2023 թ. մայիսի 6-13-ը «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, «FUNDACJA LAJA» (Լեհաստան) հիմնադրամի հետ համատեղ՝ Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում, Գյումրիում հյուրընկալում է երիտասարդական քաղաքականություն, երիտասարդական աշխատանք և միջոլորտային համագործակցություն թեմաներով միջազգային ուսումնական այց: Ուսումնական այցի նպատակն է`բարձրացնել երիտասարդական քաղաքականության մշակման և երիտասարդական աշխատանքի իրականացման արդյունավետությունը՝ պետական և ոչ պետական կառույցների միջոլորտային համագործակցության ու երիտասարդների մասնակցության խթանման միջոցով։ Ծրագրին մասնակցում են պետական (նախարարություններ, մարզպետարաններ, համայնքապետարաններ, ուսումնական հաստատություններ) և ոչ պետական (երիտասարդական հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ) կառույցների ...


Ապրիլի 24-ին տեղի ունեցավ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած ճանաչողական արշավը։ Արշավականները ճանապարհը սկսեցին Վերնաշեն գյուղից և կիրճային ճանապարհով հասան Սպիտակավորի վանական համալիր, որտեղ մասնակցեցին Գարեգին Նժդեհի ոգեկոչման միջոցառմանը, որն ուղեկցվում էր ազգային երգ ու պարով։              ...


 2023 թ. ապրիլի 8-15-ը «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, «Exploring Cultural campfire Opportunities (ECCO)» (Նորվեգիա) ՀԿ-ի հետ համատեղ՝ Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում, հյուրընկալում է «Մենթորության Արվեստը» թեմայով ԵՀԿ մենթորների վերապատրաստման միջազգային դասընթացը։ Դասընթացը նպատակաուղղված է աջակցելու Եվրոպական համերաշխության կորպուս (ԵՀԿ) ծրագրերում ներգրավված 27 մենթորի գիտելիքների բարելավմանը՝ նպաստելով ԵՀԿ համակարգողների և մենթորների ներուժի զարգացմանը և ԵՀԿ ծրագրերի որակի բարձրացմանը, ինչպես նաև «զինելու» մենթորներին ԵՀԿ կամավորներին աջակցելու և ուղղորդելու համար անհրաժեշտ կարևոր մեթոդներով, որոնք կօգնեն վերջիններիս լինել ավելի աշխատունակ։ Ծրագրին մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանից, Նորվեգիայից, Հունաստանից, Բուլղարիայի...


Փետրվարի 9-ին տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում Շիրակի մարզում գործունեություն ծավալող լրագրողների և մեդիա ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց «Խոսում են երիտասարդները» մեդիա նախագծի մեկնարկի և հետագա գործողությունների մասին։ Առանձնահատուկ շեշտադրվեց առաջիկայում մեկնարկող լրագրողների 4-օրյա վերապատրաստման դասընթացի մանրամասները և մեդիա ոլորտի ներկայացուցիչների հետ համագործակցության շրջանակները։ Շնորհակալություն ենք հայտնում մեր մեդիա գործընկերներին մշտապես մեր կողքին լինելու և երիտասարդության զարգացմանն ուղղված նախաձեռնությունների և ծրագրերի գաղափարները կիսելու համար։ Ծրագիրն իրականացնում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի աջակցությամբ։           ...


«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն շարունակելով իրականացնել «Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի համակարգումը, տեղեկացնում է, որ Եվրամիության «Եվրոպան տեղայնացվում է» երկարաժամկետ ծրագրի շրջանակներում Արևելյան գործընկերության 4 երկրների համար՝ Հայստան, Վրաստան, Մոլդովա և Ադրբեջան, մինչև 2023 թվականի դեկտեմբեր ամիսն իրականացվելու է «Մենթորություն» խորագիրը կրող ծրագիրը: Ծրագրի շրջանակներում ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնը, Խորվաթիայի և Լեհաստանի Էրազմուս+ի Ազգային Գործակալությունների հետ համատեղ, հունվարի 22-29-ը Խորվաթիայում ուսումնական այցով հյուրընկալեց վերոնշյալ երկրների պատվիրակություններին: Հայաստանից ծրագրում ներգրավված են «Եվրոպան տեղայնացվում է» ծրագրի գործընկեր հա...


