2023 թ. մայիսի 6-13-ը «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, «FUNDACJA LAJA» (Լեհաստան) հիմնադրամի հետ համատեղ՝ Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում, Գյումրիում հյուրընկալում է երիտասարդական քաղաքականություն, երիտասարդական աշխատանք և միջոլորտային համագործակցություն թեմաներով միջազգային ուսումնական այց: Ուսումնական այցի նպատակն է`բարձրացնել երիտասարդական քաղաքականության մշակման և երիտասարդական աշխատանքի իրականացման արդյունավետությունը՝ պետական և ոչ պետական կառույցների միջոլորտային համագործակցության ու երիտասարդների մասնակցության խթանման միջոցով։ Ծրագրին մասնակցում են պետական (նախարարություններ, մարզպետարաններ, համայնքապետարաններ, ուսումնական հաստատություններ) և ոչ պետական (երիտասարդական հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ) կառույցների ...


Ապրիլի 24-ին տեղի ունեցավ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած ճանաչողական արշավը։ Արշավականները ճանապարհը սկսեցին Վերնաշեն գյուղից և կիրճային ճանապարհով հասան Սպիտակավորի վանական համալիր, որտեղ մասնակցեցին Գարեգին Նժդեհի ոգեկոչման միջոցառմանը, որն ուղեկցվում էր ազգային երգ ու պարով։              ...


 2023 թ. ապրիլի 8-15-ը «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, «Exploring Cultural campfire Opportunities (ECCO)» (Նորվեգիա) ՀԿ-ի հետ համատեղ՝ Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում, հյուրընկալում է «Մենթորության Արվեստը» թեմայով ԵՀԿ մենթորների վերապատրաստման միջազգային դասընթացը։ Դասընթացը նպատակաուղղված է աջակցելու Եվրոպական համերաշխության կորպուս (ԵՀԿ) ծրագրերում ներգրավված 27 մենթորի գիտելիքների բարելավմանը՝ նպաստելով ԵՀԿ համակարգողների և մենթորների ներուժի զարգացմանը և ԵՀԿ ծրագրերի որակի բարձրացմանը, ինչպես նաև «զինելու» մենթորներին ԵՀԿ կամավորներին աջակցելու և ուղղորդելու համար անհրաժեշտ կարևոր մեթոդներով, որոնք կօգնեն վերջիններիս լինել ավելի աշխատունակ։ Ծրագրին մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանից, Նորվեգիայից, Հունաստանից, Բուլղարիայի...


«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը հրավիրում է դասընթացավարների «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» երկարաժամկետ ծրագրի շրջանակներում կայանալիք «Համայնքային կազմակերպիչների կարողությունների զարգացման» դասընթացի անցկացման համար։ Ծրագիրն իրականացնում են Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի ՀԿ-ի հետ համատեղ՝ ԵՄ համաֆինանսավորմամբ։ Քառօրյա դասընթացը լինելու է հաղորդակցման, առաջնորդության, կազմակերպչական, նախագծերի կառավարման, խաղաղաշինության և կոնֆլիկտների հաղթահարման հմտությունների զարգացման վերաբերյալ։    ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կարիքների գն...


«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը հրավիրում է  Հայաստանի բոլոր մարզերից 16-ից 25 տարեկան ակտիվ, նախաձեռնող և համայնքային խնդիրներով հետաքրքրված երիտասարդներին՝ մասնակցելու «Համայնքային կազմակերպիչների կարողությունների զարգացման» դասընթացին, որն իրականացվում է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման»  երկարաժամկետ ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացնում են Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի ՀԿ-ի հետ համատեղ՝ ԵՄ համաֆինանսավորմամբ։ Քառօրյա դասընթացը հնարավորություն կտա ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ՝ հաղորդակցման, առաջնորդության, կազմակերպչական...


