Ուրախ ենք տեղեկացնել, որ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, այս տարի նույնպես, զբաղվելու է Հայաստանում Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոնի համակարգման աշխատանքներով՝ ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի կողմից Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոնների գործունեության իրականացման նպատակով հայտարարված բաց մրցույթի արդյունքում:...


Հունվարի 17-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի միջև ստորագրվեց փոխըմբռման հուշագիր երիտասարդության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Փաստաթուղթը ստորագրել են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը և «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Էմմա Պետրոսյանը: Հուշագրի նպատակն է օժանդակել կողմերի միջև համագործակցության ամրապնդմանը` տրամադրելով ուսումնական հաստատության ուսանողներին և դասախոսական կազմին Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կազմակերպվող ԵՆԿ ՀԿ գործընկերային ծրագրերին մասնակցության հնարավորություն:...


Դեկտեմբերի 28-ին կայացավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի 9-րդ տարեդարձին և Ամանորին նվիրված միջոցառումը։ Կազմակերպության տարեվերջյան միջոցառմանը ներկա էին ոչ միայն ընկերներն, անդամներն ու շահառուները, այլև գործընկեր կառույցների ներկայացուցիչներն, ում հետ ԵՆԿ-ն աշխատել և համագործակցել է ողջ տարվա ընթացքում։ Ամփոփելով տարին՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն հանձնեց ավանդական դարձած տիտղոսներն ու շնորհակալագրերը գործընկեր կառույցներին, պետական, մեդիա և հասարակական ոլորտի ներկայացուցիչներին՝ կազմակերպության հետ սերտ համագործակցության և երիտասարդության ոլորտին վերաբերող հարցերում գործուն մասնակցության ու ցուցաբերած աջակցության համար։ Հանձնվեցին նաև «Տարվա անդամ», «Տարվա աշխատակազմի անդամ» և «ԵՆԿ բարեկամ» տիտղոսները։ ...


Դեկտեմբերի 10-ին գումարվեց Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի Ընդհանուր Ժողովի 8-րդ նիստը, որի ընթացքում ներկայացվեց կազմակերպության ղեկավարում և վերահսկողություն իրականացնող մարմիների (նախագահ, միջազգային խորհրդ, վերստուգիչ) կողմից ծավալած գործունեության տարեկան հաշվետվությունները, հաշվետու տարում կազմակերպության գրանցած հաջողությունները և առաջիկա իրականացվելիք գործողությունները, ինչպես նաև քննարկվեց կազմակերպության կանոնադրության մեջ կատարվելիք փոփոխությունները:   Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաև առաջիկա երկու տարիներին կազմակերպության ղեկավարում և վերահսկողություն իրականացնող մարմիների ընտրություն, որի արդյունքները ներկայացված են ստորև:   Քվեարկությանը մասնակցել են ԵՆԿ Ընդհանուր ժողովը ներկայացնող 48 անդամից 41 անդամ (...


Նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հերթական «Ուրբաթօրյա սրճարան»-ը՝ այս անգամ միջմշակութային թեմայով: ԵՆԿ ՀԿ Եվրոպական կամավորական ծառայության կամավորները հյուրերին ծանոթացրին այն երկրների մշակույթների հետ որոնց կրողն են: «Ուրբաթօրյա սրճարան»-ին հատուկ ջերմ մթնոլորտում ներկայացվեցին Էստոնիայի, Սլովակիայի, Գերմանիայի ու Հոլանդիայի մասին հետաքրքիր փաստեր, իսկ խաղերի, էթնիկ երաժշտության և ազգային քաղցրավենիքների շնորհիվ հյուրերը բացահայտեցին այդ երկրների մշակույթները: .          Տեսնել ավելին......


Օգոստոսի 27-ին Գյումրու ԵՆԿ ՀԿ-ում տեղի ունեցավ հերթական «Ուրբաթօրյա սրճարանը», որն այս անգամ նվիրված էր ռետրո երաժշտությանը։ Մասնակիցները միասին քննարկեցին ռետրո ժամանակաշրջանի առանձնահատկությունները, վայելեցին ռետրո երաժշտություն, համտեսեցին կամավորնրի ձեռքով պատրաստած թխվածքները և խաղացին երաժշտական խաղեր, որոնք մթնոլորտը դարձրին ավելի ջերմ ու հետաքրքիր։          Տեսնել ավելին...


Սեպտեմբերի 25-ին Երևանում տեղի ունեցավ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի շրջանակում 17 փոքր դրամաշնորհներ ստացած ՔՀԿ-ների պայմանագրերի ստորագրման արարողությունը: Նշենք, որ դրամաշնորհի է արժանացել նաև Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի կողմից ներկայացված «Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում» ծրագիրը, ըստ որի նախատեսվում է Գյումրիում ունենալ Բաց Երիտասարդական կենտրոն: Ծրագրի մասին մանրամասները շուտով:        Տեսնել ավելին...


2017թ. սեպտեմբերի 18-ին Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչները Երևանում մասնակցել են «Երիտասարդության ֆորում»-ին, որի նպատակն էր աջակցել 2018-2022թթ. ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության մշակմանը: Ֆորումի հիմնական մասն ընթացել է 5 առանձնացված թեմատիկ խմբերում քննարկումներ վարելով: Դրանցից մեկը՝ «Երիտասարդական աշխատանք և ցկյանս կրթություն» խումբը ֆասիլիտացրել են ԵՆԿ խորհրդի նախագահ Աննա Եղոյանն ու ԵՆԿ ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը: Ավելացնենք նաև, որ «Միջազգային երիտասարդական համագործակցություն, միջմշակութային երկխոսություն և երիտասարդների շարժունություն» խմբում «Հայաստանում Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոն» թեմատիկ զեկույցով հանդես է եկել ԵՆԿ Շարժունակության ծրագրերի համակարգող Վալյա Մարտիրոսյանը: Իսկ «Երիտասարդն...


2017 թ. հուլիսի 4-ին, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն և Հրանտ Դինք հիմնադրամը Գյումրիում հայտարարեցին «Սահմաններից վեր 2017-2019» (Հայաստան-Թուրքիա Երկխոսության ծրագրեր, Ճանապարհորդական դրամաշնորհ և Փորձի փոխանակման նախագիծ) ծրագրի պաշտոնական մեկնարկի մասին, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի կողմից: Տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որին ներկա գտնվեց Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ջուդիթ Ֆարնուորթը և հանդես եկավ բացման խոսքով: Միջոցառման կազմակերպիչներն ու հյուրերը խոսեցին Հայաստան-Թուրքիա համագործակցության մասին՝ կարևորելով երկու երկրների միջև փոխադարձ կապը տարբեր ոլորտներում...


Հունիսի 30-ին Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը հյուրընկալեց «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության Տավուշի մարզի ԻՄՓԱՔԹ ոչ-ֆորմալ երիտասարդական ակումբի առաջնորդներին, ովքեր ճանաչողական այցով ԵՆԿ-ում էին: Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ կազմակերպությունների գործունեության երկուստեք ներկայացում և փորձի փոխանակում, ինչպես նաև ԵՆԿ մի քանի կամավորներ կիսվեցին իրենց  և պատմեցին կազմակերպության հետ իրենց անցած ճանապարհի մասին:          Տեսնել ավելին...