«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ԴԱՍԸՆԹԱՑ

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը հրավիրում է  Հայաստանի բոլոր մարզերից 16-ից 25 տարեկան ակտիվ, նախաձեռնող և համայնքային խնդիրներով հետաքրքրված երիտասարդներին՝ մասնակցելու «Համայնքային կազմակերպիչների կարողությունների զարգացման» դասընթացին, որն իրականացվում է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման»  երկարաժամկետ ծրագրի շրջանակներում։

Ծրագիրն իրականացնում են Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի ՀԿ-ի հետ համատեղ՝ ԵՄ համաֆինանսավորմամբ։

Քառօրյա դասընթացը հնարավորություն կտա ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ՝ հաղորդակցման, առաջնորդության, կազմակերպչական, նախագծերի կառավարման և կոնֆլիկտների հաղթահարման ոլորտների վերաբերյալ։

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին հնարավորություն կտրվի ներգրավվել «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» երկարաժամկետ ծրագրի տարբեր փուլերում և ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները օգտագործել առաջնորդության դպրոցների, GLOW (Մեր աշխարհն առաջնորդող կանայք) ճամբարների և ֆորումների ժամանակ` ներգրավելով կազմակերպչական թիմերում` նպատակ ունենալով բարձրացնել երիտասարդների դերը համայնքում և հասարակության մեջ։ 

Կարողությունների զարգացման դասընթացներն անցկացվելու են ոլորտի լավագույն մասնագետների կողմից։ 

Առաջին փուլը հաղթահարած մասնակիցների հետ կանցակցվի առցանց հարցազրույց՝ վերջնական ընտրություն կատարելու համար։ 

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Մասնակիցների թիվը՝ 40,
  • Դասընթացի տևողությունը և օրերը՝  4 օր, հունիսի 27-30, 2023 թ․
  • Վայրը՝ ք․ Վաղարշապատ,
  • Մասնակցությունն անվճար է,
  • Մասնակիցների կեցությունն ու տրանսպորտը կազմակերպվում է կազմակերպության կողմից,
  • Ընտրված մասնակիցները պարտավորվում են ներգրավվել ծրագրի բոլոր փուլերում՝ մեկնարկից մինչև ավարտը։

 

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ առցանց հայտը մինչև ս․թ․ hունիսի 12-ը։

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել դասընթացների համակարգող Մարգարիտա Գրիգորյանի հետ՝ գրելով youthinaction@yic.am էլեկտրոնային հասցեին, կամ զանգահարելով ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 91 91 97 հեռախոսահամարով (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10։00-ից մինչև 18։00-ն)։