ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԹԵՄԱՅՈՎ

mobilityYICԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Think Wide — Light UP your body and mind!

ՎԱՅՐԸ՝ Բակուրիանի, Վրաստան

ՕՐԵՐԸ՝ հունիսի 29 — հուլիսի 7, 2019

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է սերմանել առողջ ապրելակերպն ու առողջության զգացողությունը երիտասարդների մեջ իր բոլոր դրսևորումներով:

 

 

ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝

  • մասնակիցներին հաղորդել գիտելիքներ առողջ ապրելակերպի հիմնական սկզբունքների, առողջության տեսակների և դրանց կապի մասին,
  • ձևավորել համընդհանուր պատկերացում առողջ ապրելակերպի մասին,
  • հնարավորություն տալ մասնակիցներին՝ ձևավորելու առողջ ապրելակերպի իրենց մոդելը և մոտենալու դրան,
  • խթանել ոչ-ֆորմալ կրթության զարգացմանը,
  • խթանել միջմշակութային հաղորդակցությունը, հանդուրժողականությունն ու համերաշխությունը,
  • բարձրացնել իրազեկվածությունը Եվրոպական քաղաքացիության և դրա օգուտների մասին:

 

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-30 տարեկան երիտասարդներ, ովքեր գնահատում են առողջությունը, սիրում են զբաղվել տարատեսակ սպորտաձևերով և պարով, ունեն կամավորական և հասարակական աշխատանքի փորձ:

 

Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:

Խումբը բաղկացած է լինելու 5 մասնակցից և 1 թիմի լիդերից:

 

Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ: Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 180 եվրո՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով:

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝

  • 20 եվրո

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:

 

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը:

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ մայիսի 7ը, ժամը 13:00-ն:

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):