Սեպտեմբերի 11-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ Յունիսեֆի «UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման ծրագրի առաջին սերնդի ավարտական միջոցառումը: Միջոցառումը մեկնարկեց դեռահասների կողմից իրականացրած ֆոտո ցուցահանդեսով, որից հետո, համայնքային երիտասարդական ծրագրային գաղափարների մրցույթում հաղթած ու ֆինանսական աջակցություն ստացած 5 թիմերը ներկայացրեցին իրենց վեցամսյա ուսումնական ուղու ընթացքում գրանցած արդյունքները։ Ավարտական միջոցառմանը ներկա էր նաև Շիրակի մարզի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ով կարևորեց դեռահասների մասնակցությունը համայնքային զարգացման գործում և ծրագրին շարունակականություն ու նորանոր ձեռքբերումներ մաղթեց։ Օրը ամփոփվեց համերգով, որը ամրապնդեց ներկաների ստացած տպավորությունները: *«UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման ...


Հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած՝ այս տարվա վերջին ճանաչողական արշավը: ԵՆԿ արշավականները իրենց ճանաչողական այցը սկսեցին Լաստիվերից, որին հաջորդեց գեղեցկուհի Հաղարծինը: Օրը լի էր արկածներով, էքստրիմով և հիշողություններ դարձած հրաշալի պահերով:...


«UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային ծրագրի շրջանակներում հունիսի 4-ին տեղի ունեցավ ֆինանսավորում ստացած ծրագրերի ընթացիկ գնահատման հանդիպում: Ծրագրային թիմն այցեր կատարեց ֆինանսական աջակցություն ստացած թիմերի աշխատանքային վայրեր և տեղում ծանոթացավ աշխատանքների ընթացքին և ստացված արդյունքներին:   Պատանիները նաև հնարավորություն ստացան կիսվել իրենցտպավորություններով, ծրագրերի իրականացման ընթացքում հանդիպած դժվարություններով և դրական պահերով, բացի այդ նրանք հանդես եկան առաջարկություններով, թե ինչպիսի փոփոխություններ կցանականային տեսնել ծրագրում:   *«UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային» ծրագիրն իրականացնում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի հե...


Հունիսի 28-ին Երևանում տեղի ունեցավ «Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի զարգացման հեռանկարները» խորագրով ֆորումը: Ֆորումը նպատակ ուներ ներկայացնել «Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագրի արդյունքներն ու դաշտի հիմնական շահառուների մասնակցությամբ քննարկել Հայաստանում երիտասարդական աշխատանքի զարգացման հիմնահարցերը, առկա մարտահրավերներն և հնարավորությունները, փորձն ու հետագա անելիքները: Միջոցառման ընթացքում ԵՆԿ-ն փոխըմբռման հուշագրեր կնքվեց Գյումրու և Սպիտակի համայնքապետարանների հետ՝ ՀԿ - համայնքապետարան համագործակցությամբ Գյումրի և Սպիտակ համայնքների 12-18 տարեկան պատանիներին կրթական և երիտասարդական ծառայությունների տրամադրման վերաբերյալ։ Ֆորումն ամփոփվեց «Բաց երիտասարդական աշխատանքի տեղայնացում ՀՀ համայնքներում» և «Հայաստանում երիտասարդական ա...


«Ուրբաթօրյա սրճարանին» հատուկ ջերմ մթնոլորտում մասնակիցները ներկայացրին ինչպես իրենց հեղինակային, այնպես էլ հայտնի ստեղծագործողների գործերը, իսկ Եվրոպական կամավորական ծառայության կամավորները պատմեցին Հայաստանում իրենց հետ կատարված արկածային դեպքերի մասին։ Այնուհետև, ԵԿԾ կամավոր Մարտինա Հորնիչկովան ներկաների հետ կիսվեց յոգայի ու մեդիտացիայի գաղտնիքներով։      ...


Մայիսի 26-ին տեղի ունեցավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած հերթական ճանաչողական արշավը: ԵՆԿ արշավականները իրենց ճանաչողական այցերը սկսեցին Ռաբաթի ամրոցից: Հաջորդ կանգառը կապուտաչյա Փարվանալիճն էր, որին հաջորդեց տպավորիչ Վարձիա քարանձավը, իսկ վերջին կանգառը Խերթվիսի բերդն էր:    ...


Ապրիլի 14-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում Յունիսեֆի «UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Ծրագրերի նախագծում» թեմայով դասընթաց: Դասընթացին մասնակցում էին 46 պատանիներ Շիրակի և Լոռու մարզերից։ Համայնքային երիտասարդական ծրագրային գաղափարների մրցույթի երկրորդ փուլ անցած 10 թիմերը վիճակահանության միջոցով ընտրեցին իրենց մենթորներին, որոնց աջակցությամբ մինչև մայիսի 5-ն աշխատելու են ծրագրային գաղափարների վրա՝ սահմանելով և հստակեցնելով նպատակները, խնդիրները, գործողությունները, պատասխանատուներին, առկա ու պահանջվող ռեսուրսները։ Մայիսի 5-ին և 6-ին Գյումրիում կայանալիք ծրագրերի ընտրության վերջնական փուլի ժամանակ կներկայացվեն տասը ծրագրային գաղափարները, որոնցից ամենաշատ միավորներ հավաքած 5 ծրագրերը կստանան ֆ...


Ապրիլի 13-ին Յունիսեֆի «UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ մենթորների վերապատրաստման դասընթաց «Ծրագրերի նախագծում» թեմայով: Դասընթացի ընթացքում ծրագրի 5 մենթորները հնարավորություն ունեցան ծանոթանալու ծրագրային գաղափարների գեներացման գործընթացին, ծրագրերի նպատակների և խնդիրների սահմանմանը, գործողությունների և ֆինանսական պլանների կազմմանը, ինչպես նաև ծրագրերի իրականացման ընթացքում գնահատման և վերահսկողության ձևերին: Դասընթացը վարեցին Աննա Եղոյանը և Կարեն Սարգսյանը: Նշենք, որ ընտրված մենթորները ս/թ ապրիլից օգոստոս ամիսներին աջակցելու են «UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային ծրագրի շրջանակներում դեռահասներից ձևավորված թիմերին՝ իրենց ծրագրային գաղափարները մշակելու և կյանքի կոչելո...


Ապրիլի 12-ին տեղի ունեցավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հերթական «Ուրբաթօրյա սրճարանը»՝ այս անգամ թեման երաժշտությունն էր: 🎧🥁🎸 «Ուրբաթօրյա սրճարանին» հատուկ ջերմ մթնոլորտում մասնակիցները սովորեցին Էստոնական, Չեխական, Ֆրանսիական, Սլովակ ու Հայկական երգեր և ճաշակեցին ՄԵԿ ԲԱԺԱԿ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ: Իսկ միջոցառումն ավելի երաժշտական ու սիրուն դարձրին «Ջրաներկ» երաժշտական խմբի հեղինակային երգերը: ...


 Մարտի 28-ին Մեդիա երկխոսության կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի մոդելի ջատագովմանն ուղղված՝ «Բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագրին։ Ասուլիսի ընթացքում ԵՆԿ ՀԿ նախագահ, երիտասարդական ոլորտի փորձագետ Արթուր Նաջարյանը, հանրային քաղաքականության փորձագետ Աննա Եղոյանը, երիտասարդական աշխատանքի փորձագետ Կարեն Տերտերյանը և երիտասարդական ոլորտի հետազոտող Մարինա Գալստյանը ներկայացրին Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի անհրաժեշտության մասին, ինչպես նաև ծրագրի ընդհանուր նպատակը, առաջիկա գործողությունները և ծրագրի շրջանակներում իրականացրած ուսումնասիրության նախնական տվյալները։ *«Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագիրն իրականացվում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ «Իրավաբան...