Բաց երիտասարդական աշխատանքի թեմայով կարողությունների զարգացման դասընթացի մասնակցության հրավեր։ Երբ՝ սեպտեմբերի 5-9, 2019 թ. Իրականացնող՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ Որտեղ՝ ՀՀ, քաղաք Գյումրի Ով կարող է դիմել՝ Դասընթացը նախատեսված է երիտասարդների հետ աշխատող, երիտասարդության համար ծրագրեր իրականացնող անհատների, կազմակերպությունների աշխատակիցների և կամավորների, պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցների, ՔՀԿ այլ շահագրգիռ ներկայացուցիչների համար։ Դասընթացի նպատակն է՝ նպաստել երիտասարդական աշխատանքում ներգրավված դերակատարների կարողությունների զարգացմանը՝ բաց երիտասարդական աշխատանքի վերաբերյալ ուսումնական այցի տարրերով քառօրյա դասընթացի անցկացման միջոցով: Դասընթացի թեմաներն են՝ ...

 
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, արդեն հինգերորդ տարին անընդմեջ, Գյումրիում իրականացնում է տարաբնույթ հանրային միջոցառումներ՝ նվիրված երիտասարդների միջազգային օրվան։ Այս տարի նույնպես, օգոստոսի 12-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Գյումրու համայնքապետարանի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ իրականացրեց մեծամասշտաբ միջոցառումներ: Օրվա մեկնարկը տրվեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում «Փոխակերպվող կրթություն» (“Transforming education”) համաժողովով: Համաժողովի առաջին մասում տեղի ունեցան ելույթներ տեղական և միջազգային փորձագետ-խոսնակների կողմից, որին հաջորդեց տարբեր լսարաններում զուգահեռաբար տարբեր թեմաներո...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Fish or Fishing? ՎԱՅՐԸ՝ Ախալցխա, Վրաստան ՕՐԵՐԸ՝ սեպտեմբերի 22-30, 2019   ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է  ուսումնասիրելու երիտասարդական նախաձեռնությունների բնույթը և թե ինչպես կարելի է երիտասարդական աշխատանքը դարձնել ավելի մասնակցային:   ՍԵՄԻՆԱՐԻՑ ՀԵՏՈ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ ԵՆ Աջակցել երիտասարդներին՝ իրականացնելու իրենց գաղափարները՝ առանց քննադատելու Ներգրավել երիտասարդներին փոքրամասշտաբ համայնքային ծրագրերում Խթանել պատասխանատվությունը, համասեփականության զգացումը և համերաշխությունը երիտասարդների մեջ Սովորեցնել ծրագրեր գրելու հիմնարար գիտելիքներ Աջակցել երիտասարդներին ծրագրերի իրականացման բոլոր փուլերում ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան  երիտասարդական աշխատողներ, երիտասարդական խմբերի առաջնորդներ, կազմակերպիչներ, ...


Հյուրընկալող կազմակերպություն՝ “Wiatrak” Foundation Երբ՝ Հուլիս 2019 – Օգոստոս 2019 Որտեղ՝  Բիդգոշ, Լեհաստան Նպատակ՝ Բարձրացնել տեղացի երեխաների և երիտասարդների միջմշակութային իրազեկվածությունը՝ տարատեսակ մշակութային միջոցառումների և խաղերի կազմակերպման միջոցով: Կամավորների անունները` Աննա Հովհաննիսյան, Հայարփի Պողոսյան, Նարեկ Սահակյան Կամավորի առաջադրանքները՝ Տեղի համայնքի երիտասարդների և երեխաների համար ամառային ճամբարի,  տարբեր միջոցառումների կազմակերպում, սեփական մշակույթի տարածում՝ խաղերի միջոցով: ...


Սիրելի երիտասարդներ և ոչ միայն, երիտասարդների միջազգային օրվան ընդառաջ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն կազմակերպում է «Փոխակերպվող կրթություն» (“Transforming Education”) խորագիրը կրող համաժողով: Համաժողովի առաջին մասում տեղի կունենան ելույթներ տեղական և միջազգային փորձագետ-խոսնակների կողմից, որին կհաջորդի տարբեր լսարաններում զուգահեռաբար տարբեր թեմաներով («Ինքնաճանաչում, ինքնակրթություն», «Թվային հետք», «Կարիերայի պլանավորում քոչինգի էլեմենտներով», «Տեխնոլոգիաները որպես ապագայի կրթության ուղենիշ», «Կամավորությունը որպես ուսուցում») ընթացող աշխատարաններ՝ ոլորտում ճանաչված և փորձառու փորձագետների ներգրավմամբ։ Համաժողովը տեղի է ունենալու օգոստոսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում։ Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են, ...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Power to You(th) ՎԱՅՐԸ՝ Գոլվեյ, Իռլանդիա ՕՐԵՐԸ՝ սեպտեմբերի 22-27, 2019 ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է  զարգացնել երիտասարդական աշխատողների և երիտասարդական առաջնորդների հմտությունները՝ երիտասարդների հետ աշխատելու, նրանց հզորացնելու, հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավելու և համայնքային կյանքում ներդրում ունենալու համար: Ծրագրի ընթացքում ուշադրություն կդարձնենք նաև Էրազմուս+ ծրագրի հնարավորություններին՝ որպես միջոց հասարակական կյանքում երիտասարդների մասնակցությունը խթանելու համար:   ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան երիտասարդական աշխատողներ, երիտասարդական առաջնորդներ, մենթորներ և այլ մասնագետներ, ովքեր անմիջապես աշխատում են երիտասարդների հետ:   Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:  Խումբը բաղկացած է լինելու 2 մասնակցից: ...


2019թ. հուլիսի 30-ին տեղի ունեցավ Եվրոպական Միության «Եվրոպական կամավորական ծառայություն» ծրագրի շրջանակներում Սլովակիայից Գյումրի ժամանած Յոզեֆ Բանյասի հրաժեշտի ոչ-ֆորմալ հավաքույթը: Ժոզեֆը տասն ամիս շարունակ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ում ներգրավված է եղել հանրային կապերի աշխատանքներում, զբաղվել է «Ուրբաթօրյա սրճարանի»կազմակերպման աշխատանքներով, ԵՆԿ-ում և Երիտասարդների տանը վարել է «Լուսանկարչության և տեսանյութերի պատրաստման ակումբ», Բավրայում անցկացրել է անգլերենի ակումբ, պատրաստել է ԵՆԿ-ի ամսական տեսնյութերը և այլն: Հավաքույթի ընթացքում ԵԿԾ համակարգող Մարիամ Ղարագյոզյանի կողմից Յոզեֆին հանձնվեց շնորհակալագիր և YouthPass հավաստագիրը` իրականացրած կամավորական աշխատանքի համար:🤗   ...


Սիրելի երիտասարդներ և երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ, երիտասարդների միջազգային օրվան ընդառաջ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կոսվկաս ռեսուրսային կենտրոնի հետ համատեղ օգոստոսի 12-ին կազմակերպում է Եվրոպական միության «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի՝ Հայաստանում պաշտոնական մեկնարկի միջոցառումը: Միջոցառման ընթացքում Հայաստանում «Էրազմուս+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչների կողմից կներկայացվի Եվրոպական միության կողմից իրականացվող և այսուհետ նաև հայաստանյան կազմակերպությունների՝ հասարակական կազմակերպությունների, ուսումանական հաստատությունների, մեդիա և պետական կառուցների ներկայացուցչներին հասանելի դարձած «Եվրոպական համերաշխության կորպ...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը օգոստոսին կազմակերպում է բակային ճամբարների շարք 11 և 12 տարեկան թվով 50 պատանիների համար (ամեն խմբում 25 հոգի)՝ յուրաքանչյուրը 1 շաբաթ տևողությամբ (օգոստոսի 6-10, օգոստոսի 13-17): Բակային ճամբարի նպատակն է 11-12 տարեկան երեխաների ամառային արձակուրդները դարձնել հագեցած, հետաքրքիր ու բազմաբովանդակ, ստեղծել հնարավորություն շփվելու հասակակիցների հետ, ձեռք բերելու նոր ընկերներ ու ստանալու նոր գիտելիքներ։ Բակային ճամբարը կազմակերպվելու է օրվա առաջին կեսին (10:00-13:00) և ունենալու է կրթական, մշակութային ու մարզական բաղադրիչներ։   Բակային ճամբարի մասնակիցների առօրյան  առավել հետաքրքիր դարձնելու նպատակով կազմակերպվելու են նաև ժամանցային միջոցառումներ ո...