ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՍԵՂԱՆԻ ԽԱՂԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Reinforcing Games as an Educational Tool for Social Change
ՎԱՅՐԸ՝ Ռուսթավի, Վրաստան
ՕՐԵՐԸ՝ փետրվարի 4-11, 2022
ԾՐԱԳՐԻ խնդիրներն են՝
- սեղանի խաղերը ներկայացնել որպես երիտասարդների ներգրավման գործիք և ուսումնասիրել երիտասարդական աշխատանքում սեղանի խաղերի կիրառման հաջող օրինակներ:
- մասնակիցներին զինել կրթական արժեք պարունակող սեղանի խաղերի մշակման համար անհրաժեշտ գործիքներով՝ հիմնված սոցիալական խնդիրների կամ երիտասարդների համար անհրաժեշտ կարողությունների վրա:
- մշակել ուսուցողական սեղանի խաղեր, որոնք կօգտագործվեն երիտասարդական աշխատանքի ոլորտում:
ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 21 տարեկան ակտիվ երիտասարդական աշխատողներ, երիտասարդական առաջնորդներ, դասընթացավարներ, ուսուցանողներ, ինչպես նաև երիտասարդական աշխատանքի և կրթության մասնագիտությամբ սովորող ուսանողներ, ովքեր պլանավորում են աշխատել երիտասարդների հետ՝ հատկապես խոցելի խմբերի:
Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:
Հայաստանյան խումբը բաղկացած է լինելու 4 մասնակցից:
Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ:
Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը դեպի Վրաստան կփոխհատուցվի մինչև 180 եվրո։ Փոխհատուցումը կարող է տեղի ունենալ բանկային փոխանցումով՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով:
*Քովիդի 19-ի համավարակով պայմանավորված՝ առաջնահերթություն է տրվում ամբողջապես պատվաստված մասնակիցներին։ Չպատվաստված մասնակիցների դեպքում վերջիններս պարտավորվում են հոգալ ՊՇՌ թեստի վճարները։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝
- 20 եվրո յուրաքանչյուր դասընթացի համար
ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:
Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը`
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ դեկտեմբերի 15-ը, ժամը 13:00-ն:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):