ From Migration to Integration ՎԱՅՐԸ՝ Լասինյա, Խորվաթիա ՕՐԵՐԸ՝ սեպտեմբերի 16-23, 2019   ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը միգրանտների խնդիրների մասին, խրախուսել հանդուրժողականություն և համերաշխություն՝ միգրանտների սոցիալական ներգրավվածությունը բարձրացնելու համար:   ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝   Խթանել միջմշակութային և միջկրոնական երկխոսությունը Խթանել սոցիալական ներառականությունն ու համերաշխությունը միգրանտների և մարգինալացված այլ խմբերի նկատմամբ, Սակավ հնարավորություններով երիտասարդների կարողությունների զարգացում   ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-25 տարեկան երիտասարդներ, ովքեր զբաղվում ակտիվ հասարակական գործունեությամբ և հատկապես բնակվում են գյուղական վայրերում:   Ծրագրի աշխ...


«Ուրբաթօրյա սրճարանին» հատուկ ջերմ մթնոլորտում մասնակիցները ներկայացրին ինչպես իրենց հեղինակային, այնպես էլ հայտնի ստեղծագործողների գործերը, իսկ Եվրոպական կամավորական ծառայության կամավորները պատմեցին Հայաստանում իրենց հետ կատարված արկածային դեպքերի մասին։ Այնուհետև, ԵԿԾ կամավոր Մարտինա Հորնիչկովան ներկաների հետ կիսվեց յոգայի ու մեդիտացիայի գաղտնիքներով։      ...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հրավիրում է մասնակցելու «Աշխատունակության ամառային դպրոցի», որի շրջանակներում հինգ օրերի ընթացքում մասնակիցներին հնարավորություն կտրվի գործնական գիտելիքներ ստանալ հետևյալ թեմաներից․   Առաջնորդություն և թիմային աշխատանք, Կոնֆլիկտների հաղթահարում և բանակցությունների վարում, Մեդիագրագիտություն, Մասնագիտական կողմնորոշում, աշխատաշուկա և զբաղվածություն, Աշխատանքային հարցազրույցի պատրաստում:   Ամառային դպրոցի ընդհանուր նպատակն է ուսանողներին, նորավարտ մասնագետներին և աշխատանք փնտրող բոլոր երիտասարդներին տրամադրել գործնական գիտելիքներ ու հմտություններ, որոնք նրանց առավել մրցունակ կդարձնեն աշխատաշուկայում։   Ամառային դպրոցին կարող են մասնակցել 1...


«EVS: Open Up» Հյուրընկալող կազմակերպություն՝ «Stowarzyszenie “Dorośli – Dzieciom”»  Երբ. Ապրիլ 2019 – Ապրիլ 2020  Որտեղ.  Սեպոլնո-Կրաժենսկի, Լեհաստան  Նպատակ.  Նպաստել երիտասարդների անհատական և սոցիալական զարգացմանը, տրամադրել ապահով և նպաստավոր միջավայր՝ վերջիններիս ներուժի հզորացման համար: Կամավորի անունը` Լյուդմիլա Քոչարյան    Կամավորի առաջադրանքները՝ Նախապատրաստել և անցկացնել դասընթացներ երիտասարդների համար արվեստ, երաժշտություն, թատրոն խոհարարություն, լուսանկարչություն, լրագրություն թեմաներով, կազմակերպել և մասնակցել տարբեր սոցիալական և մշակութային միջոցառումների, ինչպիսիք են ցուցահանդեսներ, ցուցադրություններ, աջակցել «Երիտասարդ ստեղծագործողների ակումբի» գործունեության համար վեբ բլոգի պատրաստման աշխատանքներին։ ...


Մայիսի 26-ին տեղի ունեցավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած հերթական ճանաչողական արշավը: ԵՆԿ արշավականները իրենց ճանաչողական այցերը սկսեցին Ռաբաթի ամրոցից: Հաջորդ կանգառը կապուտաչյա Փարվանալիճն էր, որին հաջորդեց տպավորիչ Վարձիա քարանձավը, իսկ վերջին կանգառը Խերթվիսի բերդն էր:    ...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Հայաստանում «Էրազմուս+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի շրջանակներում հրավիրում է Եվրամիության «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի Եվրոպական կամավորական աշխատանք ծրագրով հետաքրքրված անձանց և կազմակերպություններին մասնակցելու մենթորների մեկօրյա տեղական դասընթացին, որը տեղի կունենա հունիսի 14-ին, ժամը 11:00-17:00-ն Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակի տարածքում (ք․ Գյումրի, Շահումյան 69)։ Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել առցանց մինչ հունիսի 9-ը ժամը 12:00-ն՝ լրացնելով հետևյալ դիմում-հայտը: Կազմակերպությունը հոգում է մասնակիցների ճանապարհածախսը, սուրճի և ճաշի ընդմիջումները: Հարցերի դեպքում կարող եք զանգա...


  ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ CAUCAN – Counter and Alternative Narratives for Human Rights in the Caucasus ՎԱՅՐԸ՝ Թբիլիսի, Վրաստան ՕՐԵՐԸ՝ հունիսի 17-25, 2019     ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝ Ուսուցանել մասնակիցներին մարդու իրավունքների կրթության և ժողովրդավարական քաղաքացիության թեմաներով, Մասնակիցներին զինել դասընթացավարի հմտություններով, Ձևավորել մարդու իրավունքների կրթության առաջնորդների և ջատագովների, Նպաստել ոչ-ֆորմալ կրթության ճանաչմանը:   ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 20-35 տարեկան երիտասարդական աշխատողներ, ովքեր ունեն ատելության խոսքի դեմ պայքարի փորձառություն, և աշխատել են մարգինալացված խմբերի հետ:   Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է: Խումբը բաղկացած է լինելու 5 մասնակցից:   Ծրագրի ընթացքում կազմակե...