ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԱՆՎԱՆՈՒՄԸ՝  Nuotta seminar – Social reinforcement of NEET youth through experiential learning 

ՎԱՅՐԸ՝ Կոկկոլա, Ֆինլանդիա

ՕՐԵՐԸ՝ օգոստոսի 15-21, 2022

 

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է երիտասարդական աշխատողներին ներկայացնել ֆիննական «Nuotta քոուչինգի» մեթոդաբանությունը և զարգացնել նրանց կարողությունները այս մեթոդի կիրառմամբ աշխատելու այն երիտասարդների հետ, ովքեր ներառված չեն կրթության մեջ և աշխատաշուկայում։  

«Nuotta քոուչինգը» կիրառվում է Ֆինլանդիայի 9 երիտասարդական կենտրոններում և ուղղված է երիտասարդներին, ովքեր ներառված չեն կրթության մեջ և աշխատաշուկայում: Այս մեթոդի նպատակն է երիտասարդների զորակցումը,  նրանց առողջ ապրելակերպի, սոցիալական և կյանքի կառավարման հմտությունների խթանումը փորձառական ուսուցման և բացօթյա ոչ-ֆորմալ կրթության մեթոդների միջոցով:

Այս ծրագիրը ներառում է այնպիսի գործողություններ, ինչպիսիք են լեռնային հեծանվավազքը, նետաձգությունը և գեոկաշինգը, ինչպես նաև երիտասարդների մոտիվացիայի բարձրացման և հոգեկան առողջության պահպանման վերաբերյալ թեմաների քննարկում: Ծրագրի օգնությամբ մասնակիցները կպարզեն, թե ինչ դրական ազդեցություն ունի բնության միջավայրում գործելը երիտասարդների բարեկեցության և ինքնաճանաչման համար:

 

ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐՆ ԵՆ՝ Հայաստան, Ֆինլանդիա, Հորդանան, Թուրքիա, Ավստրիա, Իտալիա և Խորվաթիա 

 

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան երիտասարդական աշխատողներ, երիտասարդական առաջնորդներ, մենթորներ, քոուչեր և ուսուցանողներ, ովքեր աշխատում են երիտասարդական ոլորտում և ցանկանում են զարգացնել իրենց կարողությունները փորձառական ուսուցման և բացօթյա ոչ-ֆորմալ կրթության մեթոդների վերաբերյալ: 

 

Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է և պահանջվում է լեզվի բարձր իմացություն: 

 

Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կեցության և սննդի ծախսերն ամբողջությամբ: Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 360 եվրո բանկային փոխանցումով՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով: Վիզայի վճարը և վիզայի հետ կապված ծախսերը ևս փոխհատուցվում են ծրագրի կողմից: 

 

Քովիդի 19-ի համավարակով պայմանավորված՝ պահանջվում է ամբողջական պատվաստում ոչ վաղ, քան 9 ամիս առաջ՝ Ֆինլանդիա մուտք գործելու պահին: Ընդունելի պատվաստանյութերն են՝ Pfizer, Moderna, AstraZeneca, Covaxin, Sinovac, CoronaVac։

 

Խումբը բաղկացած է լինելու 4 մասնակցից:

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 

  • 50 եվրո

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:  

 

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը:

Ծրագրի օրակարգը կարող եք ներբեռնել այստեղից։

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ մայիսի 31-ը, ժամը 18։00-ն

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին mobilitywithyic@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):