«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը հրավիրում է 16 տարին լրացած կրտսեր ջոկատավարների «Մեր աշխարհն առաջնորդող կանայք» (GLOW) ճամբարի անցկացման համար, որն իրականացվում է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» երկարաժամկետ ծրագրի շրջանակներում։ Ճամբարը տեղի կունենա հուլիս ամսին, որին որպես ջոկատավարներ կարող են դիմել 16 և բարձր տարիքի մարզաբնակ աղջիկները, ովքեր նախքան ճամբարի մեկնարկը կմասնակցեն վերապատրաստման դասընթացի։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ Ջոկատավարների թիվը՝ 4, Ճամբարի տևողությունը՝  7 օր, Մասնակցությունն անվճար է, Ջոկատավարների կեցությունն ու տրանսպորտը կազմակերպվում է կազմակերպության կողմից, Ընտրված մասնակիցները պարտավորվում են ներգրավվել ծրագրի ...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ MUSIC UPROOTS STEREOTYPES AND EXCLUSION – M.U.S.E ՎԱՅՐԸ՝ Ստրատոնի (Խալկիդիկի), Հունաստան ՕՐԵՐԸ՝ Օգոստոսի 10-22, 2023   ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝ Երիտասարդներին ծանոթացնել երաժշտության աշխարհի հետ՝ իրենց սեփական փորձի, կարողությունների և մոտեցումների միջոցով՝ հաշվի առնելով տարբեր սոցիալական կարգերը, Բարձրացնել միջմշակութային իրազեկվածությունը, ստեղծել ներառական սոցիալական միջավայր և համերաշխություն բոլորի համար, Բարելավել մասնակիցների երաժշտական և գեղարվեստական հմտությունները, հաղորդել նոր գիտելիքներ և հմտություններ արվեստին վերաբերող աշխատարանների միջոցով:   ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՝ Հայաստանի թիմը  բաղկացած է լինելու 4 երիտասարդ մասնակցից և 1 թիմ լիդերից: Երիտասարդ մասնակիցները պետք է լինեն 18-25 տարեկան ակտիվ երիտասարդներ, ուսանող...


    «Երիտասարդական  նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը հրավիրում է Հայաստանում գործունեություն ծավալող և գրանցված լրատվամիջոցների լրագրողներին` մասնակցելու «Խոսում են երիտասարդները» մեդիա նախագծի շրջանակներում կազմակերպվող լրագրողների  կարողությունների զարգացման 4-օրյա դասընթացի։ Դասընթացի թեմաները լինելու են երիտասարդական քաղաքականության և երիտասարդական աշխատանքի վերաբերյալ՝ նպատակ ունենալով խթանել Հայաստանի մարզերում երիտասարդության հարցերի օրակարգի կարևորումը հանրապետական և մարզային լրատվամիջոցների կողմից։ Դասընթացի ավարտից հետո մասնակից լրագրողները պատրաստելու են երիտասարդության հարցերի և տարբեր նախաձեռնությունների վերաբերյալ առնվազն երկու լրագրողական նյութ (հեռուստատեսային ռեպորտաժների, հոդվածների, բլոգային գրառումների, փ...


               «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) ՀԿ-ն Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (ԱԺԻ) հետ միասին հայտարարում են «Մարզային Դեբաթոն» երիտասարդական բանավեճերի ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության աջակցության հիմնադրամի (NED) ֆինասավորմամբ և նախատեսված է Շիրակի մարզի 18-25 տարեկան ակտիվ երիտասարդների համար։ Ծրագրի օգնությամբ դուք կկատարելագործեք բանավիճելու ձեր հմտությունները, ինչպես նաև ձեռք կբերեք բազմաթիվ տեսական և պրակտիկ գիտելիքներ։ Ծրագրի ընթացքում մասնակիցները բաժանվելու են թիմերի, որոնց հետ առանձին աշխատելու են Դեբաթոնի փորձառու շրջանավարտները, ԱԺԻ և միջազգային փորձագետները։ Նախապատրաստական աշխատանքներից հետո թիմերը կբանավիճեն միմյանց հետ եզրափակիչ անցնելու հնարավորության համար։ Հաղթանակը կ...


«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում գրասենյակային աշխատանքի պրակտիկա անցնելու համար:   ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Գրասենյակի աշխատակից ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՎԱՅՐԸ՝ «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն (ք․ Գյումրի, Վ․ Սարգսյան 20) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Կենտրոնի այցելուների ընդունում, ուղղորդում և տվյալների բազաների վարում ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ՝ 14:00-18:00 (երեքշաբթիից շաբաթ), 20 ժամ/շաբաթ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Կենտրոնի համակարգող ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՍԿԻԶԲԸ՝ Մայիսի 1, 2023 թ․   ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Պատասխանել հեռախոսազանգերին, տրամադրել առա...