«Արհեստավոր մարդը մինչև կեսօր է սոված» = Ղայդով նախաձեռնություն 2015

12345576_1078616432171792_8023482042935655766_nԵրբ. Դեկտեմբերի 5, 2015

Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Ղայդով նախաձեռնության 2015»-ի շրջանակներում հայտարարել էր Շիրակի մարզում կամավորությունը և երիտասարդական նախաձեռնությունները խրախուսող գաղափարների մրցույթ`նվիրված կամավորության միջազգային օրվան: Մրցույթում հաղթող էր ճանաչվել Դավիթ Հարոյանի ներկայացրած «Արհեստավոր մարդը մինչև կեսօր է սոված» խորագիրը կրող նախաձեռնությունը: Դավիթը և իր արվեստագետ ընկերները ս/թ. դեկտեմբերի 9-ին Գյումրու Մ․ Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում իրականացրեցին իրենց նախաձեռնությունը, որի շրջանակներում պատրաստեցին միջոցառման մասնակիցների անվան առաջին տառերով վզնոցներ՝ հայկական մանրանկարչության մեջ օգտագործված թռչնատառերով: Միջոցառման ողջ ընթացքում ԳՊՄԻ ազգագրական պարի խումբը հանդես եկավ ազգային պարերով, իսկ միջացառման ժպիտն ու ծիծաղը ապահովեցին գյումրվա անեկդոտները, որոնք տպագրվել և բաժանվում էին մասնակիցներին «Խնդա ու տուր կողքինդ» սկզբունքով: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ու մասնակցությունն ունեցան գյումրեցի երիտասարդի այս հիանալի նախաձեռնության իրականացման գործում։ Հատուկ շնորհակալություն Դավիթին և իր ընկերներին ևս:

11222906_1078616345505134_1438822028043395481_n 12341425_1078617742171661_84095017013698496_n 12360075_1078616348838467_2965140788272511496_n