«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը», որպես երիտասարդության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություն, միանում է հանրային պահանջին, այն է՝ ձեռնարկել քայլեր Արցախի (Լեռնային Ղարաբաղի) քսան օրից ավել տևող շրջափակումն անհապաղ դադարեցնելու համար։  2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Բերձորի (Լաչինի) միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է: Չկա ոչ ցամաքային, ոչ օդային, ոչ ջրային այլ ճանապարհ։ Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի ողջ բնակչությունը հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ, նրանց կյանքը սպառնալիքի տակ է. Իզոլացման մեջ է ավելի քան 120.000 մարդ, որից 30 000-ը երեխաներ են,  Խախտված է ավելի քան 120.000 մարդու ազատ տեղաշարժի իրավունքը,  ...


Հոկտեմբերի 13-ին Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «UPSHIFT Գավառ» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի ամփոփիչ միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, ՀՀ-ում ԵՄ դեսպանության ծրագրերի ղեկավար Բրունո Մոնտարիոլը, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ, Շիրակի մարզպետի խորհրդական Արթուր Նաջարյանը, Մանկական Եվրատեսիլ 2021թ.-ի հաղթող Մալենան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, մարզային և տեղական իշխանությունների, տեղի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և «UPSHIFT Գավառ» ծրագրին մասնակցած թիմերի անդամները: Օրվա մեկնարկը տրվեց «UPSHIFT Գավառ» ծրագրի ընթացքն ու արդյունքներն ամփոփող ցուց...


2022թ. հոկտեմբերի 13-ին Գավառ համայնքում տեղի ունեցավ Հայաստանում հինգերորդ բաց երիտասարդական կենտրոնի՝ «Գավառի երիտասարդների տան» պաշտոնական բացման արարողությունը: Երիտասարդների տունը Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի մոդելով ստեղծված 5-րդ կենտրոնն է Հայաստանում: Հետագա հինգ տարիներին Կենտրոնի գործարկումը ևս իրականացնելու է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Գավառի համայքապետարանի հետ համագործակցությամբ: Կենտրոնի գործունեությունը նպատակաուղղված է երիտասարդների կյանքի որակի բարելավմանը, նրանց քաղաքացիական ակտիվության բարձրացմանն ու համայնքային կյանքին ներգրավվածություն ունենալուն: Կենտրոնը 13-18 տարեկան պատանիների և երիտասարդների համար կրթվելու, նոր հմտություններ զարգացնելու, ինքնաարտահայտվելու, ազատ ժամանակը ճիշտ կազ...


Սեպտեմբերի 30-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցում տեղի ունեցավ «UPSHIFT Իջևան» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի ամփոփիչ միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, տեղի հասարակական կազմակերպությունների, մարզային և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ և «UPSHIFT Իջևան» ծրագրին մասնակցած բոլոր թիմերը։ Օրվա մեկնարկը տրվեց «UPSHIFT Իջևան» ծրագրի ընթացքն ու արդյունքներն ամփոփող ցուցահանդեսով, որի ընթացքում ներկաները հնարավորություն ստացան ոչ-ֆորմալ միջավայրում դիտել յուրաքանչյուր թիմի անցած ուղին և վերջնարդյունքը։ Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկան ՅՈՒ...


 2022թ. հուլիսի 28-ին Արմավիր համայնքում տեղի ունեցավ Հայաստանում չորրորդ բաց երիտասարդական կենտրոնի՝ «Արմավիրի երիտասարդների տան» պաշտոնական բացման արարողությունը:  Կենտրոնի գործունեությունը նպատակաուղղված է երիտասարդների կյանքի որակի բարելավմանը, նրանց քաղաքացիական ակտիվության բարձրացմանն ու համայնքային կյանքին ներգրավվածություն ունենալուն: Կենտրոնը 13-18 տարեկան պատանիների և երիտասարդների համար կրթվելու, նոր հմտություններ զարգացնելու, ինքնաարտահայտվելու, ազատ ժամանակը ճիշտ կազմակերպելու և հասակակիցների հետ շփվելու ապահով տարածք է, այն նաև բարենպաստ միջավայր է՝ նրանց սոցիալականացման և համայնքներում դրական փոփոխություններ իրականացնելու համար:  Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վեյգանդը, Հայաստ...