Դեկտեմբերի 22-ին կայացավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադրման 10-ամյակին նվիրված միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին պետական կառավարման մարմինների, տեղական և միջազգային կազմակերպությունների ու մեդիա ոլորտի ներկայացուցիչներ, կազմակերպության անդամներ ու շահառուներ։ Միջոցառման ընթացքում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանն ամփոփեց կազմակերպության գործունեության 10 տարիները՝ ներկայացնելով կազմակերպության իրականացրած ծրագրերը և գործողությունները՝ ըստ ոլորտների: Տեղի ունեցավ նաև ԵՆԿ-ին նվիրված «Youth Power» երգի պրեմիերան, որի կատարողն է երգչուհի Արմինե Քոչարյանը: Ամփոփելով 2018 թվականը՝ Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը հանձնեց ավանդական դարձած տիտղոսներն ու շ...


Եվրոպական կամավորական ծառայություն իրականացնելու հնարավորությունը մեզ տրվել է Գյումրու «Երիտասարդական Նախաձեռնությունների Կենտրոն» ՀԿ-ի կողմից, որը Գյումրիում ակտիվ գործունեություն է ծավալում երիտասարդական շարժունակության և վերջիններիս համայնքային ներգրավվածության ոլորտում։ Մենք եվրոպական կամավորական ծառայություն ենք իրականացնում Խորվաթիայի Օզալ քաղաքում, որը աշխարհի մյուս բոլոր քաղաքներից տարբերվում է յուրօրինակ բնությամբ, ամրոցով ու հիդրոէլեկտրակայանով, որը ավելի ամրոց է, քան ինքը՝ ամրոցը։ Ամրոցը բավականին ժամանակակից տեսք ունի՝ արտաքին վերանորոգմամբ և տարիների ընթացքում կորցրել է իր ամրոցային շունչը։ Ամրոցի ներքևով հոսում է Կուպա գետը, որի վրա էլ կառուցված է հիդրոէլեկտրակայանը։ Լեգենդը պատմում է, որ Հիդրոէլեկտրակայանում ապրում է երեքգլխանի վիշապ, որն ամեն գիշեր...


Նոյեմբերի 21-ին կայացավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հերթական տեղեկատվական օրը: Հանդիպման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան տեղեկանալու ԵՆԿ հիմնադրման, ծավալած գործունեության և իրականացվող տեղական և միջազգային ծրագրերի մասին՝ կենդանի գրադարանի մեթոդաբանությամբ։ 📢💬💭 ...


2018թ. հոկտեմբերի 23-ին և 30-ին մեկնարկեցին անգլերենի սկսնակների և միջին մակարդակի նոր ակումբները, և տեղի ունեցավ առաջին հանդիպումները ակումբի մասնակիցների հետ: Մասնակցիները ծանոթացման միմյանց և ակումբավարի հետ, ինչպես նաև ներկայացվեց ակումբների վարման կարգը և ձևաչափը: Ակումբի մասնակիցներին մաղթում ենք արդյունավետ ու հետաքրքիր աշխատանք: ...


Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի «UPSHIFT» մոդելի ներդրման նպատակով հոկտեմբերի 24-26 Գյումրիում տեղի ունեցավ դասընթացավարների վերապատրաստում, որին մասնակցում էին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի աշխատակազմի անդամներ, մենթորներ, տեղական և միջազգային կամավորներ: *«UPSHIFT» մոդելը 12-18 տարեկան պատանիների հմտությունները բացահայտելու և զարգացնելու հատուկ գործիք է:    ...


Սեպտեմբերի 21-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ Երիտասարդների միջազգային օրվա միջոցառումների կազմակերպչական աշխատանքներում ներգրավված կամավորների հետ ոչ ֆորմալ հանդիպում, որի ընթացքում կամավորները կիսվեցին իրենց տպավորություններով և հանդես եկան նոր առաջարկներով։ Հանդիպման վերջում Գյումրու ԵՆԿ ՀԿ-ի կողմից կամավորներին հանձնվեցին շնորհակալագրեր` երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջացառումների կազմակերպչական աշխատանքներում ակտիվ մասնակցության և ցուցաբերած աջակցության համար:            Տեսնել ավելին...  ...


Սեպտեմբերի 22-ին Երիտասարդների տանը տեղի ունեցավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ անդամների հանդիպումը: Հանդիպման ընթացքում ներկայացվեց կազմակերպության ղեկավարում և վերահսկողություն իրականացնող մարմիների (նախագահ, միջազգային խորհրդ, վերստուգիչ) կողմից ծավալած գործունեության կիսամյակային հաշվետվությունները, հաշվետու ժամանակահատվածում իրականացված ծրագրերը և առաջիկայում պլանավորված գործողությունները, որին հաջորդեց նոր անդամների հետ ծանոթացումը և անդամության քարտերի հանձնումը: Այունհետ հանդիպումը շարունակվեց ոչ ֆորմալ միջավայրում միջավայրում՝ հնարավորություն ընձեռելով կազմակերպության անդամներին միմյանց հետ շփվելու և հաճելի ժամանակ անցկացնելու:       ...


Հուլիսի 25-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» հյուրընկալեց «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի պատանիներին, ովքեր ճանաչողական այց կատարեցին ԵՆԿ ՀԿ-ում: ?‍♀? Հանդիպման ընթացքում ներկայացվեց ինչպես Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» անցած ուղին, ձեռք բերած հաջողությունները, այնպես էլ իրականացրած և իրականացվող ծրագրերը, որոնց կարող են մասնակցել նաև նրանք:         ...


Հուլիսի 19-ին և 20-ին ավարտվեցին ֆրանսերենի հնգամսյա տևողությամբ սկսնակ և միջին մակարդակների ակումբները, որոնց մասնակիցները պարգևատրվեցին վկայականներով: Ակումբները վարում էր ԵՆԿ-ում միջազգային «French Civic Service»-ի կամավոր Լիդիա Վարթանիանը: ? ?     ...


2018 թվականի հուլիսի 15–ին տեղի ունեցավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» կազմակերպած հերթական ճանաչողական արշավը: Այս անգամ որպես երթուղի ընտրվել էր Թալինի Սբ. Կաթողիկե եկեղեցին, Դաշտադեմի ամրոցը, Զվարթնոց տաճարը, իսկ ԵՆԿ արշավականների վերջին կանգառը Ամբերդն էր, որը զմայլեց իր զորեղ ու տպավորիչ տեսարանով:                 Տեսնել ավելին......