ՀՐԱՎԵՐ_ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկակական բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Երիտասարդների հզորացում հանուն հաջողության» ծրագրի շրջանակներում հրավիրում է ոլորտում գործող հավանական մատակարարներին մասնակցելու Գյումրիում հյուրանոցային ծառայությունների մատուցման մրցույթին։

 

ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի փաթեթն անհրաժեշտ է մինչև 2025 թվականի հոկտեմբերի 19-ը, ժամը 23։59-ն ներկայացնել yic@yic.am և liana.hakobyan@yic.am էլ.հասցեներով՝ PDF տարբերակով, իսկ թղթայինի դեպքում՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ, Ալեք Մանուկյան 26, Գյումրի 3108, Հայաստան հասցեով։

Հայտերի բացումը տեղի կունենա 2025 թվականի հոկտեմբերի 21-ին, ժամը 15:00-ին՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում (ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26):

Սույն հայտարարության հետ կապված հավելյալ հարցեր ունենալու դեպքում, կարող եք կապ հաստատել «Երիտասարդների հզորացում հանուն հաջողության» ծրագրի համակարգող Մարգարիտ Գրիգորյանի հետ` գրելով margarit.grigoryan@yic.am էլ. հասցեին կամ կարող եք զանգահարել 095 91 91 97 հեռախոսահամարով (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10։00-ից մինչև 18։00-ն)։

 

ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ

«Հյուրանոցային ծառայությունների մատուցում  Գյումրիում»

Սույն հրավերը կազմվել է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ ԵՆԿ)  կողմից «Երիտասարդների հզորացում հանուն հաջողության» ծրագրի (այսուհետև` Ծրագիր) շրջանակներում, և նպատակ ունի ԵՆԿ կողմից հայտարարված ընթացակարգին մասնակցելու մտադրություն ունեցող անձանց (այսուհետև` Հայտատու) տեղեկացնելու ընթացակարգի պայմանների` գնման առարկայի, ընթացակարգի անցկացման, հաղթողին որոշելու և նրա հետ պայմանագիր կնքելու մասին, ինչպես նաև օժանդակելու ընթացակարգի հայտը պատրաստելիս։

Պատվիրատուն`«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, որը գտնվում է ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26 հասցեում, հայտարարում է մրցույթ, որն իրականացվում է մեկ փուլով` կազմակերպության պաշտոնական կայքի (www.yic.am) միջոցով:

Մրցույթի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել հյուրանոցային  ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։

Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած իրավաբանական անձ, ով ունի մրցույթով սահմանված պարտավորությունների իրավունք, մասնագիտական հատկանիշներ, տեխնիկական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ։

Մրցույթի մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշներն ու այդ չափանիշների գնահատման համար ներկայացվելիք փաստաթղթերը սահմանված են սույն ընթացակարգի հրավերով:

Ընտրված մասնակիցը որոշվում է հրավերի պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։

Պատվիրատուն մրցույթում հաղթած մասնակցին պայմանագիր կնքելու որոշման մասին հայտնում է էլեկտրոնային նամակի կամ հեռախոսազանգի միջոցով:

Հայտերի բացումը տեղի կունենա 2025 թվականի հոկտեմբերի 21-ին, ժամը 15:00-ին՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում (ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26):

Հարգելի մասնակից նախքան հայտ կազմելը և ներկայացնելը խնդրում ենք մանրամասնորեն ուսումնասիրել սույն հրավերը, քանի որ հրավերին չհամապատասխանող հայտերը ենթակա են մերժման:

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ․

ԵՆԿ ՀԿ-ն հիմնվել է 2008 թվականին Գյումրիում՝ գործունեության հիմքում ունենալով երիտասարդական նախաձեռնությունների և ակտիվ մասնակցության խրախուսման միջոցով երիտասարդների քաղաքացիական ակտիվության բարձրացման ու համայնքի զարգացման գաղափարը։

 

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը երեխայակենտրոն կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետությունում շուրջ 35 տարի։ Կազմակերպության առաքելությունն է ապահովել երեխայի և երիտասարդների ընտանիքում ապրելու իրավունքը և կանխարգելել մանկալքությունը:

 

 

  1. ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ  ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Գնման առարկա է հանդիսանում` «Հյուրանոցային  ծառայությունների» ձեռքբերումը, որը  ներկայացված է Հավելված 1-ում։

