ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ԹԵՄԱՅՈՎ

ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Mind for Social Transformation

ՎԱՅՐԸ՝ Բակուրիանի, Վրաստան

ՕՐԵՐԸ՝ մայիսի 6 – մայիսի 14, 2022 

 

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է՝ ապահովել երիտասարդական աշխատողների անձնական զարգացումը և առաջնորդության կարողությունները՝ զարգացնելով նրանց ինքնամտածողության և ինքնագիտակցության հմտությունները:

 

ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝

  • Խթանել երիտասարդ առաջնորդների և երիտասարդական աշխատողների գիտակցության, մարմնավորման և մարզչական/քոուչինգի հմտությունները՝ որպես ոչ-ֆորմալ կրթության մեթոդներ՝ խթանելու հոգեկան առողջությունը և բարեկեցությունը,
  • Հնարավորություն տալ երիտասարդական աշխատողներին՝ սովորել և ֆասիլիտացնել համայնքային զարգացման գործընթացները,
  • Խրախուսել միջմշակութային ցանցերի և գործընկերությունների հաստատումը՝ հանուն խաղաղ, բաց և առողջ հասարակության համակարգային վերափոխումների:

 

ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Սլովակիա, Լեհաստան և Պորտուգալիա

 

ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ՝

  • Առնվազն 18 տարեկան ակտիվ երիտասարդական աշխատողներ, երիտասարդական առաջնորդներ, կամավորներ և համակարգողներ, ովքեր աշխատում են երիտասարդների հետ, հետաքրքրված են ծրագրի թեմայով և պլանավորում են ծրագրի ավարտից հետո երիտասարդ շահառուների հետ կիսվել իրենց գիտելիքներով, 
  • Անգլերենի առնվազն միջին մակարդակի տիրապետում,
  • Պատրաստակամ է մասնակցել ծրագրի նախապատրաստական առցանց փուլին,  բուն դասընթացին, վերադարձից հետո տեղական գործողություններին, գործիքակազմի ստեղծման առցանց հանդիպումներին և ծրագրի գնահատմանը:
  • Հայաստանյան խումբը բաղկացած է լինելու 4 մասնակցից:

 

ԾՐԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ՝

  • Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ,
  • Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը դեպի Վրաստան կփոխհատուցվի մինչև 180 եվրո։ Փոխհատուցումը կարող է տեղի ունենալ բանկային փոխանցումով՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով,
  • *Քովիդի 19-ի համավարակով պայմանավորված՝ առաջնահերթություն է տրվում ամբողջապես պատվաստված մասնակիցներին։ Չպատվաստված մասնակիցները պետք է ունենան ՊՇՌ թեստ, որին գումարվում է Վրաստանում 3-րդ օրը թեստ հանձնելու նախապայմանը: Չպատվաստված մասնակիցների դեպքում ՊՇՌ թեստի ծախսերը կկատարվեն մասնակցի հաշվին։
  • Գործում է մասնակցության վճար՝ 20 եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով: ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:  

 

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը:

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ ապրիլի 17-ը, ժամը 13:00-ն

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):