«Երիտասարդների քաղաք» երկարաժամկետ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում իրականացվող քոուչինգների ամենաոգևորիչ հատվածը հանդիպումներն են արդեն իսկ հաջողակ գործարարների հետ։ 2021 թվականի փետրվարի 6-ին Հայաստանի քոուչինգի մասնակիցները հանդիպում ունեցան «Բեռլին ԱՐՏ հոտելի» տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանի հետ։ Հանդիպման ընթացքում Տեր-Մինասյանը ներկայացրեց իր անցած ուղու պատմությունը և պատասխանեց երիտասարդների հարցերին։ Հանդիպման ավարտին տեղի ունեցավ շրջայց հյուրանոցի տարածքով։...


Ձեռնարկատիրություն. ով է գործարարը, ինչպես առաջխաղացնել պրոդուկտը 2021 թվականի հունվարի 23-ին տեղի ունեցավ «Երիտասարդների քաղաք» ծրագրի յոթերորդ թեմատիկ քոուչինգը Գյումրիում: Քոուչինգի թեման էր՝ ձեռնարկատիրություն. ով է գործարարը, ինչպես առաջխաղացնել պրոդուկտը: Հանդիպման նպատակն էր երիտասարդների հետ քննարկել ձեռնարկատեր դառնալու չափանիշները, ռազմավարություններ, որոնք կարող են օգտագործել ձեռնարկատերերը և այն հիմնական հարցերը, որոնք պետք է իմանալ, եթե ներկայացնում են զբոսաշրջային ոլորտը: Հանդիպան ընթացքում մասնակիցները անհատական աշխատանքի միջոցով կառուցեցին իրենց կյանքի ճանապարհը՝ օգտագործելով «Ikigai» մեթոդը: ...


Հունվարի 16-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, Հայաստանում «Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի շրջանակներում, իր գրասենյակի տարածքում հյուրընկալեց EU4Youth շրջանավարտների ցանցի «Գաղափարների լաբորատորիա» հայաստանյան մեկօրյա միջոցառումը: Միջոցառման շրջանակներում Արևելյան գործընկերության 6 երկրներից 120 երիտասարդներ հավաքվեցին առցանց և առերես՝ իրենց համայնքներում երիտասարդների կյանքում դրական փոփոխություններ բերող գաղափարների մշակման նպատակով: Հայաստանում միջոցառմանը մասնակցեցին 10 շրջանավարտներն իրենց թիմերով Հայաստանի տարբեր համայնքներից (Չարենցավան, Շիրակ, Մասիս, Մեծ Պարնի, Սպիտակ, Օշական), որի ընթացքում գեներացվեցին և մշակվեցին գաղափարներ, որոնք հետագայում թիմերն ...


Դեկտեմբերի 26-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Հայաստանում «Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ իրականացրեց Եվրամիության «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի մենթորների մեկօրյա ներածական դասընթաց։ Դասընթացի շրջանականերում ՀՀ տարբեր համայնքների երիտասարդներ հնարավորություն ունեցան ավելի մասնրամասն ծանոթանալու «Եվրոպական համերաշխության կորպուսի» կամավորական ծրագրին, դրա կողմից ընձեռվող հնարավորություններին, ինչպես նաև բացահայտեցին ԵՀԿ կամավորներին աջակցելու և ուղղորդելու համար անհրաժեշտ կարևոր մեթոդներ, որոնք կօգնեն վերջիններիս կայանալ որպես որակյալ մենթորներ: Դասընթացը նպատակաուղղված էր Եվրոպական միության «Եվրոպական համերաշխության կորպուս» (ԵՀԿ) ծրագրի կամավորակա...


Սեպտեմբերի 10-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, Շիրակի մարզում հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի պատասխանատուներ Նարինե Բեգլարյանը և Էդուարդ Իսրայելյանը հանդիպեցին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ: Հանդիպման ընթացքում Ծովինար Հարությունյանը ներկայացրեց Շիրակի մարզում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացված և նախատեսվող ծրագրերը: Նշվեց, որ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունը կենտրոն» ՀԿ և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համար ավանդույթ է դարձել ամեն տարի Երիտասարդության միջազգային օրը Շիրակում՝ Գյումրիում նշելը: Այս տարի նույնպես, թեպետ COVID-19 համավարակի պատճառով օրվա շրջանակներում զանգվածային միջոցառումներ տեղի չունեցա...


Ուրախությամբ հայտնում ենք, որ 2020 թվականի օգոստոսի 10-ից մեկնարկել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Գյումրու երիտասարդական քաղաքականության փաստարկում» ծրագիրը։   Ծրագրի երկարաժամկետ նպատակն է՝ նպաստել Գյումրու երիտասարդների կյանքի որակի բարելավմանը՝ կարիքների վրա հիմնված տեղական երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանն աջակցելու միջոցով: Ծրագրի խնդիրներն են` Ուսումնասիրել և վերլուծել համայնքի երիտասարդության առկա իրավիճակը (նրանց պատկերացումները, կարիքները, խնդիրներն ու ներուժը), Փաստարկված կերպով վեր հանել Գյումրու երիտասարդական քաղաքականության ներկա առաջնահերթությունները՝ հիմք ստեղծելով ներառական և մասնակցային տեղական երիտասարդական քաղաքականության փաստաթղթերի մշակման համար, Մշակել հ...


«Երիտասարդների քաղաք. զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման գործընթացում երիտասարդների դերի բարձրացում» խորագրով երկարաժամկետ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում իրականացվող քոուչինգները համարում ենք մեկնարկած: Ս/թ հունիսի 30-ին տեղի ունեցավ առաջին հանդիպումը երկու խմբերի հետ, որի նպատակն էր թիմային ոգու ձևավորումը, աշխատանքների ժամանակացույցի և ձևաչափի ներկայացումը: Հետագա զարգացումներին ծանոթանալու համար հետևեք մեզ: Քովիդ-19-ով պայմանավորված ճգնաժամային իրավիճակում հանդիպումներն անցկացվել են պահպանելով բոլոր սանիտարահիգիենիկ նորմերը: ...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, համագործակցելով վրացական «Դրոնի» երիտասարդական ասոցիացիայի, ուկրաինական «Եվրոպական նախաձեռնությունների կենտրոն», չեխական «Գլոբ» և խորվաթական «ԼԱԳ Վալլիս Կոլապիս» հասարակական կազմակերպությունների հետ, հյուրընկալում է երիտասարդական աշխատողների կարողությունների զարգացման միջազգային դասընթաց Գյումրիում՝ 2020 թվականի փետրվարի 14-21-ը: Դասընթացին մասնակացում են ընդհանուր թվով 20 երիտասարդական աշխատողներ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Չեխիայից և Խորվաթիայից: 7-օրյա միջազգային դասընթացն իրականացվում է «Երիտասարդների քաղաք. զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման գործում երիտասարդների դերի բարձրացում» խորագրով երկարաժամկետ ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության Էրազմուս+ ծրագրի աջակցությամբ: Դասընթացի նպատ...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն (Հայաստան) «Foreningen Framtidstaget» (Շվեդիա) հետ համատեղ հոկտեմբերի 14-ից 21-ը Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում հյուրընկալում է «Դարձի՛ր Սուպեր ՄԵՆԹՈՐ» միջազգային դասընթացը։ Դասընթացը նպատակաուղղված է աջակցելու Եվրոպական Համերաշխության Կորպուս (ԵՀԿ) ծրագրերում ներգրավված 27 մենթորների գիտելիքների բարելավմանը՝ նպաստելով ԵՀԿ համակարգողների և մենթորների ներուժի զարգացմանը և ԵՀԿ ծրագրերի որակի բարձրացմանը, ինչպես նաև «զինելու» մենթորներին ԵՀԿ կամավորներին աջակցելու և ուղղորդելու համար անհրաժեշտ կարևոր մեթոդներով, որոնք կօգնեն վերջիններիս լինել ավելի աշխատունակ։ Ծրագրին մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանից, Շվեդիայից, Հունաստանից, Խորվաթիայից, Ռումինիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Մոլդովայից, ...


Սեպտեմբերի 7-ին Հայաստան-Գերմանիա դպրոցական փոխանակման ծրագրի շրջանակներում փոխըմբռնման հուշագրեր ստորագրվեցին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ավագ դպրոց ՊՈԱԿ-ի, Գյումրի «Ֆոտոն» վարժարանի, Գյումրու թիվ 25 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի և Գյումրու թիվ 1 ավագ դպրոց ՊՈԱԿ-ի միջև:Հուշագրի շրջանակներում վերոհիշյալ ուսումնական հաստատությունների թվով 8 աշակերտ և 4 ուսուցիչ մասնակցեցին ս/թ. սեպտեմբերի 12-23-ը Բեռլինում կայանալիք Հայաստան-Գերմանիա դպրոցական փոխանակման ծրագրին:Սեպտեմբերի 17-ին Բեռլինում «Հայաստան-Գերմանիա» դպրոցական փոխանակման ծրագրի շրջանակներում հայկական պատվիրակությունը հյուրընկալվել էր Գերմանիայի հայտնի «Կարլ Վոն Լին» հատուկ դպրոց, որտեղ սովորում են հաշմանդամություն ունեցող շուր...