GLOW 7-ՕՐՅԱ ՃԱՄԲԱՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը հրավիրում է Հայաստանի բոլոր մարզերից 13-ից 15 տարեկան դեռահաս աղջիկների՝ մասնակցելու «Աշխարհն առաջնորդող աղջիկները» (GLOW) 7-օրյա ճամբարին:

 

GLOW ճամբարը նպատակ ունի զարգացնել առաջնորդական հմտություններ, ինչպես նաև ընդգծել կանանց դերը առաջնորդության մեջ: 

 

Ճամբարի ընթացքում լինելու են աշխատարաններ՝ առաջնորդության, ակտիվ քաղաքացիության, թվային գրագիտության, մարդու իրավունքների, կամավորության, առողջ ապրելակերպի, բնապահպանության, մարդասիրության թեմաներով և հանդիպումներ ոլորտների փորձառու խոսնակների հետ։ Մասնակիցները նաև ձեռք կբերեն ծրագրեր մշակելու և կառավարելու գիտելիքներ, որոնք կօգնեն ճամբարից հետո իրենց համայնքներում նախագծերի իրականացմանը։

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Մասնակիցների թիվը՝ 40,
  • Մասնակիցների տարիքը՝ 13-15 տարեկան,
  • Ճամբարի տևողությունը և օրերը՝  7 օր, հոկտեմբերի 23-ից 29-ը, 2023 թ․
  • Մասնակցությունն անվճար է,
  • Մասնակիցների կեցությունն ու տրանսպորտը կազմակերպվում է կազմակերպության կողմից,
  • Ընտրված մասնակիցները պարտավորվում են ներգրավվել ծրագրի բոլոր փուլերում՝ մեկնարկից մինչև ավարտը։

 

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ առցանց հայտը մինչև ս․թ․ հոկտեմբերի 5-ը։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Արցախից Հայաստան տեղափոխված դեռահաս աղջիկները ևս կարող են դիմել։

GLOW ճամբարն իրականացվում է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման»  երկարաժամկետ ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացնում են Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի, Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի  հետ համատեղ՝ ԵՄ համաֆինանսավորմամբ։

 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել դասընթացների համակարգող Մարգարիտա Գրիգորյանին 095919197 հեռախոսահամարով (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10։00-ից մինչև 18։00) կամ գրել armenianglow@yic.am էլ․հասցեին: