07
Ապր 2025
Դուք երիտասարդական կազմակերպության մաս եք և հետաքրքրված եք Հայաստանից, Ռումինիայից, Մոլդովայից և Վրաստանից նույն ոլորտի ներկայացուցիչների հետ կարողությունների զարգացման և վերապատրաստման ծրագրի ու փորձի փոխանակման մասնակցելու՞: «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն (ԵՆԿ) կընտրի Հայաստանից 3 երիտասարդական կազմակերպությունների՝ մասնակցելու համապարփակ կարողությունների զարգացման և վերապատրաստման ծրագրին, որը ներառում է 5-օրյա ուսումնական այց Բուխարեստ, Ռումինիայից, Վրաստանից և Մոլդովայից նույն ոլորտի ներկայացուցիչների հետ առցանց մենթորության ծրագիր, ինչպես նաև երիտասարդական կազմակերպություններին աջակցություն տեղական մակարդակում: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս սովորել, համագործակցել և նպաստել որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցու...
