ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՊԱՏԱՆԻՆԵՐԻՆ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը Հայաստանի տարբեր մարզերում աջակցություն կտրամադրի Արցախից բռնի տեղահանված պատանիներին ու երիտասարդներին:
Հաշվի առնելով Արցախում հումանիտար ճգնաժամը և սեպտեմբերի 19-ից ստեղծված ծանրագույն իրադրությունը` տեղեկացնում ենք, որ Գյումրիում, Սպիտակում, Էջմիածնում, Արմավիրում և Գավառում գործող «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնների ծառայություններն ու ռեսուրսները հասանելի են նշված համայնքներում և դրանց շրջակայքում հաստատված 13-18 տարեկան արցախցի պատանիներին ու երիտասարդներին:
Կենտրոններում երիտասարդական աշխատողների կողմից կիրականացվի անհատական և խմբային պրոֆեսիոնալ երիտասարդական աշխատանք, խորհրդատվություն և ուղղորդում դեպի այլ մասնագետներ ու մասնագիտացված կառույցներ՝ ելնելով պատանիների ու երիտասարդների կարիքներից՝ նպաստելով նոր միջավայրում նրանց ներառմանն ու վերականգնմանը։
Հմուտ մասնագետների` երիտասարդական աշխատողների աջակցությամբ կենտրոններն առաջարկում են կարիքահեն երիտասարդական աշխատանքի ծառայություններ, այդ թվում՝ ոչ-ֆորմալ կրթության, վերապատրաստման, զբաղվածության, մասնագիտական կողմնորոշման, զարգացման, հասակակիցների հետ շփման, ինքնաարտահայտման և ժամանցի կազմակերպման ապահով տարածք՝ հագեցած պատանեկան գրականությամբ, համացանցով ու համակարգիչներով, ուսուցողական ու ժամանցային խաղերով, հանդիպումների ու երիտասարդական հավաքների համար նախատեսված սրահով, խոհանոցով և բացօթյա տարածքով։
Հայաստանում գործող «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնների հետ կարող եք կապ հաստատել՝
«Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն՝
+374 94 059197
https://www.facebook.com/GyumriYouthHouse
«Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն՝
+374 77 059197
https://www.facebook.com/SpitakYouthHouse
«Արմավիրի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն՝
+374 77 359197
https://www.facebook.com/ArmavirYouthHouse
«Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն՝
+374 94 069197
https://www.facebook.com/EjmiatsinYouthHouse
«Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն՝
+374 77 859197