 

  1. ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
    • Բոլոր Հայտատուները պետք է ներկայացնեն իրենց առաջարկները՝ լրացնելով սույն փաստաթղթին կից Հավելված 1ը՝ «Գնանշման հայտ»։ Պատասխան ակնկալող սյունակներն ու տողերն ընդգծված են մոխրագույնով:

 

  • Լրացված հայտերը կարող են ներկայացվել՝

 

Թղթային Էլեկտրոնային
— Լրացման ենթակա հատվածները տպագիր եղանակով լրացված, կնիքված և ստորագրված

 

—  «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ, Ալեք Մանուկյան 26, Գյումրի 3108, Հայաստան հասցեին

— PDF տարբերակով, էլեկտրոնային ստորգրությամբ կամ տպագրված և կնիքված տարբերակի սկանավորմամբ

 

— yic@yic.am և liana.hakobyan@yic.am էլ. հասցեներին

 

  • Հայտերը պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան 2025թ. հոկտեմբերի 19-ը, ժամը 23։59-ն։

 

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո, ներկայացված հայտերը հանձնաժողովի կողմից դիտարկման ենթակա չեն:

 

  1. ՀԱՅՏԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ՀԱՅՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
    • Հայտը վավեր է մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետից հետո առնվազն 6 ամիս։
    • Հայտատուն, մինչև սույն հրավերի 3-րդ մասի 3.3 կետում նշված` հայտերի ներկայացման վերջնաժամկետը, կարող է փոփոխել կամ հետ վերցնել իր հայտը։

 

  1. ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻՆ
    • Գնանշման համար կիրառվող լեզուն՝ հայերեն և/կամ անգլերեն,
    • Բոլոր գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով` առանց ԱԱՀ,
    • Առաջարկը պետք է ներառի պահանջվող փաստաթուղթը՝ «Գնանշման հայտ»,
    • Առաջարկները պետք է ներկայացվեն փակ ծրարով (ոչ էլեկտրոնային տարբերակով ուղարկելու դեպքում)։
    • Գնանշման հայտերը չեն դիտարկվի և/կամ կմերժվեն հետեւյալ դեպքերում՝

ա. թերի ներկայացում,

բ. չեն համապատասխանում պահանջվող տեխնիկական պայմաններին,

գ. ներկայացվել են հրավերի սահմանված վերջնաժամկետից հետո:

 

  1. ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ՈՒ ԱՐԴՅՈՒՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

Հայտերի գնահատումը տեղի կունենա 2025 թվականի հոկտեմբերի 21-ին, ժամը 15:00-ին՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում (ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26):

 

Հայտերի գնահատման նիստում՝

  • հանձնաժողովի նախագահը նիստը հայտարարում է բացված և հրապարակում է գնման հայտով սահմանված պայմաններով հայտեր ներկայացրած մասնակիցների գնային առաջարկները։
  • Մրցույթի հաղթողը որոշվում է հրավերի պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցներից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։
  • Հայտերի գնահատման արդյունքներով կազմվում է հայտերի գնահատման նիստի արձանագրություն։ Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները։

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր:

Պատվիրատուն մրցույթում հաղթած մասնակցին պայմանագիր կնքելու որոշման մասին հայտնում է էլեկտրոնային նամակի կամ հեռախոսազանգի միջոցով:

 

  1. ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ

Հանձնաժողովը սույն ընթացակարգը չկայացած է հայտարարում, եթե`

  • հայտերից ոչ մեկը չի համապատասխանում հրավերի պայմաններին,
  • դադարում է գոյություն ունենալ գնման պահանջը,
  • ոչ մի հայտ չի ներկայացվել,
  • պայմանագիր չի կնքվում։

Գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելուն հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում, պատվիրատուն տեղեկություն է ուղարկում հայտ ներկայացրած մասնակիցներին, որում նշվում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու հիմնավորումը։

 

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայտերի ներկայացման սույն առաջարկում տեղ գտած ողջ տեղեկատվությունը, անկախ դրա փոխանցման եղանակից, պետք է գաղտնի պահվի և չի կարող հրապարակվել առանց Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գրավոր թույլտվության: