Դեկտեմբերի 28-ին կայացավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի 9-րդ տարեդարձին և Ամանորին նվիրված միջոցառումը։ Կազմակերպության տարեվերջյան միջոցառմանը ներկա էին ոչ միայն ընկերներն, անդամներն ու շահառուները, այլև գործընկեր կառույցների ներկայացուցիչներն, ում հետ ԵՆԿ-ն աշխատել և համագործակցել է ողջ տարվա ընթացքում։ Ամփոփելով տարին՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն հանձնեց ավանդական դարձած տիտղոսներն ու շնորհակալագրերը գործընկեր կառույցներին, պետական, մեդիա և հասարակական ոլորտի ներկայացուցիչներին՝ կազմակերպության հետ սերտ համագործակցության և երիտասարդության ոլորտին վերաբերող հարցերում գործուն մասնակցության ու ցուցաբերած աջակցության համար։ Հանձնվեցին նաև «Տարվա անդամ», «Տարվա աշխատակազմի անդամ» և «ԵՆԿ բարեկամ» տիտղոսները։ ...


Դեկտեմբերի 10-ին գումարվեց Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի Ընդհանուր Ժողովի 8-րդ նիստը, որի ընթացքում ներկայացվեց կազմակերպության ղեկավարում և վերահսկողություն իրականացնող մարմիների (նախագահ, միջազգային խորհրդ, վերստուգիչ) կողմից ծավալած գործունեության տարեկան հաշվետվությունները, հաշվետու տարում կազմակերպության գրանցած հաջողությունները և առաջիկա իրականացվելիք գործողությունները, ինչպես նաև քննարկվեց կազմակերպության կանոնադրության մեջ կատարվելիք փոփոխությունները:   Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաև առաջիկա երկու տարիներին կազմակերպության ղեկավարում և վերահսկողություն իրականացնող մարմիների ընտրություն, որի արդյունքները ներկայացված են ստորև:   Քվեարկությանը մասնակցել են ԵՆԿ Ընդհանուր ժողովը ներկայացնող 48 անդամից 41 անդամ (...


       Ք․Գյումրի, 22 նոյեմբեր, 2017թ․   ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ Վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքների իրականացման մրցույթի հայտերի բացման և գնահատման նիստի ամփոփման համար   ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը համատեղ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացնում են «Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում» ծրագիրը (2017թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2018թ. սեպտեմբերի 30-ը): Ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակում: Ծրագ...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն հրավիրում է Եվրամիության «Էրազմուս+ Երիտասարդություն» ծրագրի «Եվրոպական կամավորական ծառայություն» ծրագրով հետաքրքրված անձանց և կազմակերպություններին մասնակցելու մենթորների մեկօրյա ներածական դասընթացին, որը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին ժամը 11:00-17:00-ն Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում (ք․ Գյումրի, Շահումյան 69)։ Դասընթացն իրականացվում է Հայաստանում «Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոնի» շրջանակներում: Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել առցանց մինչ դեկտեմբերի 13-ը ժանը 12:00 - ն՝ լրացնելով հետևյալ դիմում- հայտը: Կազմակերպությունը հոգում է մասնակիցների ճանապարհածախսը, սուրճի և ճաշի ընդմիջումները: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ՝ 09...


ՎԱՅՐԸ՝  Բեռլին, Գերմանիա ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝  հունվար - նոյեմբեր, 2018 ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝  “Centre Français de Berlin” (CFB) ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ է՝  Նպաստել երիտասարդների անհատական և սոցիալական զարգացմանը, տրամադրել ապահով և նպաստավոր միջավայր՝ վերջիններիս ներուժի հզորացման համար: ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ  18-30 տարեկան, անգլերենի խոսակցական մակարդակի իմացությամբ, ակտիվ, մոտիվացված երիտասարդներ: Ֆրանսերենի և/կամ գերմաներենի իմացությունը կդիտվի որպես առավելություն: Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ հետևյալ էլ․հասցեին՝ evs.sending@yic.am ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է  ս/թ դեկտեմբերի 12-ը, 10:00-ն։ Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Մարիամ Ղարագյոզյանին mariam.gharagyozyan@yic.am էլ. հասցեով կամ զանգա...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, այս տարի նույնպես, նշեց կամավորների միջազգային օրը` դեկտեմբերի 5-ը` տոն դարձնելով ԵՆԿ ՀԿ տեղական և միջազգային կամավորների համար: Միջոցառման մեկնարկը տրվեց կամավորների ամենամյա պարգևատրման արարողությամբ, որի ընթացքում «Տարվա կամավոր», «Տարվա ԵԿԾ միջազգային կամավոր», «Տարվա ԵԿԾ հայ կամավոր», «Տարվա մենթոր» և «Տարվա ակումբավար» անվանակարգերում պատվոգրերի արժանացան 2017 թվականին ԵՆԿ ՀԿ-ում կամավորական աշխատանքով աչքի ընկած տեղական և միջազգային կամավորները: Օրն ավարտվեց հաճելի հավաքույթով, որին ներկա էին ԵՆԿ ՀԿ աշխատակազմը և տեղական ու միջազգային կամավորները:          Տեսնել ավելին... ...


        Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի` ա) համակարգողի և բ) երկու երիտասարդական աշխատողների թափուր հաստիքների համար։ ա) ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Կենտրոնի համակարգող ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼ՝ 5-օրյա, 40 ժամ շաբաթական ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ 10 ամիս՝ 2 ամիս փորձաշրջանով և երկարաձգման հնարավորությամբ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ Դեկտեմբերի 10, 2017 ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ Գյումրի, «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն և ԵՆԿ ՀԿ գրասենյակ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Ծրագրի ղեկավար ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Կենտրոնի աշխատակազմի և գործառույթների կառավարում և վերահսկում ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԻ...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը Հայաստանում Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոնի շրջանակներում, Եվրամիության Էրազմուս+ ծրագրի գործունեության 30-րդ տարեդարձին նվիրված հայտարարում է «Life-Changing Mobility Experience» խորագիրը կրող ֆոտո մրցույթ Եվրամիության «Էրազմուս+ Երիտասարդություն» ծրագրի 3 անվանակարգերում՝ 1․ Եվրոպական կամավորական ծառայություն (EVS), 2․ Երիտասարդական փոխանակում, 3․ Երիտասարդական աշխատողների շարժունակություն։   Մրցույթի պահանջները Ներկայացվող լուսանկարները պետք է լինեն 2017 թվականի ընթացքում Հայաստանում և Հայաստանից դուրս տեղի ունեցած վերոնշյալ անվանակարգերի ծրագրերից։ Մրցույթին կարող են մասնակցել ինչպես ծրագրին մասնակցած անհատները, այնպես էլ ծրագիր իրականացնող կազմակերպութ...


Նոյեմբերի 16-ին՝ ուսանողների միջազգային օրվան ընդառաջ, Գյումրիում անցկացվեցին մի շարք միջոցառումներ, որոնց մեկնարկը տրվեց Երիտասարդական պալատում. Շիրակի մարզում գործող բարձրագույն, միջին մասնագիտական և արհեստագործական ուսումնական հաստատություններում սովորող 22 ուսանողներ իրենց բարձր առաջադիմության և հասարակական ակտիվ գործունեության համար արժանացան Գյումրու քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի պատվոգրերի: Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Հայաստանում «Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոն»-ի հետ համատեղ պատրաստել էր անակնկալ, որի արդյունքում վիճակահանության սկզբունքով 3 ուսանողների 2018 թվականի ընթացքում Եվրամիության «Էրազմուս+ Երիտասարդություն» ծրագրի շրջանակներում արտերկրում վերապատրաստվելու հնարավորություն ընձեռվեց: Ուսանողների պարգևատրման արարո...


Դուք հավանաբար տեսել եք «Կորած մոլորածը Հայաստանում» ֆիլմը։ Կարճ ասած, այն երկար պատմություն է մի տղայի մասին, ով պատահական հայտնվում է Հայաստանում։ Ի տարբերություն գլխավոր հերոսի, ով ամերիկացի է, ես եկել եմ «Դանիայից», (ինչպես անվանում են այստեղ) և թեպետ ես գլխավոր հերոսի նման չեմ առևանգվել որևէ ինքնաթիռով՝ Թուրքիայում օդապարիկով թռչելիս, սակայն հենց իր նման հայտնվել եմ մի տարօրինակ երկրում՝ տարօրինակ լեզվով, մշակույթով և ավանդույթներով։ «Ինչպե՞ս եմ հայտնվել այստեղ, շարունակում էի ինքս ինձ հարցնել սկզբում»։ 2016 թվականի ամառվանից սկսած, երբ կամավորություն էի անում Ֆրանսիայում, վստահ էի, որ ուզում եմ ևս մեկ տարի կամավորությամբ զբաղվել մինչ համալսարան ընդունվելս։ Եթե անկեղծ, ապա այլ երկրներում կամավորական աշխատանքի ծրագրեր փնտրելիս Հայաստանն ինձ համար երբեք նախընտրելի տ...