ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՐ ԵՆԿ-ՈՒՄ

1233Լսել ես Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի մասին, սակայն չգիտես՝ ո՞վ ենք մենք, ի՞նչ ենք մենք անում և որ՞ն է մեր նպատակը…

Դե ինչ, հոկտեմբերի 28-ին, ժամը 14:30-ին ԵՆԿ թիմը սիրով հրավիրում է քեզ մեր գրասենյակ՝ ստանալու քեզ հուզող հարցերի պատասխանները հերթական տեղեկատվական օրվա շրջանակներում:

Այդ օրը դու հնարավորություն կունենաս ծանոթանալու կազմակերպության հիմնադրման պատմությանը և գործունեության հիմնական ուղղություններին, իսկ մեր տեղական և միջազգային կամավորները կկիսվեն քեզ հետ իրենց հաջողված փորձով և կազմակերպության հետ անցած ճանապարհով: