ԷՐԱԶՄՈՒՍ+ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԹՎԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԹԵՄԱՅՈՎ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ ECODING New Technologies for environment, employability and civil activism
ՎԱՅՐԸ՝ Ռուսթավի, Վրաստան
ՕՐԵՐԸ՝ Հուլիսի 3- 10, 2022
ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝
- Ծանոթանալ ծրագրավորման և ռոբոտաշինության հետ աշխատելու հիմունքներին,
- Ստեղծել սեփական փոքրիկ կայքը կամ հավելվածի նախագիծը,
- Միացնել մասնագիտական հմտությունները (կոդավորում, ռոբոտաշինություն և այլն) քաղաքացիական ակտիվության հետ՝ կապված կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի հետ,
- Կապեր հաստատել պրոֆեսիոնալ ծրագրավորողների և ՏՏ փորձագետների հետ և բացահայտել կարիերայի այս ուղղությունը:
ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐՆ ԵՆ՝ Հայաստան, Վրաստան, Գերմանիա և Շվեդիա:
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՝ Հայաստանի թիմը բաղկացած է լինելու 5 երիտասարդ մասնակցից և 1 թիմի ղեկավարից:
- Երիտասարդ մասնակիցները պետք է լինեն 18-26 տարեկան ակտիվ երիտասարդներ, կամավորներ և ուսանողներ, ովքեր հետաքրքրված են ավելին իմանալ կոդավորման և ծրագրավորման հիմունքների մասին: Որպես երիտասարդ մասնակից ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ դիմում-հայտը:
- Թիմի լիդերը պետք է լինի առնվազն 21 տարեկան երիտասարդական առաջնորդ, երիտասարդական աշխատող, ով նախկինում ունեցել է ԵՆԿ միջազգային ծրագրերին մասնակցելու փորձ: Ծրագրին դիմելու համար թիմ լիդերի առցանց դիմում-հայտը:
ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ անգլերենն է և մասնակիցների համար պահանջվում է լեզվի առնվազն միջին իմացություն: Թիմի ղեկավարը պետք է ունենա անգլերենի իմացության բարձր մակարդակ:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կեցության և սննդի ծախսերն ամբողջությամբ:
- Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 180 եվրո՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով` ծրագրի ավարտից հետո:
- Քովիդի 19-ի համավարակով պայմանավորված՝ նախապատվությունը կտրվի ամբողջապես պատվաստված մասնակիցներին։ Ընդունելի են բոլոր տեսակի պատվաստանյութերը։ Այն մասնակիցները, ովքեր չունեն Քովիդի 19-ի դեմ պատվաստում, պետք է թեստ հանձնեն մինչև Վրաստան մուտք գործելը:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 20 եվրո
ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ հունիսի 19-ը, ժամը 23։59-ը:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին mobilitywithyic@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):