«ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄ ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ» ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը, «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում հրավիրում է ոլորտում գործող հավանական մատակարարներին մասնակցելու ՀՀ մարզերում հյուրանոցային ծառայությունների մատուցման մրցույթին։

«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ:

 

ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի փաթեթն անհրաժեշտ է մինչև 2024 թվականի հուլիսի 19-ը, ժամը 12։00-ն ուղարկել youthinaction@yic.am և liana.hakobyan@yic.am էլ.հասցեներին՝ PDF տարբերակով, իսկ թղթայինի դեպքում՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ, Ալեք Մանուկյան 26, Գյումրի 3108, Հայաստան հասցեով։

Հայտերի բացումը տեղի կունենա 2024 թվականի հուլիսի 19–ին, ժամը 15:00-ին՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ–ի գրասենյակում (ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26):

Սույն հայտարարության հետ կապված հավելյալ հարցեր ունենալու դեպքում, կարող եք կապ հաստատել «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի հաշվապահ՝ Լիանա Հակոբյանի հետ` գրելով liana.hakobyan@yic.am էլ. հասցեին կամ կարող եք զանգահարել 095 91 91 97 հեռախոսահամարով (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10։00-ից մինչև 18։00-ն)։

 

ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ

«Հյուրանոցային ծառայությունների մատուցում ՀՀ մարզերում»

Սույն հրավերը կազմվել է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ ԵՆԿ) կողմից «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի (այսուհետև` Ծրագիր) շրջանակներում, և նպատակ ունի ԵՆԿ կողմից հայտարարված ընթացակարգին մասնակցելու մտադրություն ունեցող անձանց (այսուհետև` Հայտատու) տեղեկացնելու ընթացակարգի պայմանների` գնման առարկայի, ընթացակարգի անցկացման, հաղթողին որոշելու և նրա հետ պայմանագիր կնքելու մասին, ինչպես նաև օժանդակելու ընթացակարգի հայտը պատրաստելիս։

 Պատվիրատուն`«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ–ն, որը գտնվում է ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26 հասցեում, հայտարարում է մրցույթ, որն իրականացվում է մեկ փուլով` կազմակերպության պաշտոնական կայքի (www.yic.am) միջոցով:

Մրցույթի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել հյուրանոցային  ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։ 

Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած իրավաբանական անձ, ով ունի մրցույթով սահմանված պարտավորությունների իրավունք, մասնագիտական հատկանիշներ, տեխնիկական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ։

Մրցույթի մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշներն ու այդ չափանիշների գնահատման համար ներկայացվելիք փաստաթղթերը սահմանված են սույն ընթացակարգի հրավերով: 

Ընտրված մասնակիցը որոշվում է հրավերի պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։ 

Պատվիրատուն մրցույթում հաղթած մասնակցին պայմանագիր կնքելու որոշման մասին հայտնում է էլեկտրոնային նամակի կամ հեռախոսազանգի միջոցով:

Հայտերի բացումը տեղի կունենա 2024 թվականի հուլիսի 19–ին, ժամը 15:00-ին՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ–ի գրասենյակում (ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26):

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի հաշվապահ՝ Լիանա Հակոբյանին։

Հեռախոս` 095 91 91 97

Էլ.փոստ` liana.hakobyan@yic.am

Հարգելի մասնակից նախքան հայտ կազմելը և ներկայացնելը խնդրում ենք մանրամասնորեն ուսումնասիրել սույն հրավերը, քանի որ հրավերին չհամապատասխանող հայտերը ենթակա են մերժման:

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2008 թվականին Գյումրիում՝ գործունեության հիմքում ունենալով երիտասարդական նախաձեռնությունների և ակտիվ մասնակցության խրախուսման միջոցով երիտասարդների քաղաքացիական ակտիվության բարձրացման ու համայնքի զարգացման գաղափարը։

Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի, Վորլդ Վիժն Հայաստանի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացնում է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասադրների զորեղացման և առաջնորդության խթանման» եռամյա ծրագիրը (2023թ․ մարտից 2026թ․ հունիս)։

Ծրագիրը նպատակ ունի զարգացնել երիտասարդների հմտությունները և երիտասարդական կազմակերպությունների կարողությունները, ամրապնդել առաջնորդությունը, քաղաքացիական կրթությունը և բովանդակալից մասնակցությունը Հայաստանում կրթության, քաղաքացիական հասարակության և քաղաքականության մեջ:

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար այցելեք  www.yic.am կայքէջը:

 

1. ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Գնման առարկա է հանդիսանում ԵՆԿ կարիքների համար` «Հյուրանոցային  ծառայությունների» ձեռքբերումը, որը  ներկայացված է Հավելված 1-ում։

 

2. ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 2.1 Բոլոր Հայտատուները պետք է ներկայացնեն իրենց առաջարկները՝ լրացնելով սույն փաստաթղթին կից Հավելված 1-ը՝ «Գնանշման հայտ» և Հավելված 2-ը՝ «Մատակարարի հարցաշար»։ Պատասխան ակնկալող սյունակներն ու տողերն ընդգծված են մոխրագույնով: 

2.2 Լրացված հայտերը (թե՛ գնառաջարկը, և թե՛ հարցաշարը) կարող են ներկայացվել՝

 

ԹղթայինԷլեկտրոնային
– Լրացման ենթակա հատվածները տպագիր եղանակով լրացված, կնիքված և ստորագրված–  «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ,Ալեք Մանուկյան 26, Գյումրի 3108, Հայաստան հասցեին  

