ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Inclusive Cities Lens: Introducing Video into Youth Work
ՎԱՅՐԸ՝ Ռուստավի, Վրաստան
ՕՐԵՐԸ՝ 5-10 հոկտեմբեր 2026 թ.
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
Ամրապնդել երիտասարդական աշխատողների կարողությունները՝ կիրառելու տեսանյութերի ստեղծումը որպես ոչ ֆորմալ կրթության գործիք՝ երիտասարդների շրջանում ներառականության, կայուն զարգացման և ակտիվ մասնակցության խթանման նպատակով։
ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
- Զարգացնել մասնակիցների գործնական հմտությունները տեսանյութերի ստեղծման և մոնտաժի ոլորտում՝ երիտասարդական աշխատանքում դրանք կիրառելու նպատակով;
- Խորացնել մասնակիցների պատկերացումները քաղաքային կայուն զարգացման, սոցիալական ներառականության և հանրային տարածքներում առկա խտրականության վերաբերյալ;
- Ցույց տալ, թե ինչպես կարելի է տեսանյութերի ստեղծումն օգտագործել որպես պատմությունների ներկայացման, իրազեկման և սոցիալական փոփոխությունների խթանման գործիք;
- Ստեղծել փորձի և հաջողված փորձառությունների փոխանակման հնարավորություն տարբեր երկրների երիտասարդական աշխատողների, արվեստագետների և կինոգործիչների միջև;
- Խրախուսել մասնակիցներին կիրառել ձեռք բերված գիտելիքներն ու մեթոդները իրենց ամենօրյա երիտասարդական աշխատանքում և իրականացնել հետագա գործողություններ տեղական մակարդակում։
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
- Հայաստանի թիմը բաղկացած է լինելու 5 մասնակցից;
- Մասնակիցները պետք է լինեն 18 տարին լրացած երիտասարդական աշխատողներ, երիտասարդ առաջնորդներ, կրթության ոլորտի մասնագետներ, արվեստագետներ, կինոգործիչներ կամ երիտասարդների հետ աշխատող այլ մասնագետներ, որոնք հետաքրքրված են ծրագրի թեմայով և պատրաստ են դասընթացից հետո իրականացնել հետագա գործողություններ տեղական մակարդակում։ Առավելությունը կտրվի ԵՆԿ ՀԿ անդամներին։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒ
Մասնակիցներից պահանջվում է անգլերենի առնվազն միջին մակարդակի իմացություն։
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Ծրագրիընթացքումկազմակերպիչներըհոգումենկեցությանևսննդիծախսերնամբողջությամբ;
- Հայաստանիմասնակիցներիճանապարհածախսիհամարնախատեսվածառավելագույնգումարըկազմումէ100 եվրո, որը կփոխհատուցվի ծրագրի ավարտից հետո՝ բանկային փոխանցմամբ՝ անհրաժեշտ ճանապարհորդական փաստաթղթերը ներկայացնելուց հետո;
- Մասնակիցներըպարտավորվումենինքնուրույնձեռքբերելևվճարելճանապարհորդականապահովագրությունը։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ
15 եվրո
ԵՆԿ ՀԿ անդամներն ազատվում են մասնակցության վճարից։
ԴԻՄՈՒՄ ՀԱՅՏ
https://forms.gle/FHwaXGhTQLge673y8
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ ՝ 27 հուլիս 2026 թ.
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ՝ 095 919197 հեռախոսահամարով (բացի շաբաթ և կիրակի օրերից) կամ գրել mobilitywithyic@yic.am էլ. հասցեին։
