IMG_1157
Երբ. Մայիսի 10-18, 2018 Որտեղ. Գյումրի, Շիրակի մարզ Նպատակ. Խթանել համագործակցությունը Եվրոպական կամավորական ծառայության ծրագրերում ներգրավված կազմակերպությունների 30 ներկայացուցիչների միջև՝ նպաստելով համայնքային կամավորական ծրագրերի որակի բարձրացմանը և նորարարության ներմուծմանը փորձի փոխանակման միջոցով։ Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն (Հայաստան) «Kultur Akiv» ՀԿ-ի (Գերմանիա) հետ համատեղ Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում հյուրընկալեց «Connect the DOTS» գործընկերության հաստատման ծրագիրը։ Ծրագրին մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանից, Գերմանիայից, Էստոնիայից, Չեխիայից, Լեհաստանից, Վրաստանից, Նիդեռլանդներից, Մոլդովայից, Ռուսաստանի Դաշնությունից, Իտալիայից, Իսպանիայից և Բելառուսից: Տեսնել ավելին...


IMG_0266
Երբ. Ապրիլի 1-8, 2018 Որտեղ. Գյումրի, Շիրակի մարզ Նպատակ. Բարելավել Եվրոպական կամավորական ծառայության (ԵԿԾ) ծրագրերում ներգրավված 28 մենթորների գիտելիքների՝ նպաստելով Եվրոպական կամավորական ծառայության ծրագրեր հյուրընկալող կազմակերպությունների ներուժի զարգացմանը և ԵԿԾ ծրագրերի որակի բարձրացմանը, ինչպես նաև «զինելու» մենթորներին Եվրոպական կամավորական ծառայության կամավորներին աջակցելու և ուղղորդելու համար անհրաժեշտ կարևոր մեթոդներով, որոնք կօգնեն վերջիններիս լինել ավելի աշխատունակ։ Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն (Հայաստան) «Bremanger commune» (Նորվեգիա)  հետ համատեղ ապրիլի 1-ից 8-ը Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում հյուրընկալեց «Դարձի՛ր մենթոր» միջազգային դասընթացը։ Ծրագրին մասնակցում են ներկայացուցիչներ Հա...


IMG_9294
Մարտի 31-ին տեղի ունեցավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ անդամների ոչ ֆորմալ հանդիպումը, որը տեղի ունեցավ «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում: Հանդիպման ընթացքում «Երիտասարդների տան» թիմը խոսեց կենտրոնի հիմնման, երիտասարդների համար դրա կարևորության և կենտրոնի աշխատանքային ձևաչափի մասին: Հաջորդիվ, հանդիպումը շարունակվեց ավելի ջերմ միջավայրում՝ հնարավորություն տալով կազմակերպության անդամներին և աշխատակազմի անդամներին միմյանց հետ հաղորդակցվելու և հաճելի ժամանակ անցկացնելու՝ ծանոթանալով կենտրոնի աշխատանքային տարածքին: * «Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրիում երիտասարդների հզորացում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպո...


IMG_9226
Մարտի 30-ին կայացավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հերթական տեղեկատվական օրը: Հանդիպման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան տեղեկանալու ԵՆԿ հիմնադրման, ծավալած գործունեության և իրականացվող տեղական և միջազգային ծրագրերի մասին՝ կենդանի գրադարանի մեթոդաբանությամբ։ Տեղեկատվական հանդիպմանը մասնակցեցին ավելի քան 20 երիտասարդներ Շիրակի մարզի տարբեր համայնքներից: ...


IMG_8760
Մարտի 2-ին տեղի ունեցավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հերթական «Ուրբաթօրյա սրճարան»-ը՝ այս անգամ արվեստ թեմայով: «Ուրբաթօրյա սրճարանին» ու «Կաֆե Նանսիին» հատուկ ջերմ մթնոլորտում, խաղերի ու քուիզների միջոցով հյուրերը բացահայտեցին Էստոնիայի, Սլովակիայի, Գերմանիայի ու Հոլանդիայի հայտնի արվեստագետներին: Արտ-սրճարանը իր հարկի տակ հյուրընկալեց գյումրեցի երիտասարդ արվեստագետ Կարլեն Վարդերեսյանին, ով մասնակիցներին ներկայացրեց իր աշխատանքները և պատմեց իր հոգեշնչման աղբյուրների մասին: ...


IMG_8482
2018թ. մարտի 1-ին մեկնարկեց ֆրանսերենի սկսնակների և միջին մակարդակի նոր ակումբները, և տեղի ունեցավ առաջին հանդիպումը ակումբի մասնակիցների հետ: Հանդիպման ընթացքում կազմակերպվեցին ծանոթացման խաղեր, որոնց օգնությամբ ստեղծվեց ջերմ մթնոլորտ խմբի ներսում, ինչը հիանալի սկիզբ է հետագա արդյունավետ ու հետաքրքիր աշխատանքի համար: Ակումբը վարում է Ֆրանսիայից ժամանած, միջազգային «French Civic Service»-ի կամավոր Լիդիա Վարթանյանը:  ...


IMG_8122
2018թ. փետրվարի 3-ին և 7-ին մեկնարկեցին անգլերենի սկսնակների և միջին մակարդակի նոր ակումբները, և տեղի ունեցավ առաջին հանդիպումը ակումբների մասնակիցների հետ: Ծանոթացման ու թիմի ձևավորման խաղերի օգնությամբ ստեղծվեց ջերմ մթնոլորտ խմբերի ներսում, ինչըհիանալի սկիզբ է հետագա արդյունավետ ու հետաքրքիր աշխատանքի համար:     ...


21272291_880349362115935_8768592952343684676_n
Ուրախ ենք տեղեկացնել, որ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, այս տարի նույնպես, զբաղվելու է Հայաստանում Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոնի համակարգման աշխատանքներով՝ ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի կողմից Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոնների գործունեության իրականացման նպատակով հայտարարված բաց մրցույթի արդյունքում:...


IMG_7582
Հունվարի 17-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի միջև ստորագրվեց փոխըմբռման հուշագիր երիտասարդության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Փաստաթուղթը ստորագրել են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը և «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Էմմա Պետրոսյանը: Հուշագրի նպատակն է օժանդակել կողմերի միջև համագործակցության ամրապնդմանը` տրամադրելով ուսումնական հաստատության ուսանողներին և դասախոսական կազմին Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կազմակերպվող ԵՆԿ ՀԿ գործընկերային ծրագրերին մասնակցության հնարավորություն:...


26195404_1794575647242530_7786729058141124348_n
Դեկտեմբերի 28-ին կայացավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի 9-րդ տարեդարձին և Ամանորին նվիրված միջոցառումը։ Կազմակերպության տարեվերջյան միջոցառմանը ներկա էին ոչ միայն ընկերներն, անդամներն ու շահառուները, այլև գործընկեր կառույցների ներկայացուցիչներն, ում հետ ԵՆԿ-ն աշխատել և համագործակցել է ողջ տարվա ընթացքում։ Ամփոփելով տարին՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն հանձնեց ավանդական դարձած տիտղոսներն ու շնորհակալագրերը գործընկեր կառույցներին, պետական, մեդիա և հասարակական ոլորտի ներկայացուցիչներին՝ կազմակերպության հետ սերտ համագործակցության և երիտասարդության ոլորտին վերաբերող հարցերում գործուն մասնակցության ու ցուցաբերած աջակցության համար։ Հանձնվեցին նաև «Տարվա անդամ», «Տարվա աշխատակազմի անդամ» և «ԵՆԿ բարեկամ» տիտղոսները։ ...