ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը գտնվում է ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի Շահումյան 69 հասցեում (այսուհետ՝ Պատվիրատու) հրավիրում է վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքներ իրականացնող ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` Մասնակից) մասնակցելու Տավուշի (Տարածք 1, ք. Իջևան) և Լոռու (Տարածք 2, ք. Վանաձոր) մարզերում նախատեսվող վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքների իրականացման համար EU4GE N-07/21 ծածկագրով հայտարարված բաց մրցույթին:

Տարածք 1-ը (35քմ) և Տարածք 2-ը (65քմ) օգտագործվելու են որպես «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոններ, որտեղ անցկացվելու են դասընթացներ, թեմատիկ հանդիպում-քննարկումներ և միջոցառումներ՝ ուղղված կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ կարծրատիպերի փոփոխմանը, երեխայի խնամքի ու ծնողավարման մեջ տղամարդկանց ներգրավվածության մեծացմանը։

«Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնները հիմնադրվում են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի ջանքերով՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) և «ՄԱԿ Կանայք» կազմակերպության կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագրի շրջանակներում:

Աշխատանքների կատարման ժամկետ՝ հուլիսի 10-ից 30-ը։

 

ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է yic@yic.am էլ.հասցեին ուղարկել ստորև նշված փաստաթղթերի փաթեթը մինչև 2021թվականի հուլիսի 2-ը, ժամը 12։00-ն.

  • Դիմում հայտարարություն բաց մրցույթին մասնակցելու համար,
  • Աշխատանքների մասին ծավալաթերթ-նախահաշիվ (Տարածք 1, Տարածք 2):

ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ`

Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած կազմակերպություն (ՍՊԸ, ԱՁ), ով ունի գնման պայմանագրով նախատեսված պարտավորությունների իրավունք, մասնագիտական հատկանիշներ, տեխնիկական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ։

Սույն կազմակերպությունը (ՍՊԸ, ԱՁ)  պետք է դատական կարգով անվճարունակ ճանաչված չլինի և պետք է չգտնվի լուծարման գործընթացում։

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր:

Ընտրված մասնակիցը որոշվում է հրավերի պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցներից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։

Պատվիրատուն մրցույթում հաղթած մասնակցին պայմանագիր կնքելու որոշման մասին հայտնում է էլեկտրոնային նամակի կամ հեռախոսազանգի միջոցով:

Հայտերի բացումը տեղի կունենա 2021 թվականի հուլիսի 6-ին, ժամը 11:00-ին՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում (ք. Գյումրի, Շահումյան 69):

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ՝ Արթուր Նաջարյանին։

Հեռախոս` 055858307

Էլ.փոստ` artur.najaryan@yic.am