ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ, ՊՐԱԿՏԻԿԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ
ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՐԿԱ․ Ոչ ֆորմալ ուսուցման և քաղաքացիական կրթության գործիքների, պրակտիկաների ուսումնասիրություն և քարտեզագրում։
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑ․ Երիտասարդության, ոչ ֆորմալ և քաղաքացիական կրթության ոլորտների անհատ փորձագետ-հետազոտողներ կամ իրավաբանական անձիք։
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԵՍԱԿ․ Ծառայության մատուցում։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ․ 4 ամիս (սեպտեմբեր 15, 2023 թ․ – հունվար 15, 2024 թ.)։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻ ՔԱՆԱԿ․ 29 օր, (232 ժամ)։
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԾԱԾԿՈՒՅԹ․ Ազգային (ՀՀ բոլոր մարզեր և մայրաքաղաք)։
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿ․ «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասադրների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ոչ ֆորմալ ուսուցման, քաղաքացիական կրթության գործիքների և պրակտիկաների ուսումնասիրություն ու քարտեզագրում։
Ուսումնասիրությունը նպատակ ունի բացահայտելու Հայաստանում երիտասարդների քաղաքացիական ակտիվության բարձրացմանն ու առաջանորդության հմտությունների զարգացմանն ուղղված գործիքների կիրառման բացերը, թերությունները և հնարավորությունները։
Կատարված ուսումնասիրությունը հիմք կհանդիսանա «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում հաջորդող գործողության՝ «Քաղաքացիական կրթության նորարարական գործիքների մշակման ենթադրամաշնորհի» համար: Ուսումնասիրությունը հնարավորություն կտա սահմանել ոչ ֆորմալ ուսուցման և քաղաքացիական կրթության գործիքների մշակման համար տրամադրվելիք ենթադրամաշնորհային մրցույթի ուղղություններն ու առաջնահերթությունները։
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹԵՄԱ․ Ուսումնասիրությունը պետք է ներառի հետևյալ թեմատիկ շրջանակը՝ առաջնորդություն, քաղաքացիական կրթություն՝ ուղղված երիտասարդների, երիտասարդական կազմակերպությունների և ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանն ու հզորացմանը։
ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՎ ԹԻՐԱԽԱՅԻՆ ԽՈՒՄԲ․
- Իրականացնել Հայաստանում երիտասարդների քաղաքացիական ակտիվության բարձրացմանն ու առաջնորդական հմտությունների զարգացմանն ուղղված տարբեր գործիքների՝ հարթակների, ձեռնարկների, մոդուլների, գրքերի և թվային հավելվածների քարտեզագրում ու ուսումնասիրություն,
- Անցկացնել որակական ուսումնասիրություն առնվազն 70 դերակատարի ներգրավմամբ՝ հանրային և մասնավոր կրթական հաստատություններից, քաղաքացիական հասարակության կառույցներից, անկախ փորձագետներից, երիտասարդներից (16-ից 30 տարեկան) և երիտասարդական աշխատողներից,
- Ուսումնասիրել առկա գործիքների և պրակտիկաների ուժեղ, թույլ կողմերը, ոլորտում առկա բացերը և հնարավորությունները,
- Իրականացնել տվյալների համապարփակ վերլուծություն և գեներացնել նախնական եզրակացություններ,
- Մշակել վերջնական զեկույց (հայերեն, առնվազն 15 էջ)։
Ուսումնասիրության արդյուքներն ամփոփող զեկուցը ներկայացվելու է հատուկ միջոցառման ժամանակ, որին մասնակցելու է 40 ներկայացուցիչ քաղաքացիական հասարակության կառուցներից, պետական գերատեսչություններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, միջազգային կազմակերպություններից ու փորձագիտական համայնքից։
Ծառայություն տրամադրողը աշխատելու է պատվիրատուի ծրագրի ղեկավարի անմիջական ղեկավարման ներքո՝ ապահովելով ակնկալվող արդյունքների իրականացումը պատշաճ որակով և ժամանակին:
ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐ․
- Ուսումնասիրության թիրախի վերջնական հստակեցում և մեթոդաբանության ներկայացում պատվիրատուի հաստատմանը,
- Առկա գործիքների ու պրակտիկաների հավաքագրում, քարտեզագրում,
- Ֆոկուս խմբային քննարկումների և փորձագիտական հարցազրույցների անցկացում,
- Տվյալների վերլուծություն և ուսումնասիրության զեկույցի նախնական տարբերակի ներկայացում պատվիրատուին,
- Պատվիրատուի դիտարկումների հիման վրա վերլուծական զեկույցի վերջնականացում և հանձնում պատվիրատուին նախատպագրական աշխատանքերի (խմբագրման և ձևավորման) համար,
- Տվյալների վերջնական շտեմարանների տրամադրում պատվիրատուին,
- Ուսումնասիրության վերջնական արդյունքները ներկայացնող սահիկաշարի պատրաստում և տրամադրում պատվիրատուին,
- Ուսումնասիրության ընթացքի ու վերջնական արդյուքների ներկայացում հատուկ միջոցառման ժամանակ։
Առաջադրանքի ընդհանուր տևողությունն է 4 ամիս՝ 2023 թ. սեպտեմբերի 15-ից
2024 թ. հունվարի 15-ը, ընդհանուր հաշվարկով 29 աշխատանքային օր (232 ժամ):
ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ՝
Սույն մրցույթին մասնակցելու համար անհատ դիմորդը, իսկ իրավաբանական անձանց դեպքում թիմի անդամը/ները պետք է բավարարի հետևյալ նվազագույն որակական չափանիշները.