-PDF տարբերակով, էլեկտրոնային     ստորգրությամբ կամ տպագրված և կնիքված տարբերակի սկանավորմամբ

 -youthinaction@yic.am և liana.hakobyan@yic.am էլ. հասցեներին

 

2.2 Հայտերը պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան 2024թ. հուլիսի 19-ը, ժամը 12։00-ն։

2.3 Ընթացակարգի հայտերը ստանում և հայտերի գրանցամատյանում գրանցում է հանձնաժողովի քարտուղար Բելլա Պետրոսյանը։ Հայտերը քարտուղարի կողմից գրանցվում են գրանցամատյանում` ըստ դրանց ստացման հերթականության` գրանցամատյանում նշելով գրանցման համարը, օրը և ժամը:

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո, ներկայացված հայտերը գրանցամատյանում չեն գրանցվում և հանձնաժողովի կողմից դիտարկման ենթակա չեն:

 

3. ՀԱՅՏԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ՀԱՅՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 3.1 Հայտը վավեր է մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետից հետո առնվազն 6 ամիս։

3.2 Հայտատուն, մինչև սույն հրավերի 2-րդ մասի 2.3 կետում նշված` հայտերի ներկայացման վերջնաժամկետը, կարող է փոփոխել կամ հետ վերցնել իր հայտը։

 

4. ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Պահանջվում է, որպեսզի մատակարարները հայտերի ներկայացման առաջարկը ստանալուց հետո 72 ժամվա ընթացքում ծանուցեն որպես ԵՆԿ կոնտակտային անձ նշված անհատին: Այս գործընթացում որպես ձեր կազմակերպության հիմնական կոնտակտ հանդես եկող անձին նշանակելուն պես, խնդրում ենք սահմանված ամսաթվերը հաշվի առնելով՝ էլեկտրոնային նամակ ուղարկել youthinaction@yic.am, liana.hakobyan@yic.am հասցեներին՝ հայտնելով սույն առաջարկին արձագանքելու մտադրության մասին՝ էլեկտրոնային նամակի տեքստում ներառելով հետևյալ կոնտակտային տեղեկատվությունը.

  • ընկերության անվանումը,
  • կոնտակտային անձի անունը,
  • պաշտոնը (ըստ ցանկության),
  • հասցեն,
  • հեռախոսահամարը,
  • էլեկտրոնային փոստի հասցեն:

 

5. ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻՆ

5.1 Գնանշման համար կիրառվող լեզուն՝ հայերեն և անգլերեն,

5.2 Բոլոր գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով` առանց ԱԱՀ,

5.3 Առաջարկները պետք է ներառեն պահանջվող փաստաթղթերը՝ «Գնանշման հայտ», «Մատակարարի հարցաշար»,

5.4 Առաջարկները պետք է ներկայացվեն փակ ծրարով (ոչ էլեկտրոնային տարբերակով ուղարկելու դեպքում։

5.5 Գնանշման հայտերը չեն դիտարկվի և/կամ կմերժվեն հետեւյալ դեպքերում՝

     ա. թերի ներկայացում (օրինակ ՝ բացակայող փաստաթղթեր, հավելվածներ),

     բ. չեն համապատասխանում պահանջվող տեխնիկական պայմաններին,

     գ. ներկայացվել են հրավերի սահմանված վերջնաժամկետից հետո:

 

6. ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ՈՒ ԱՐԴՅՈՒՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

Հայտերի գնահատումը տեղի կունենա 2024 թվականի հուլիսի 19-ին, ժամը 15:00-ին՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ–ի գրասենյակում (ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26):

 

7. ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆԻՍՏՈՒՄ՝

7.1 հանձնաժողովի նախագահը նիստը հայտարարում է բացված և հրապարակում է գնման հայտով սահմանված պայմաններով հայտեր ներկայացրած մասնակիցների գնային առաջարկները՝ մեկ թվով արտահայտված՝ հիմք ընդունելով տառերով գրվածը։

7.2 Մրցույթի հաղթողը որոշվում է հրավերի պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցներից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։

7.3 Հայտերի գնահատման արդյունքներով կազմվում է հայտերի գնահատման նիստի արձանագրություն։ Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները։

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր:

Պատվիրատուն մրցույթում հաղթած մասնակցին պայմանագիր կնքելու որոշման մասին հայտնում է էլեկտրոնային նամակի կամ հեռախոսազանգի միջոցով:

 

8. ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ

 Հանձնաժողովը սույն ընթացակարգը չկայացած է հայտարարում, եթե`

8.1 հայտերից ոչ մեկը չի համապատասխանում հրավերի պայմաններին,

8.2 դադարում է գոյություն ունենալ գնման պահանջը,

8.3 ոչ մի հայտ չի ներկայացվել,

8.4 պայմանագիր չի կնքվում,

Գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելուն հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում, պատվիրատուն տեղեկություն է ուղարկում հայտ ներկայացրած մասնակիցներին, որում նշվում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու հիմնավորումը։ 

 

9. ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտերի ներկայացման սույն առաջարկում տեղ գտած ողջ տեղեկատվությունը, անկախ դրա փոխանցման եղանակից, պետք է գաղտնի պահվի և չի կարող հրապարակվել առանց Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ–ի գրավոր թույլտվության: