EmpowerYouth․ «Երիտասարդների քաղաքացիական ներգրավվածության խթանում» և «Կլիմայի փոփոխությունն ու երիտասարդների ներգրավվածությունը» խորագրերով առցանց դասընթացներ

✅ Տեղեկացնում ենք, որ ս․թ․ հոկտեմբերի 29-ին և 31-ին Ռումինիայում տեղի ունեցած ուսումնական այցի մասնակիցներ՝ Լիլիթ Խաչատրյանը («ՀԿ կենտրոն») և Վանիկ Առաքելյանը («Evergreens» ՀԿ) իրականացրեցին առցանց դասընթացներ՝ «Երիտասարդների քաղաքացիական ներգրավվածության խթանում» և «Կլիմայի փոփոխությունն ու երիտասարդների ներգրավվածությունը» խորագրերով։
Դասընթացները իրականացվում են «EmpowerYouth. Երիտասարդներին հուզող հարցերի շուրջ որոշումների կայացման գործում երիտասարդական կազմակերպությունների կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է Ռումինիայի Եվրոպական քաղաքականության կենտրոնի (CRPE) կողﬕց՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի (Հայաստան), Եվրոպական հարցերի հետազոտությունների և շահերի պաշտպանության կենտրոնի (Մոլդովա) և Ատինատի ասոցիացիաի (Վրաստան) հետ համագործակցությամբ՝ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ։
Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան «EmpowerYouth․ Երիտասարդների ներգրավվածություն և կլիմայի փոփոխություն» ուսումնական մոդուլին, որը ներառում է տեսանյութեր, ինտերակտիվ խաղեր, զեկույցներ, վիճակագրություններ, հաջողված ներգրավվածության օրինակներ և այլ տեղեկատվական նյութեր։
🖇️ Հանդիպումների ընթացքում բարձրաձայնվել են նաև համայնքային խնդիրներ և քննարկվել դրանց լուծումների տարբերակները։
📌«EmpowerYouth. Երիտասադներին հուզող հարցերի շուրջ որոշումների կայացման գործում երիտասարդական կազմակերպություների կարողությունների զարգացում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության համաֆինանսավորմամբ: Արտահայտված տեսակետներն ու կարծիքները, սակայն, պատկանում են միայն հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ համընկնեն Եվրոպական միության կամ Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության (EACEA) տեսակետներին: Ո´չ Եվրոպական միությունը, ո´չ էլ տրամադրող մարմինը պատասխանատվություն չեն կրում բովանդակության համար: