ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ InterGENERATIONAL ՎԱՅՐԸ՝ Սանտանդեր, Իսպանիա ՕՐԵՐԸ՝ փետրվարի 17-22, 2020   ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է երիտասարդներին, երիտասարդական աշխատողներին ընձեռել հնարավորություն՝ ծերերի հետ աշխատելու միջոցով կոտրել հասարակության մեջ առկա կարծրատիպերը ավագ սերնդի վերաբերյալ, վերհանել երիտասարդ և ավագ սերունդների համատեղ աշխատանքի դրական արդյունքները, և խրախուսել մասնակիցներին իրենց համայնքներում միջսերնդային փոխանակումների իրականացմանը: Ծրագիրը կիրականացվի ոչ-ֆորմալ կրթության մեթոդներով:   ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան երիտասարդներ և երիտասարդական աշխատողներ, ովքեր ունեն երիտասարդների կամ ծերերի հետ աշխատելու կամավորական փորձ:   Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է, սակայն իսպաներենի իմացությունը կհամարվի առավելություն:...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Do-It-Yourself ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ Ռուսթավի, Վրաստան ՕՐԵՐԸ՝ հունվարի 8-17, 2020   ՀԱԿԱԴԻՐ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼՈԿԱԼ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՕՐԵՐԸ: հունվար-փետրվար, 2020   ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ Նորգեր, Նիդերլանդներ ՕՐԵՐԸ՝ մարտի 2-8, 2020 Հակադիր և այլընտրանքային պատմությունները պայքարում են ատելության խոսքի դեմ՝ խափանելով նրանք, որոնց վրա հիմնված է ատելությունը, և առաջարկելով մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների (հավասարություն և ազատություն, հարգանքը բազմակարծության նկատմամբ, բաց մտածողություն, և այլն) վրա հիմնված պատմություններ:   ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է երիտասարդների հետ աշխատող անձանց զինել հմտություններով, որոնք կօգնեն երիտասարդներին՝ զարգացնելու քննադատական մտածողությունն ու դիմադրելու ծայրահեղակ...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Մարդու իրավունքների կրթություն» ընդհանուր խորագրի ներքո կազմակերպում է դասընթացների շարք՝ հետևյալ թեմաներով.   1) Ի՞նչ է մարդու իրավունքները և ո՞ր կառույցներն են մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորները (նոյեմբերի 16)   2) Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր (նոյեմբերի 17)   3) Ի՞նչ է ատելության խոսքը: Ինչպե՞ս միանալ «Ո՛չ ատելության խոսքին» արշավին (նոյեմբերի 23)   4) Ինչպե՞ս պայքարել ատելության խոսքի դեմ` առանց ատելության խոսք տարածելու (նոյեմբերի 24)   5) Մարդու իրավունքների հակադիր կամ այլընտրանքային պատմվածքներ (նոյեմբերի 30)   6) Մարդու իրավունքների հակադիր կամ այլընտրանքային պատմվածքներ, ընդհանուր դասըն...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Cartoon YOUTHwork ՎԱՅՐԸ՝ Լորկա, Իսպանիա ՕՐԵՐԸ՝ հունվարի 30 – փետրվարի 5, 2020 ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ է երիտասարդական աշխատողներին և ֆորմալ ու ոչ-ֆորմալ կրթական ոլորտների մասնագետներին սովորեցնել աուդիովիզուալ նոր լեզուներ, ինչպես օրինակ՝  «ստոպ-կադր անիմացիա», «պլաստիլինային անիմացիա» և «cut out» ծրագրերը: ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝ ծանոթացնել ստոպ-կադր անիմացիայի տարբեր լեզուներին, որոնք կարելի է օգտագործել երիտասարդների հետ աշխատանքում; վերհանել ներառականությանը վերաբերող խնդիրներն ու ստեղծել աուդիովիզուալ նյութ՝ սոցիալական ներառականության մասին իրազեկելու համար; ամրապնդել համագործակցությունը մասնակիցների երիտասարդական աշխատողների և կազմակերպությունների միջև և խթանել ստեղծարար գործիքների կիրառումը հասարակության մեջ կարևոր խնդիրների մասին իրազ...


