«ՄԱՐԶԱՅԻՆ ԴԵԲԱԹՈՆ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃԵՐԻ ԾՐԱԳԻՐ

            

 

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) ՀԿ-ն Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (ԱԺԻ) հետ միասին հայտարարում են «Մարզային Դեբաթոն» երիտասարդական բանավեճերի ծրագրի մեկնարկի մասին։

Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության աջակցության հիմնադրամի (NED) ֆինասավորմամբ և նախատեսված է Շիրակի մարզի 18-25 տարեկան ակտիվ երիտասարդների համար։

Ծրագրի օգնությամբ դուք կկատարելագործեք բանավիճելու ձեր հմտությունները, ինչպես նաև ձեռք կբերեք բազմաթիվ տեսական և պրակտիկ գիտելիքներ։

Ծրագրի ընթացքում մասնակիցները բաժանվելու են թիմերի, որոնց հետ առանձին աշխատելու են Դեբաթոնի փորձառու շրջանավարտները, ԱԺԻ և միջազգային փորձագետները։

Նախապատրաստական աշխատանքներից հետո թիմերը կբանավիճեն միմյանց հետ եզրափակիչ անցնելու հնարավորության համար։ Հաղթանակը կստանա այն թիմը, որն առավելագույն միավորները կհավաքի ժյուրիի կողմից։

 

Ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագրեր և ԵՆԿ-ի ու ԱԺԻ-ի այլ ծրագրերում ներգրավվելու հնարավորություններ։

  • Աշխատաժողովները առցանց են, իսկ բանավեճերը լինելու են դեմ առ դեմ։
  • Նախապատրաստական փուլը տևելու է մեկից երկու շաբաթ (շաբաթական 2-3 հանդիպում 1 ժամ տևողությամբ՝ երեկոյան ժամերին)։

 

Մասնակցության համար դիմումների վերջնաժամկետն է մայիսի 11֊ը:

Ծրագրի տևողությունը մեկ ամիս է:

 

Մասնակցության հայտը կարող եք լրացնել այս հղումով՝ https://forms.gle/2wCLEQR95qzMqPMV8

Հարցերի դեպքում կարող եք դիմել՝

  • ԵՆԿ, yic@yic.am, 095 91 91 97
  • ԱԺԻ, mbabaeva@ndi.org, 091 74 70 14

 

Ավելի մանրամասն ծրագրի մասին մեկ հոլովակով՝

https://www.youtube.com/watch?v=YX3Vyr4UIpU: