ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀՐԱՎԵՐ

Ընթացակարգի ծածկագիրը` YES 07/26

Պատվիրատուն՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը գտնվում է  ՀՀ, ք․ Գյումրի, Ալեք Մանուկյան 26 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով:

Սույն հրավերը կազմվել է «Երիտասարդների հզորացում հանուն հաջողության» ծրագրի (այսուհետև` Ծրագիր) շրջանակներում, և նպատակ ունի Պատվիրատուի կողմից հայտարարված ընթացակարգին մասնակցելու մտադրություն ունեցող անձանց (այսուհետև` Հայտատու) տեղեկացնելու ընթացակարգի պայմանների` գնման առարկայի, ընթացակարգի անցկացման, հաղթողին որոշելու և նրա հետ պայմանագիր կնքելու մասին, ինչպես նաև օժանդակելու ընթացակարգի հայտը պատրաստելիս։

«Երիտասարդների հզորացում հանուն հաջողության» ծրագիրն իրականացնում են «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկակական բարեգործական հիմնադրամը «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպության հետ համատեղ՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ։

Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Հյուրանոցային ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։

Ընթացակարգին կարող են մասնակցել Կոտայքի մարզում հյուրանոցային ծառայություններ մատուցող կազմակերպությունները։

Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։

Մրցույթի մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշներն ու այդ չափանիշների գնահատման համար ներկայացվելիք փաստաթղթերը սահմանված են սույն հրավերով:

Սույն ընթացակարգին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ստորագրված տարբերակով ուղարկել yic@yic.am և liana.hakobyan@yic.am էլեկտրոնային հասցեներին՝ մինչև 2026 թվականի հուլիսի 12-ը՝ ժամը 23։59-ն՝ վերնագրում նշելով «Հյուրանոցային ծառայությունների մատուցման գնառաջարկ YES 07/26»։

 

Հրավերի հետ կապված հարցերի դեպքում՝ կարող եք կապ հաստատել «Երիտասարդների հզորացում հանուն հաջողության» ծրագրի համակարգող Մարգարիտ Գրիգորյանի հետ` գրելով margarit.grigoryan@yic.am էլ. հասցեին կամ զանգահարելով 095 91 91 97 հեռախոսահամարով (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-ից մինչև 18։00-ն)։

—————————————————————————————————

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Հյուրանոցային ծառայություններն անհրաժեշտ են Ծրագրի շրջանակներում իրականացվող «Մարդու իրավունքներ, սոցիալական և աշխատանքային իրավունքներ, առաջնորդություն, հաղորդակցում և քննադատական մտածողություն» թեմաներով դասընթացի անցկացման նպատակով։

Վերապատրաստման անցկացման օրեր՝ 20-23-ը հուլիսի, 2026 թ․ (3 օր, 3 գիշեր)

Մասնակիցների քանակ՝ 32 (30 մասնակից, 1 փորձագետ — դասընթացավար, 1 անձնակազմ)

  1. ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Գնման առարկա է հանդիսանում  հյուրանոցային ծառայությունների ձեռքբերումը, որը  ներկայացված է Հավելված 1-ում։

  1. ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
  • Հայտատուները պետք է ներկայացնեն իրենց առաջարկները՝ լրացնելով Հավելված 1-ը՝ Հայտատու կազմակերպության տվյալները և ֆինանսական առաջարկը։
  • Լրացված հայտերը անհրաժեշտ է ներկայացնել՝ էլեկտրոնային եղանակով՝ PDF ձևաչափով, էլեկտրոնային ստորագրությամբ կամ տպագրված և կնիքված տարբերակի սկանավորմամբ՝ yic@yic.am և liana.hakobyan@yic.am էլեկտրոնային հասցեներով:
  • Հայտերը պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան 2026 թվականի հուլիսի 12-ը, ժամը 23։59-ն։
  • Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո, ներկայացված հայտերը հանձնաժողովի կողմից դիտարկման ենթակա չեն:

 

  1. ՀԱՅՏԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ՀԱՅՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
    • Հայտը վավեր է մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետից հետո 3 ամիս։
    • Հայտատուն, մինչև սույն հրավերով սահմանված հայտերի ներկայացման վերջնաժամկետը, կարող է փոփոխել կամ հետ վերցնել իր հայտը։
  1. ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻՆ
    • Գնանշման համար կիրառվող լեզուն՝ հայերեն և/կամ անգլերեն,
    • Բոլոր գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով` առանց ԱԱՀ,
    • Առաջարկված գինը պետք է ներառի բոլոր ծախսերը,
    • Առաջարկը պետք է ներառի պահանջվող փաստաթուղթը՝ Հավելված 1,
    • Գնանշման հայտերը չեն դիտարկվի և/կամ կմերժվեն հետևյալ դեպքերում՝

ա. թերի ներկայացում (ոչ համապատասխան ձևաչափ կամ ոչ ամբողջական ծառայություն),

բ. չեն համապատասխանում պահանջվող տեխնիկական պայմաններին,

գ. ներկայացվել են հրավերի սահմանված վերջնաժամկետից հետո:

 

  1. ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ՈՒ ԱՐԴՅՈՒՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

Հայտերի գնահատումը տեղի կունենա 2026 թվականի հուլիսի 13-ին, ժամը 15:00-ին՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում (ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26):

 

Հայտերի գնահատման նիստում՝

  • հանձնաժողովի նախագահը նիստը հայտարարում է բացված և հրապարակում է գնման հայտով սահմանված պայմաններով հայտեր ներկայացրած մասնակիցների գնային առաջարկները՝ մեկ թվով արտահայտված։
  • Մրցույթի հաղթողը որոշվում է հրավերի պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցներից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։
  • Հայտերի գնահատման արդյունքներով կազմվում է հայտերի գնահատման նիստի արձանագրություն։ Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները։
  • Մրցույթի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Հյուրանոցային ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
  • Պատվիրատուն մրցույթում հաղթած մասնակցին պայմանագիր կնքելու որոշման մասին հայտնում է էլեկտրոնային նամակի կամ հեռախոսազանգի միջոցով:

 

  1. ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ

Հանձնաժողովը սույն ընթացակարգը չկայացած է հայտարարում, եթե`

  • հայտերից ոչ մեկը չի համապատասխանում հրավերի պայմաններին,
  • դադարում է գոյություն ունենալ գնման պահանջը,
  • ոչ մի հայտ չի ներկայացվել։

Գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելուն հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում, պատվիրատուն տեղեկություն է ուղարկում հայտ ներկայացրած մասնակիցներին, որում նշվում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու հիմնավորումը։

 

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտերի ներկայացման սույն առաջարկում տեղ գտած ողջ տեղեկատվությունը, անկախ դրա փոխանցման եղանակից, պետք է գաղտնի պահվի և չի կարող հրապարակվել առանց Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գրավոր թույլտվության: