GLOW ՃԱՄԲԱՐԻ ԿՐՏՍԵՐ ՋՈԿԱՏԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը հրավիրում է 16 տարին լրացած կրտսեր ջոկատավարների «Մեր աշխարհն առաջնորդող կանայք» (GLOW) ճամբարի անցկացման համար, որն իրականացվում է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» երկարաժամկետ ծրագրի շրջանակներում։

Ճամբարը տեղի կունենա հուլիս ամսին, որին որպես ջոկատավարներ կարող են դիմել 16 և բարձր տարիքի մարզաբնակ աղջիկները, ովքեր նախքան ճամբարի մեկնարկը կմասնակցեն վերապատրաստման դասընթացի։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Ջոկատավարների թիվը՝ 4,
  • Ճամբարի տևողությունը՝  7 օր,
  • Մասնակցությունն անվճար է,
  • Ջոկատավարների կեցությունն ու տրանսպորտը կազմակերպվում է կազմակերպության կողմից,
  • Ընտրված մասնակիցները պարտավորվում են ներգրավվել ծրագրի բոլոր փուլերում՝ մեկնարկից մինչև ավարտը։

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ առցանց հայտը մինչև ս․թ․ մայիսի 31-ը։

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք.

  • Զանգահարել 095 91 91 97 հեռախոսահամարով (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10։00-ից մինչև 18։00)
  • Նամակ ուղարկել armenianglow@gmail.com էլ․հասցեին
  • Այցելել ԵՆԿ ՀԿ գրասենյակ (ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26)

Նախորդ տարիներին տեղի ունեցած GLOW ճամբարների մասին ավելի մանրամասն կարող եք տեսնել մեր ֆեյսբուքյան էջում։