01
Հնս 2016

Գյումրու ‹‹Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն›› ՀԿ-ն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ ‹‹Գյումրին 2016թ. Երիտասարդական մայրաքաղաք›› ծրագրի շրջանակներում սույն թվականի հունիսի 27-ից հուլիսի 1-ը իրականացրեց ‹‹Երիտասարդական աշխատանք - երիտասարդական աշխատող›› խորագիրը կրող ծրագիրը՝ ուղղված երիտասարդական աշխատողների կրթմանը և տեղեկացվածության բարձրացմանը: Ծրագրի նպատակն էր նպաստել Հայաստանում երիտասարդական աշխատողի ինստիտուտի կայացմանն և զարգացմանը՝ վերհանելով և քննարկելով երիտասարդական աշխատողների գործառույթներին, ունակություններին, ինչպես նաև երիտասարդական աշխատողի ինստիտուտի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Քառօրյա սեմինարի ընթացքում մասնակիցները ծանոթացան երիտասարդական աշխատանքի հիմնարար սկզբունքներին, ինչպես նաև երիտասարդական ա...