ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԱՌՑԱՆՑ ԴՊՐՈՑ

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը հրավիրում է Հայաստանի բոլոր մարզերի 13-25 տարեկան երիտասարդներին մասնակցելու «Առաջնորդության առցանց դպրոցի», որն իրականացվում է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» երկարաժամկետ ծրագրի շրջանակներում։ 


«Առաջնորդության առցանց դպրոցն» ընթանալու է իրարից անկախ չորս հոսքով՝ սկսած ս․թ․ փետրվարի 24-ից: Հանդիպումները նախատեսվում են հետևյալ օրերին՝

 

  • Առաջին հոսք փետրվարի 24, մարտի 2 և 9
  • Երկրորդ հոսք փետրվարի 25, մարտի 3 և 10
  • Երրորդ հոսք ապրիլի 13, 20 և 27
  • Չորրորդ հոսք ապրիլի 14, 21 և 28

 


Տևողությունը՝ 3 շաբաթ, շաբաթական մեկ առցանց հանդիպում և մինչև երկու ժամ անհատական աշխատանք:

 

Բոլոր առցանց հանդիպումները կմեկնարկեն ժամը 12:00-ին և կտևեն 4-5 ժամ՝ ընդմիջումներով:

Առցանց հանդիպումների համար օգտագործվելու է ZOOM հարթակը:

 

Ծրագրի մանրամասներն ու պայմանները ․

— Նախապես մշակված ծրագրով երեք հանդիպում-դասընթաց առաջնորդության և ծրագրերի մշակման ու կառավարման թեմաներով,

— Անհատական աշխատանքների հանձնարարում՝ ստացված ունակությունները գործնականում կիրառելու համար,

— Մասնակիցները պարտավորվում են բոլոր դասերին ներկայանալ միացված տեսախցիկով։

 

Մասնակցության առավելությունները․

— Անձնական աճ, առաջնորդական հմտությունների բարելավում, 

— Ծրագրային գաղափարներ մշակելու հմտություններ և փորձ,

— Մասնակցության վկայական,

— Սեսիաներից չբացակայելու և հանձնարարությունները պարտաճանաչ կերպով կատարելու դեպքում հնարավորություն մասնակցելու «Առաջնորդության լաբերի»՝ մեկ շաբաթ տևողությամբ առերես դասընթաց-հավաքի Հայաստանի բոլոր մարզերից ժամանած երիտասարդների համար։

 

Դիմելու համար՝ https://forms.gle/DChKdR4Wno9qVJTj6 

Վերջնաժամկետ՝ ս․թ․ փետրվարի 18-ը․

Հավելյալ տեղեկությունների համար կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 095 91 91 97 հեռախոսահամարով կրթական բաղադրիչի համակարգող Մարգարիտ Գրիգորյանին (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10։00-ից մինչև 18։00) կամ գրել youthinaction@yic.am էլ․ հասցեին։

«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ: