ԵԿԾ/ԵԿԱ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒՄ
ԵՆԿ-ն, Եվրամիության «Եվրոպական համերաշխության կորպուս» (նախկին՝ «Երիտասարդությունը շարժման մեջ» և «Էրազմուս+ Երիտասարդություն») ծրագրի շրջանակներում, իրականցնում է Եվրոպական կամավորական ծրագրեր:
Եվրոպական կամավորական ծրագրերը եվրոպացի երիտասարդներին կամավորական աշխատանք կատարելու հնարավորություն է տալիս Հայաստանում:
ԵՀԿ նպատակն է՝ երիտասարդների մեջ սերմանել մարդասիրություն, հանդուրժողականություն և խրախուսել ակտիվ քաղաքացիություն՝ հանուն համայնքային զարգացման:


2017թ. սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ «Եվրոպական կամավորական ծառայություն» (EVS) ծրագրի շրջանակներում Գերմանիայից Գյումրի ժամանած Էլինա Բենզի կատարած կամավորական աշխատանքի ավարտական ոչ-ֆորմալ հավաքույթը։ Էլինան մեկ տարի կամավորական աշխատանք է իրականացրել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ում ՝ ստանձնելով տարբեր միջոցառումների, հատկապես՝ «Ուրբաթօրյա սրճարանի», գերմաներենի ու ձեռագործ աշխատանքի ակումբների, ինչպես նաև  Գյումրու Ե. Չարենցի անվան թիվ 25 և Գյումրու 3 ավագ դպրոցների գերմաներեն լեզվի դասընթացի կազմակերպչական աշխատանքները: Հավաքույթի ընթացքում ԵԿԾ համակարգող Մարիամ Ղարագյոզյանի կողմից Էլինային հանձնվեց շնորհակալագիր և YouthPass` իրականացրած կամավորական աշխատանքի համար: Էլինան իր հերթին կիսվեց մեկ տարվա ընթացքում ձեռք բերած փորձով և Հայաստա...


Երբ. Սեպտեմբերի 15-22, 2017 Որտեղ. Գյումրի, Շիրակի մարզ Նպատակ. Բարելավել Եվրոպական կամավորական ծառայության (ԵԿԾ) ծրագրերում ներգրավված 30 մենթորների գիտելիքների՝ նպաստելով Եվրոպական կամավորական ծառայության ծրագրեր հյուրընկալող կազմակերպությունների ներուժի զարգացմանը և ԵԿԾ ծրագրերի որակի բարձրացմանը, ինչպես նաև «զինելու» մենթորներին Եվրոպական կամավորական ծառայության կամավորներին աջակցելու և ուղղորդելու համար անհրաժեշտ կարևոր մեթոդներով, որոնք կօգնեն վերջիններիս լինել ավելի աշխատունակ։ Նկարագրություն. Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ն (Հայաստան) "The Globe" (Չեխիա) հետ համատեղ սեպտեմբերի 15-ից 22-ը Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում հյուրընկալում է “From Knowing to Becoming” միջազգային դասընթացը։ Ծրագրին մասնակցում են ներկայաց...


Նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հերթական «Ուրբաթօրյա սրճարան»-ը՝ այս անգամ միջմշակութային թեմայով: ԵՆԿ ՀԿ Եվրոպական կամավորական ծառայության կամավորները հյուրերին ծանոթացրին այն երկրների մշակույթների հետ որոնց կրողն են: «Ուրբաթօրյա սրճարան»-ին հատուկ ջերմ մթնոլորտում ներկայացվեցին Էստոնիայի, Սլովակիայի, Գերմանիայի ու Հոլանդիայի մասին հետաքրքիր փաստեր, իսկ խաղերի, էթնիկ երաժշտության և ազգային քաղցրավենիքների շնորհիվ հյուրերը բացահայտեցին այդ երկրների մշակույթները: .          Տեսնել ավելին......


Օգոստոսի 27-ին Գյումրու ԵՆԿ ՀԿ-ում տեղի ունեցավ հերթական «Ուրբաթօրյա սրճարանը», որն այս անգամ նվիրված էր ռետրո երաժշտությանը։ Մասնակիցները միասին քննարկեցին ռետրո ժամանակաշրջանի առանձնահատկությունները, վայելեցին ռետրո երաժշտություն, համտեսեցին կամավորնրի ձեռքով պատրաստած թխվածքները և խաղացին երաժշտական խաղեր, որոնք մթնոլորտը դարձրին ավելի ջերմ ու հետաքրքիր։          Տեսնել ավելին...


ԾՐԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝  «Gaelic Adventure» ՎԱՅՐԸ՝  Գալվեյ, Իռլանդիա ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝  հոկտեմբեր 1, 2017 - օգոստոս 1, 2018 ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝  «Galway Regional Youth Federation Ltd» ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ է՝  Նպաստել երիտասարդների անհատական և սոցիալական զարգացմանը, տրամադրել ապահով և նպաստավոր միջավայր՝  վերջիններիս ներուժի հզորացման համար: ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ  18-30 տարեկան, անգլերենի խոսակցական մակարդակի իմացությամբ, ակտիվ, մոտիվացված երիտասարդներ: Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ անգլերեն լեզվով հետևյալ էլ․հասցեին՝ evs.sending@yic.am ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է  ս/թ օգոստոսի 31-ը։ Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Մարիամ Ղարագյոզյանին mariam.gharagyozyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարե...


Երբ. Օգոստոսի 17-25, 2017 Որտեղ. Թորոս, Շիրակի մարզ Նպատակ. Երաժշտության թեմայի շուրջ համախմբել երիտասարդներին, ովքեր, համադրելով ազգային երաժշտական տարրերը միջմշակութային երկխոսության հետ, կստեղծեն մշակութային դրսևորման նոր նմուշներ:  Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն (Հայաստան) “Fishbowl Youth” ՀԿ-ի (Իռլանդիա) հետ համատեղ օգոստոսի 17-25-ը Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում Թորոսում հյուրընկալում է ‹‹Ոգեշնչի՛ր երաժշտության միջոցով›› յոթօրյա միջազգային երիտասարդական փոխանակման ծրագիրը` երաժշտության միջոցով միջմշակութային երկխոսության թեմայով: Ծրագրի գլխավոր թեման երաժշտությունն է, քանզի այն ոչ միայն մեղեդիների և նոտաների միաձուլում է, այլև մի համընդհանուր լեզու, ինքնաարտահայտման ձև, ուրույն մշակույթ և ընկերությ...

 
 ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Rethinking, Cooperating, Sharing ՎԱՅՐԸ՝ Մարսել, Ֆրանսիա ՕՐԵՐԸ՝ նոյեմբերի 18-25, 2017 ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է՝ Հնարավորություն ստեղծել հայ, թուրք, ֆրանսիացի և գերմանացի երիտասարդների համար՝ ճանաչելու միմյանց պատմությունը, մշակույթը, ավանդույթները, նույնական արժեքներն ու տարբերությունները՝ որպես փոխըմբռնման և բարեկամության հիմք՝ համատեղ աշխատանքի, միասին ապրելու և ընդհանուր փորձի հիման վրա։ Զարգացնել լրատվության և սոցիալական ցանցերի օգտագործման հմտությունները երիտասարդների մոտ, ծանոթացնել երկընտրանքային լրատվական գործիքներին՝ բլոգների, լուսանկարչության և սոցիալական մեդիայի օգտագործման միջոցով։ Խթանել միջմշակութային հաղորդակցությունը մասնակից երիտասարդների միջև՝ բարձրացնելով հանդուրժողականությունը և բարեկամական վերաբերմունքը միմյանց նկատմամբ։...

 
Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (ՄԱԲՀ) հետ համատեղ, այս տարի նույնպես, մեծ տոնախմբությամբ նշեց երիտասարդների միջազգային օրը: Գյումրիում օգոստոսի 12-ը տոն դարձավ ի շնորհիվ՝ «Գյումրի՝ երիտասարդների քաղաք 2017» խորագիրը կրող միջոցառումների շարքի, որոնց թվին էին դասվում՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցած ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ (չ)ԿՈՆՖԵՐԱՆՍ / Youth Camp-Ը , Գյումրու Թատերական հրապարակում տեղի ունեցած ՊԱՐԱՅԻՆ ՖԼԵՇ ՄՈԲԸ և ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՄԵՐԳԸ՝ «Արմինե Քոչարյան և ընկերներ» բենդի մասնակցությամբ, տոնը ավարտվեց շուրջ 150 ԹՌՉՈՂ ԼԱՊՏԵՐՆԵՐ (Dream Light) երկինք արձակելով: Բացի այդ, երիտասարդների միջազգային օրվան ընդառաջ հայտարարվել էին հեղինակային երգի (մանրամասներ կարող եք տեսնել հետևյալ հղումով՝ http://bit....