Մարտի 27-ին կայացավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հերթական տեղեկատվական օրը: Հանդիպման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան տեղեկանալու ԵՆԿ ծավալած գործունեության և իրականացվող տեղական և միջազգային ծրագրերի մասին՝ կենդանի գրադարանի մեթոդաբանությամբ։ Տեղեկատվական հանդիպմանը մասնակցեցին 18 երիտասարդ:        Տեսնել ավելին․․․...


Մարտի 23-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի աշխատակազմը և կամավորները ևս միացան համապետական շաբաթօրյակին՝ մաքրելով «Լիլիթ» մանկապարտեզի և «Երիտասարդների տան» հարակից տարածքները։ Մեր լավ բարեկամ, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ևս անմասն չմնաց մաքրման աշխատանքներից և միացավ մեր թիմին:              Կարդալ ավելին․․․    ...


Փետրվարի 25-ին  և 26-ին մեր կազմակերպությունը ստորագրեց փոխըմբռման հուշագրեր  Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Գյումրու մասնաճյուղի և «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի հետ՝ ոլորտում համագործակցության վերաբերյալ, որի  նպատակն է օժանդակել կողմերի միջև համագործակցության ամրապնդմանը` տրամադրելով ուսումնական հաստատության ուսանողներին և դասախոսական կազմին հնարավորություն՝ մասնակցելու ԵՆԿ ՀԿ-ի կողմից իրականացվող միջազգային ծրագրերին։   ...


Փետրվարի 28-ին տեղի ունեցավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հերթական «Ուրբաթօրյա սրճարանը»՝ այս անգամ սիրո թեմայով: «Ուրբաթօրյա սրճարանին» հատուկ ջերմ մթնոլորտում հյուրերը բացահայտեցին Էստոնիայի, Սլովակիայի, Չեխիայի և Հայաստանի սիրո տոներին նվիրված ավանդույթները և սովորույթները, ինչպես նաև մասնակցեցին սիրուն նվիրված երգերի քուիզին և համտեսեցին ԵԿԾ կամավորների կողմից պատրաստած ավանդական ուտեստները:                     Կարդալ ավելին...   ...


Փետրվարի 22-ից 23-ը տեղի ունեցավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի «UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային ծրագրի մենթորների վերապատրաստման դասընթացը: Դասընթացի ընթացքում ծրագրի 5 մենթորներ հնարավորություն ունեցան ծանոթանալու մենթորության ոճերին, սկզբունքներին, դեռահասների հետ աշխատանքի առանձնահատկություններին, երիտասարդական նախաձեռնությունների մշակման քայլերին, ինչպես նաև բացայատեցին դեռահասներին աջակցելու և ուղղորդելու համար անհրաժեշտ կարևոր մեթոդներ, որոնք կօգնեն վերջիններիս կայանալ` որպես հմուտ մենթորներ: Նշենք, որ ընտրված մենթորները ս/թ մարտից օգոստոս ամիսներին աջակցելու են «UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային ծրագրի շրջանակներում դեռահասներից ձևավորված թիմերին՝ իրենց ծրագրային գաղափարները մշակելու և կյանքի կոչելու համար: *«UPSHIFT Հայա...


 Փետրվարի 23-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այցելեց Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ, որի ընթացքում հանդիպեց ԵՆԿ աշխատակազմի անդամների հետ, ավելի մանրամասն ծանոթացավ կազմակերպության գործունեության ուղղություններին, ինչպես նաև իրակացված և ընթացիկ ծրագրերին: Հաջորդիվ դեսպանն այցելեց ԵՆԿ ՀԿ-ի կողմից հիմնադրված «Երիտասարդների տուն», որը բաց երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությամբ աշխատող առաջին կենտրոնն է Հայաստանում: Այցելության ընթացքում դեսպանը ծանոթացավ կենտրոնի գործունեությանը, իրականացվող ծրագրերին, երեխաների հետ տարվող առօրյա աշխատանքներին, ինչպես նաև շփվեց կենտրոնի սաների հետ, ովքեր հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղել դեսպանին: Հանդիպումների ընթացքում դեսպանը կարևորեց Գյումրու «Երիտասարդական նախա...


Փետրվարի 1-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության և «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության միջև ստորագրվեց փոխըմբռման հուշագիր «UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային ծրագրի շրջանակներում համագործակցության վերաբերյալ: Համաձայն փոխըմբռման հուշագրի՝ կողմերը միմյանց աջակցելու են Սպիտակ քաղաքի երկու դպրոցներում իրականացվող ծրագրային գործողությունների ընթացքում: Փոխըմբռման հուշագիրը ստորագրել են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը և «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Աշխեն Բաբայանը:  *«UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային» ծրագիրը իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստ...


Ուրախությամբ հայտնում ենք, որ 2019 թվականի հունվարի 8-ից մեկնարկել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագիրը։   Ծրագրի նպատակն է` նպաստել Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի (այսուհետ՝ ԲԵԱ) ինստիտուցիոնալ զարգացմանը՝ տեղական և միջազգային փորձի ջատագովության և հանրային քաղաքականությունների բարելավման միջոցով:   Ծրագրի խնդիրներն են` ուսումնասիրել ԲԵԱ միջազգային փորձը և Հայաստանում դրա ներդրման հնարավորությունները, շահագրգիռ կողմերի հետ քննարկել Հայաստանում ԲԵԱ մոդելի ներդրման անհրաժեշտությունն ու հնարավորությունները, նպաստել Հայաստանում ԲԵԱ զարգացման շուրջ միջսեկտորալ և ՔՀԿ-Կառավարություն-ՏԻՄ համագործակցության ձևավորման, բացահայտել միջազգային...


 «Ուրբաթօրյա սրճարանը» ԵՆԿ ՀԿ-ի տեղական միջոցառումներից է, որը նախաձեռնվել է կազմակերպության «Եվրոպական կամավորական ծառայության» (ԵԿԾ) կամավորների կողմից և իրականացվում է 2013 թվականից։ «Ուրբաթօրյա սրճարանը» տեղի է ունենում ամսական երկու անգամ (ուրբաթ օրերին), որի շրջանակներում ընտրվում են թեմաներ՝ երաժշտություն, պոեզիա, նկարչություն, թատրոն, խաղեր և այլն։ Միջոցառման ժամանակ ԵՆԿ գրասենյակը վերածում է «սրճարանի», որտեղ և անցկացվում է Ուրբաթօրյա սրճարանը: Միջոցառման անբաժան մասն է կազմում կազմակերպության միջազգային կամավորների կողմից պատրաստված կերակրատեսակների հյուրասիրությունը։           Տեսնել ավելին...  ...


Ամփոփելով 2018 թվականը՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն կազմակերպության 10-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում հանձնեց ավանդական դարձած տիտղոսներն ու շնորհակալագրերը գործընկեր կառույցներին, պետական, մեդիա և հասարակական ոլորտի ներկայացուցիչներին՝ կազմակերպության հետ սերտ համագործակցության և երիտասարդության ոլորտին վերաբերող հարցերում գործուն մասնակցության ու ցուցաբերած աջակցության համար։ Հանձնվեցին նաև «Տարվա անդամ», «Տարվա աշխատակազմի անդամ» և «ԵՆԿ բարեկամ» տիտղոսները։ Ստորև ներկայացնում ենք անվանակարգերը. ՏԱՐՎԱ ԳՈՐԾԸՆԿԵՐ մեդիա կազմակերպություն - «ՑԱՅԳ» մարզային հեռուստաընկերություն, ՏԱՐՎԱ ԳՈՐԾԸՆԿԵՐ մեդիա կազմակերպություն - «Ռադիո Հայ Գյումրի» ռադիոկայանին, ՏԱՐՎԱ ԳՈՐԾԸՆԿԵՐ պետական կառույց - Գյումրու քաղաքապետարան, ՏԱՐՎԱ ԳՈՐԾԸՆ...