ԵԿԾ ԿԱՄԱՎՈՐ ԷԼԻՆԱ ԲԵՆԶԻ ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՎԱՔՈՒՅԹԸ
Էլինան մեկ տարի կամավորական աշխատանք է իրականացրել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ում ՝ ստանձնելով տարբեր միջոցառումների, հատկապես՝ «Ուրբաթօրյա սրճարանի», գերմաներենի ու ձեռագործ աշխատանքի ակումբների, ինչպես նաև Գյումրու Ե. Չարենցի անվան թիվ 25 և Գյումրու 3 ավագ դպրոցների գերմաներեն լեզվի դասընթացի կազմակերպչական աշխատանքները:
Հավաքույթի ընթացքում ԵԿԾ համակարգող Մարիամ Ղարագյոզյանի կողմից Էլինային հանձնվեց շնորհակալագիր և YouthPass` իրականացրած կամավորական աշխատանքի համար: Էլինան իր հերթին կիսվեց մեկ տարվա ընթացքում ձեռք բերած փորձով և Հայաստանի մասին իր տպավորություններով: