ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ

ՎԱՅՐԸ՝  Բիդգոշ, Լեհաստան

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝  նոյեմբեր, 2021 – նոյեմբեր, 2022

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ WSG University in Bydgoszcz

ՈԻՂԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ է՝  Նպաստել տեղի երեխաների և մեծահասակների անհատական և սոցիալական զարգացմանը, թիմային աշխատանքի և լեզվական հմտությունների բարելավմանը և միջմշակութային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ  18-30 տարեկան, անգլերենի խոսակցական մակարդակի իմացությամբ, ակտիվ, մոտիվացված երիտասարդներ:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է evs.sending@yic.am էլ․հասցեին ուղարկել անգլերեն լեզվով  ինքնակենսագրական (CV) և մոտիվացիոն նամակ (Word կամ PDF ֆորմատով)։

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է  ս/թ սեպտեմբերի 29-ը, 18:00-ն։

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Մարիամ Ղարագյոզյանին mariam.gharagyozyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 91 91 97 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերից):

 

ՀԻՇԵՑՈՒՄ՝ Կամավորական ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել «Եվրոպական Համերաշխության Կորպուս» ծրագրի առցանց հարթակում սեղմելով այստեղ՝

Բոլոր դիմորդները կծանուցվեն և՛ դրական, և՛ բացասական պատասխանի դեպքում:

Ծրագրին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ ծրագրի տեղեկատուից։

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի մեկնարկի ժամկետները հնարավոր են փոփոխության՝ Քովիդ 19-ով պայմանավորված: