ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԹԵՄԱՅՈՎ
ՎԱՅՐԸ՝ Լասինյա, Խորվաթիա
ՕՐԵՐԸ՝ սեպտեմբերի 16-23, 2019
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը միգրանտների խնդիրների մասին, խրախուսել հանդուրժողականություն և համերաշխություն՝ միգրանտների սոցիալական ներգրավվածությունը բարձրացնելու համար:
ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝
- Խթանել միջմշակութային և միջկրոնական երկխոսությունը
- Խթանել սոցիալական ներառականությունն ու համերաշխությունը միգրանտների և մարգինալացված այլ խմբերի նկատմամբ,
- Սակավ հնարավորություններով երիտասարդների կարողությունների զարգացում
ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-25 տարեկան երիտասարդներ, ովքեր զբաղվում ակտիվ հասարակական գործունեությամբ և հատկապես բնակվում են գյուղական վայրերում:
Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:
Խումբը բաղկացած է լինելու 5 մասնակցից և 1 թիմի լիդերից:
Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ: Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 360 եվրո՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով: Վիզայի վճարը և վիզայի հետ կապված ծախսերը ևս փոխհատուցվում է ծրագրի կողմից:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝
- 20 եվրո
ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:
Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը:
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ հունիսի 16–ը, ժամը 13:00-ն:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):