Եթե դուք ինձ մի տարի առաջ ասեիք, որ այսօր նստած եմ լինելու Հայաստանյան հասարակական կազմակերպություններից մեկի գրասենյակում, ես հավանաբար կծիծաղեի ու կասեի, որ դուք գժվել եք: Նախ և առաջ հենց այն պատճառով, որ ես երբեք չէի լսել Հայաստանի մասին, և սա այն երկիրը չէր, ուր կուզեի այցելել: Բայց այո, ես այսօր այստեղ եմ J և իսկապես շատ ուրախ եմ դրա համար: Հայաստանն իրոք տարբերվող երկիր է (տեղ-տեղ նույնիսկ տարօրինակ) սկսած լեզվից, որը սովորում եմ, վերջացրած հանրային տրանսպորտով, մասնավորապես միկրոավտոբուսներով, որոնք կարծում եմ առաջին բանն էին, որից մշակութային շոկ ապրեցի առաջին անգամ նսելիս. Ամբողջ ճանապարհին ինքս ինձ հարցնում էի «սա ի՞նչ է, գրողը տանի»։ Այնուամենայնիվ, պիտի խոստովանեմ, որ ընտելացա մշակութային տարբերություններին և իսկապես սիրեցի Հայաստանն՝ իր բոլոր առանձնահատ...


Հրանտ Դինք հիմնադրամը, համագործակցելով Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ, շարունակում է խրախուսել փակ սահմաններից այն կողմ երկու հարևան երկրների մարդկանց և հաստատությունների միջև կապերն ու ոլորտային գիտելիքի փոխանակումը։ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցության շնորհիվ՝ 2017-2019թթ․ «Սահմաններից վեր» ծրագրի շրջանակներում Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը կաջակցի 150 անհատի՝ միջսահմանային այցերի միջոցով հարևան երկրում հստակ ծրագրեր իրականացնելու համար` հոգալով նրանց ճանապարհածախսը։ Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծից կօգտվեն Հայաստանից և Թուրքիայից 10 մասնագետներ, ում հնարավորություն կտրվի ապրել և հատուկ ծրագրերի շրջա...


Երբ՝ Նոյեմբեր 2017 – Հոկտեմբեր 2018 Նպատակ՝  Խթանել կամավորությունը և կապել արվեստը և միջմշակութային ուսուցումը՝ նպաստելով երիտասարդների հզորացմանը և ինքնազարգացմանը։ Կամավորի առաջադրանքները՝ Շիրակի մարզի և Գյումրու 13-30 տարեկան երիտասարդների համար պլանավորել և անցկացնել «Ձեռագործ աշխատանք»-ի ակումբ՝ ամսական երկու անգամ, աջակցել «Միջմշակութային ակումբ»-ի և «Ուրբաթօրյա սրճարան»-ի կազմակերպչական  աշխատանքներին, պլանավորել, նախապատրաստել և անցկացնել կամավորությունը խթանող միջոցառումներ` «Կամավորության ամիս ԵՆԿ-ի հետ» նախագծի շրջանակներում, կազմակերպել ֆոտոցուցահանդես, բացօթյա կինոդիտումներ, իրենց երկրի մշակույթի, ուտեստների, պարերի և այլնի ներկայացում, ինչպես նաև պատրաստել ԵՆԿ ամսական պարբերականը։...


Սիրով տեղեկացնում ենք, որ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն մեկնարկում է գերմաներենի նոր ակումբ սկսնակների համար, որը վարելու է Գերմանիայից ժամանած Եվրոպական կամավորական ծառայության կամավոր Մերլին Զայֆերթ: Եթե ցանկանում եք սովորել գերմաներեն կամ բարելավել ձեր գիտելիքներն, ապա շտապեք գրանցվել մինչև նոյեմբերի 10-ը՝ լրացնելով հետևյալ առցանց դիմում-հայտը: Մանրամասների համար կարող եք զանգահարել 095 91 91 97 հեռախոսահամարով (բացի երկուշաբթի և կիրակի օրերից) կամ այցելել ԵՆԿ գրասենյակ՝ Շահումյան 69 հասցեով (Արևամանուկ շենք, 1-ին հարկ): Ակումբի առաջին հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին` ժամը 14:30-ին:...


Երբ. Հոկտեմբեր 2017 – Սեպտեմբեր 2018 Նպատակ.  Խթանել կամավորությունը և միջմշակութային հաղորդակցությունը՝ հավասարը հավասարին ուսուցման  և ոչ-ֆորմալ կրթական գործունեության միջոցով։ Կամավորի առաջադրանքները. Աջակցել «Միջմշակութային ակումբ»-ի և «Ուրբաթօրյա սրճարան»-ի կազմակերպչական  աշխատանքներին, պլանավորել, նախապատրաստել և անցկացնել կամավորությունը խթանող միջոցառումներ` «Կամավորության ամիս ԵՆԿ-ի հետ» նախագծի շրջանակներում, կազմակերպել ֆոտոցուցահանդես, բացօթյա կինոդիտումներ, իր երկրի մշակույթի, ուտեստների, պարերի և այլնի ներկայացում, ինչպես նաև ԵՆԿ գրասենյակում և տեղի դպրոցում գերմաներեն լեզվի դասավանդում։  ...


Երբ. Հոկտեմբեր 2017 – Սեպտեմբեր 2018 Նպատակ. Երիտասարդների շրջանում բարձրացնել երիտասարդության շարժունակության և միջմշակութային ուսուցման վերաբերյալ իրազեկվածությունը՝ նշելով երիտասարդների զարգացման վրա վերջիններիս դրական ազդեցությունը: Կամավորի առաջադրանքները. Աջակցել «Միջմշակութային ակումբ»-ի և «Ուրբաթօրյա սրճարան»-ի կազմակերպչական  աշխատանքներին, պլանավորել, նախապատրաստել և անցկացնել կամավորությունը խթանող միջոցառումներ` «Կամավորության ամիս ԵՆԿ-ի հետ» նախագծի շրջանակներում, կազմակերպել ֆոտոցուցահանդես, բացօթյա կինոդիտումներ, իր երկրի մշակույթի, ուտեստների, պարերի և այլնի ներկայացում, ինչպես նաև տեղի դպրոցում անգլերեն լեզվի դասավանդում։ . .      ...


Լսել ես Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի մասին, սակայն չգիտես՝ ո՞վ ենք մենք, ի՞նչ ենք մենք անում և որ՞ն է մեր նպատակը... Դե ինչ, հոկտեմբերի 28-ին, ժամը 14:30-ին ԵՆԿ թիմը սիրով հրավիրում է քեզ մեր գրասենյակ՝ ստանալու քեզ հուզող հարցերի պատասխանները հերթական տեղեկատվական օրվա շրջանակներում: Այդ օրը դու հնարավորություն կունենաս ծանոթանալու կազմակերպության հիմնադրման պատմությանը և գործունեության հիմնական ուղղություններին, իսկ մեր տեղական և միջազգային կամավորները կկիսվեն քեզ հետ իրենց հաջողված փորձով և կազմակերպության հետ անցած ճանապարհով:...


Սիրով տեղեկացնում ենք, որ Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը մեկնարկում է թուրքերենի նոր ակումբ սկսնակների համար: Եթե ցանկանում եք սովորել թուրքերեն կամ բարելավել ձեր գիտելիքներն, ապա ԵՆԿ-ն առաջարկում է Ձեզ դառնալ մեր ակումբի մասնակիցը: Մասնակցության համար շտապեք գրանցվել մինչև նոյեմբերի 2-ը՝ լրացնելով հետևյալ առցանց դիմում-հայտը: Մանրամասների համար կարող եք զանգահարել 095 91 91 97 հեռախոսահամարով (բացի երկուշաբթի և կիրակի օրերից) կամ այցելել ԵՆԿ գրասենյակ՝ Շահումյան 69 հասցեով (Արևամանուկ շենք, 1-ին հարկ): Ակումբի առաջին հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 7-ին` ժամը 15:00-ին:...


Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ն  (այսուհետ՝ Պատվիրատու) հրավիրում է շինարարական ընկերություններին և անհատ ձեռներեցներին (այսուհետ` Մասնակից) մասնակցելու վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքների իրականացման համար հայտարարված շինարարական կազմակերպությունների/անհատ ձեռներեցների ընտրության Բաց մրցույթին: Տարածքը, որը գտնվում է Գյումրի քաղաքում, ունի 93,55 ք/մ մակերես: Շինությունը օգտագործվելու է որպես բաց երիտասարդական կենտրոնի աշխատանքային տարածք, որը առաջարկելու է 13-18 տարեկան պատանիներին մատուցվող ծառայությունների լայն շրջանակ` ներառյալ կյանքի հմտությունների և աշխատանքային մրցունակության միտված  հմտությունների ուսուցում, անհատական կամ խմբային խորհրդատվություն և ոչ-ֆորմալ կրթություն։ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՆԵՐԱՌՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝  Start Change Within ՎԱՅՐԸ՝ Ռուսթավի, Վրաստան ՕՐԵՐԸ՝ նոյեմբերի 15-22,  2017 ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է՝ երիտասարդական աշխատողներին նոր գործիքակազմով զինելու և անհատական զարգացման նոր հնարավոր ուղիներ տրամադրելու համար, որը կօգնի հասնել իրենց առջև դրված նպատակներին և կաջակցի բարելավել իրենց համայնքներում երիտասարդների հետ տարվող աշխատանքը։ ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան երիտասարդական աշխատողներ, ակտիվ երիտասարդներ և երիտասարդ առաջնորդներ, ովքեր նոր են մուտք գործել հասարակական ոլորտ։ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 30 եվրո: Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է: Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է  ս/թ հոկտեմբերի 13-ը, ժ. 18:00-ն: Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valy...