ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

verjnakan2ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «Դարձի՛ր Մենթոր»
ՎԱՅՐԸ՝ Գյումրի, Հայաստան
ՕՐԵՐԸ՝ ապրիլ 1-8, 2018

ԴԱՍԸՆԹԱՑԸ ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱԾ Է աջակցելու Հայաստանից, Նորվեգիայից, Հունաստանից, Լեհաստանից, Ռումինիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Մոլդովայից, Էստոնիայից, Իտալիայից, Վրաստանից և Ուկրաինայից ժամանած Եվրոպական կամավորական ծառայության ծրագրերում ներգրավված 22 մենթորների գիտելիքների բարելավմանը՝ նպաստելով ԵԿԾ համակարգողների և մենթորների ներուժի զարգացմանը և ԵԿԾ ծրագրերի որակի բարձրացմանը, ինչպես նաև «զինելու» մենթորներին ԵԿԾ կամավորներին աջակցելու և ուղղորդելու համար անհրաժեշտ կարևոր մեթոդներով, որոնք կօգնեն վերջիններիս լինել ավելի աշխատունակ։

Դասընթացի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ է:

ԴԱՍԸՆԹԱՑԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18 տարին լրացած ԵԿԾ կամավորների մենթորներ, ԵԿԾ համակարգողներ և նախկին ԵԿԾ կամավորներ, ովքեր հետաքրքված են դառնալու ԵԿԾ մենթորներ:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝

  • 25 եվրո

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում-հայտը:

Դիմելու վերջնաժամկետն է ս/թ մարտի 23-ը, ժ. 18:00-ն:

 

Հավելյալ հարցերի համար կարող եք դիմել դասընթացի համակարգող Մարիամ Ղարագյոզյանին` mariam.gharagyozyan@yic.am էլ. hասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերից):

Ծրագրի տեղեկատու