ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ

ՎԱՅՐԸ՝  Գդինիա, Լեհաստան

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ 24.08.2026-23.08.2027

ՈԻՂԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ Գդինիայի Սոցիալական Դպրոց

 

ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ է՝ երեխաների համար տարբեր ինտեգրացիոն, ճանաչողական և ակտիվացնող խաղերի կազմակերպում, կրթական և ստեղծագործական աշխատարանների անցկացում, դասերի ընթացքում ուսուցիչներին աջակցություն, հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների հետ աշխատանք, բարեգործական նախաձեռնությունների կազմակերպում, օտար լեզուների ուսուցում և այլ հետաքրքիր գործունեություններ։ Կամավորի դերակատարությունը մեծապես կախված կլինի նրա կարողություններից, փորձից և հետաքրքրությունների շրջանակից։

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ  18-30 տարեկան, նախաձեռնող, մոտիվացված, շփվող և անգլերենի հաղորդակցման հմտություններ ունեցող երիտասարդներ:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է  ուղարկել անգլերեն լեզվով  ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ marieta.gevorgyan@yic.am էլ․հասցեին։

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է  ս.թ.  հունիսի 15-ը, ժամը 18:00-ն։

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Մարիետա Գևորգյանին marieta.gevorgyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095919197 հեռախոսահամարով ժամը 10։00-ից 18։00-ն (բացի շաբաթ և կիրակի օրերից):

 

ՀԻՇԵՑՈՒՄ՝ Կամավորական ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել «Եվրոպական Համերաշխության Կորպուս» ծրագրի առցանց հարթակում հետևյալ հղմամբ՝ https://europa.eu/youth/solidarity_en

Բոլոր դիմորդները կծանուցվեն և՛ դրական, և՛ բացասական պատասխանի դեպքում:

Ծրագրին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ հղումով:

 

 

 

PLACE:  Gdynia, Poland

DURATION: 24.08.2026-23.08.2027

SENDING ORGANIZATION: “Youth Initiative Centre” (YIC) NGO

HOSTING ORGANIZATION: Social School

 

AIM:  The volunteer’s main activities include organizing integration, educational, and energizing games for children, conducting educational and creative workshops, assisting teachers during classes, working with children with special educational needs, organizing charity initiatives, teaching foreign languages, and taking part in other engaging activities. The volunteer’s role will largely depend on their skills, experience, and areas of interest.

WHO CAN PARTICIPATE: The program is for 18-30 years old, initiative, motivated young people with conversational level of English.

TO APPLY you need to send your CV and a motivation letter in English to marieta.gevorgyan@yic.am email address.

 

APPLICATION DEADLINE is June 15, 18:00.

In case of further questions you can contact Marieta Gevorgyan at marieta.gevorgyan@yic.am or call YIC office with number 095919197 from 10:00 to 18:00 (except Saturday and Sunday).

 

NOTE ! In order to take part in the project you should register in European Solidarity Corps (ESC) portal with the following link: https://europa.eu/youth/solidarity_en

All the applicants will be notified about both positive and negative decision.

For more details go through this link.