Սիրով տեղեկացնում ենք, որ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն մեկնարկում է գերմաներենի ու իտալերենի նոր ակումբներ՝ սկսնակ  մակարդակի համար: Եթե ցանկանում եք սովորել գերմաներեն, իտալերեն կամ բարելավել ձեր գիտելիքները, ապա շտապեք գրանցվել մինչև հոկտեմբերի 25-ը ժամը 15:00՝ լրացնելով հետևյալ առցանց հայտը: Ակումբին անդամ կարող է լինել 13 տարին լրացած ցանկացած անձ: Գերմաներենի ակումբի առաջին հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին: Իտալերենի ակումբի առաջին հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, ժամը 15:00-ին: Ակումբները ընթանալու են անգլերեն լեզվով: Մանրամասների համար կարող եք զանգահարել 095 91 91 97 հեռախոսահամարով (բացի երկուշաբթի և կիրակի օրերից) կամ այցելել ԵՆԿ գրասենյակ՝ Շահումյան 69 հասցեով (Արևամանուկ շեն...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ European Values Through Wide-Angle Lens ՎԱՅՐԸ՝ Սանտանդեր, Իսպանիա ՕՐԵՐԸ՝ հոկտեմբերի 7-13, 2019 ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԵՆ` Խթանել տեսախցիկների գործածման եվրոպական արժեքները, որոնք ներկայումս տարածված են Զարգացնել երիտասարդների հմտություններն ու հիմնական կարողությունները՝ ներառյալ սահմանափակ հնարավորություններով երիտասարդներինը Կանխել պասիվ մասնակցությունը` խթանելով մասնակիցների միջև փոխգործակցությունը և միջմշակութային հաղորդակցությունը ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ  առնվազն 18 տարեկան երիտասարդներ, երիտասարդ աշխատողներ, լուսանկարչությամբ հետաքրքրված երիտասարդ առաջնորդներ։ Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է: Խումբը բաղկացած է լինելու 2 մասնակցից: Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ: Հայաստան...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Colours of Youth Work ՎԱՅՐԸ՝ Բարդեյով, Սլովակիա ՕՐԵՐԸ՝ նոյեմբերի 18-25, 2019 Սեմինարը նախատեսված է երիտասարդական աշխատողների և երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների համար, ովքեր հետաքրքրված են փորձի փոխանակմամբ և ցանկանում են սովորել, թե ինչպես հարստացնել  երիտասարդական աշխատանքում կիրառվող գիտելիքներն ու  գործիքները երիտասարդներին ավելի որակյալ ծառայությունների մատուցում բարելավել ձեր կազմակերպության աշխատանքը և ստանալ ավելի մեծ եկամուտներ ստեղծել ամուր միջազգային համագործակցություն՝ միմյանց աջակցելու և համատեղ գործունեություն ծավալելու համար   ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան երիտասարդական աշխատողներ, երիտասարդական խմբերի առաջնորդներ, ֆասիլիտատորներ, սոցիալական աշխատողներ, ուսուցիչները և այլ մասնագետ...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Art of Conflict Management: Achieving Solutions for Life, Work and Beyond ՎԱՅՐԸ՝ Քոբուլեթի, Վրաստան ՕՐԵՐԸ՝ սեպտեմբերի 23 – հոկտեմբերի 1, 2019 ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է`մոտիվացնել երիտասարդներին և երիտասարդական աշխատողներին՝ իրականացնելու միջմշակութային երկխոսությանն ուղղված նախագծեր, որի վերաբերյալ կարևոր դրույթներ՝ բանակցությունների արվեստ, միջմշակութային հաղորդակցություն և կոնֆլիկտների խաղաղ հանգուցալուծում, կուսումնասիրվեն բուն դասընթացի ընթացքում:       ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝ զինել երիտասարդներին և երիտասարդական աշխատողներին այնպիսի հմտություններով, որոնք կօգնեն կոնֆլիկտների հաղթահարման հարցում՝ բանակցություններ վարել, միջմշակութային հաղորդակցություն և կոնֆլիկտների կառավարման հմտություններ; անդրադառնալ եվրոպական և հարևան երկրն...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Conflict Resolution – Move Fast and Say Yes ՎԱՅՐԸ՝ Քոբուլեթի, Վրաստան ՕՐԵՐԸ՝ սեպտեմբերի 15-22, 2019 ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է`զարգացնել և խթանել երիտասարդական աշխատողների միջմշակութային հաղորդակցության հմտությունները բազմամշակութային իրավիճակներում։ ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝ Զարգացնել մասնակիցներին միջանձնային և բանակցային հմտությունները՝ կոնֆլիկտային իրավիճակներից դուրս գալու ավելի էֆեկտիվ միջոցներ գտնելու համար; Բացահայտել գործիքներ, մոտեցումներ և լուծման եղանակներ, որոնք կօգնեն կոնֆլիկտների արդյունավետ միջամտությանը և լուծելու անհաղթահարելի թվացող վեճերը (անձնային, կազմակերպության ներսում, համայնքում կամ երկրի մասշտաբով); Մասնակիցներին զինել քննադատական մտածողության, հանրային ելույթի, որոշումների կայացման և թիմային աշխատանքի մասին գիտելիքներով և գ...


Բաց երիտասարդական աշխատանքի թեմայով կարողությունների զարգացման դասընթացի մասնակցության հրավեր։ Երբ՝ սեպտեմբերի 5-9, 2019 թ. Իրականացնող՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ Որտեղ՝ ՀՀ, քաղաք Գյումրի Ով կարող է դիմել՝ Դասընթացը նախատեսված է երիտասարդների հետ աշխատող, երիտասարդության համար ծրագրեր իրականացնող անհատների, կազմակերպությունների աշխատակիցների և կամավորների, պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցների, ՔՀԿ այլ շահագրգիռ ներկայացուցիչների համար։ Դասընթացի նպատակն է՝ նպաստել երիտասարդական աշխատանքում ներգրավված դերակատարների կարողությունների զարգացմանը՝ բաց երիտասարդական աշխատանքի վերաբերյալ ուսումնական այցի տարրերով քառօրյա դասընթացի անցկացման միջոցով: Դասընթացի թեմաներն են՝ ...