- Առնվազն 5 տարվա փորձագիտություն երիտասարդական աշխատանքի ոլորտում,
- Առնվազն 5 տարվա ուսուցանման փորձառություն ոչ ֆորմալ կրթության ոլորտում,
- Ֆոկուս խմբային քննարկումներ և փորձագիտական հարցազրույցներ կազմակերպելու փորձառություն,
- Վերլուծական փաստաթղթերի, զեկույցների պատրաստման փորձառություն,
- Առնվազն 2 նմանատիպ ուսումնասիրության իրականացման փորձառություն,
- Քաղաքացիական հասարակության կառույցների հետ դրական աշխատանքային հարաբերություններ կառուցելու և նրանց հետ համագործակցելու կարողություն,
- Բարձր մասնագիտական էթիկա,
- Բանավոր և գրավոր հայերենի գերազանց իմացություն,
- Թվային հարթակների և տեխնոլոգիաների կիրառման հմտություն,
- Հանձնառած պարտավորությունների որակյալ և ժամանակին կատարման ունակություն։
ՎՃԱՐՈՒՄ․
Ծառայության վճարումն իրականացվելու է ՀՀ դրամով՝ կատարողի կողմից ներկայացված օրական կատարված գործողությունների մասին վկայող թերթիկի (timesheet), իսկ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ նշված փաստաթղթին ի հավելումն ներկայացված էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթի հիման վրա։
Ծառայության մեկ օրվա արժեքը կազմում է 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու վճարները։
Եվրո — ՀՀ դրամ փոխարժեքը կհաշվարկվի ծառայության մատուցման պայմանագրի կնքման պահին պատվիրատուի բանկում գործող փոխարժեքին համապատասխան:
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳ․
Մրցույթին դիմելու համար պահանջներին համապատասխանող հավակնորդները պետք է youthinaction@yic.am էլեկտրոնային հասցեին ուղարկեն.
- Ուսումնասիրությունն իրականացնող անձի, իսկ իրավաբանական անձանց դեպքում թիմի փորձառությունը հավաստող փաստաթղթեր (ինքնակենսագրականներ, վկայականներ, հավաստագրեր, թիմի անդամի կողմից գրավոր համաձայնություն ուսումնասիրությունում իր ներգրավվածության վերաբերյալ),
- Ոլորտային հետազոտությունների օրինակների հղումներ,
- Ուսումնասիրության իրականացման ժամանակացույց,
- Առնվազն երկու երաշխավորի կոնտակտային տվյալներ, ովքեր պետք է լինեն նախկինում իրականացված ուսումնասիրությունների պատվիրատուների ներկայացուցիչներ:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2023 թ. սեպտեմբերի 1-ը, ժամը 18:00-ն:
ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ․
Հայտերի գնահատումը տեղի կունենա մինչև 2023 թվականի սեպտեմբերի 5-ը։
Կդիտարկվեն միայն սահմանված պահանջներին համապատասխանող դիմորդների դիմումները:
Նախնական ընտրությունն անցած հավակնորդների հետ կանցկացվի հարցազրույց — հանդիպում՝ տեսազանգի միջոցով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել ծրագրի համակարգող Մարիետա Գևորգյանի հետ՝ զանգահարելով +37498712733 հեռախոսահամարին կամ գրելով youthinaction@yic.am էլեկտրոնային հասցեին:
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասադրների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող նախաձեռնություն է, որի նպատակն է հզորացնել և կրթել երիտասարդներին և երիտասարդական կազմակերպություններին ակտիվորեն մասնակցելու Հայաստանում քաղաքացիական և հասարակական կյանքում։
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ պատասխանատու է ծրագրի իրականացման համար։