Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Հայաստանում «Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի շրջանակներում իրականացնում է Եվրամիության «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի մենթորների մեկօրյա ներածական դասընթաց։ Դասընթացը նպատակաուղղված է Եվրոպական միության «Եվրոպական համերաշխության կորպուս» (ԵՀԿ) ծրագրի կամավորական ծրագրերում ներգրավված երիտասարդների գիտելիքների բարելավմանը, որը կնպաստի կամավորական ծրագրեր հյուրընկալող կազմակերպությունների ներուժի զարգացմանը և ԵՀԿ ծրագրերի որակի բարձրացմանը: Դասընթացը նախատեսված է Եվրոպական կամավորական աշխատանք ծրագրով հետաքրքրված երիտասարդների ու ԵՀԿ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների համար։ Դասընթացը տեղի կունենա դեկտեմբե...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Երիտասարդների առողջության և մասնակցության խթանում» ծրագրի շրջանակներում հայտարարում է հետազոտական ծառայությունների ձեռքբերման մրցույթ։ Տեխնիկական առաջադրանք Covid-19-ի պայմաններում երիտասարդների հոգեկան առողջության վերաբերյալ ազգային հետազոտության Մրցույթի հավակնորդներ՝ Հետազոտական կազմակերպություններ Հետազոտության ծածկույթ՝ Ազգային (ՀՀ բոլոր մարզեր և մայրաքաղաք) Առաջադրանքի տևողություն՝ 2,5 ամիս Մեկնարկի ամսաթիվ՝ 01.10.2020թ. Ա. Ընդհանուր նկարագիր Հետազոտությունն իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և Գյուրմրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ իրականացվող «Երիտասարդների առողջությա...


Սեպտեմբերի 10-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, Շիրակի մարզում հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի պատասխանատուներ Նարինե Բեգլարյանը և Էդուարդ Իսրայելյանը հանդիպեցին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ: Հանդիպման ընթացքում Ծովինար Հարությունյանը ներկայացրեց Շիրակի մարզում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացված և նախատեսվող ծրագրերը: Նշվեց, որ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունը կենտրոն» ՀԿ և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համար ավանդույթ է դարձել ամեն տարի Երիտասարդության միջազգային օրը Շիրակում՝ Գյումրիում նշելը: Այս տարի նույնպես, թեպետ COVID-19 համավարակի պատճառով օրվա շրջանակներում զանգվածային միջոցառումներ տեղի չունեցա...

 
  ԾՐԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝  «SMALL Step – BIG Change» ՎԱՅՐԸ՝  Սեպոլնո Կրաժենսկիե, Լեհաստան ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝  հոկտեմբեր, 2020 – հոկտեմբեր, 2021     ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝  “Stowarzyszenie “Dorośli - Dzieciom” ՈԻՂԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ է՝  Նպաստել երիտասարդների անհատական և սոցիալական զարգացմանը, տրամադրել ապահով և նպաստավոր միջավայր՝ վերջիններիս ներուժի հզորացման համար: ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ  18-30 տարեկան, անգլերենի խոսակցական մակարդակի իմացությամբ, ակտիվ, մոտիվացված երիտասարդներ: Ծրագրին դիմելու համար հետևեք սեղմեք այստեղ ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է  ս/թ սեպտեմբերի 1-ը, 18:00-ն։ Ծրագրին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ ծրագրի տեղեկատո...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, արդեն վեցերորդ տարին անընդմեջ, Գյումրիում նշում է երիտասարդների միջազգային օրը: Այս տարի նույնպես, օգոստոսի 12-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ, հանդես եկավ երիտասարդների միջազգային օրվան նվիրված տարաբնույթ միջոցառումների իրականացման նախաձեռնությամբ, սակայն այս անգամ արդեն այլ ձևաչափով՝ պայմանավորված աշխարհում տիրող իրավիճակով։ Ստորև ներկայացնում ենք երիտասարդների միջազգային օրվան ընդառաջ իրականացված միջոցառումների ցանկը՝  ՑՈՒՑԱՊԱՍՏԱՌՆԵՐԻ ԱՐՇԱՎ – Օգոստոսի 1-ից Գյումրի քաղաքի կենտրոնական հատվածներում հասարակության մեջ երիտասարդների դերի և նշանակության բարձրացմանն ուղղված ցուցապաստառների արշավի մեկնարկ՝ հետևյալ կ...


Պատվիրատու՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ։ Գնման առարկա` հետազոտական ծառայություն։ Ծրագիրը, որի համար կատարվում է գնումը՝ «Գյումրու երիտասարդական քաղաքականության փաստարկում» ծրագրի երկարաժամկետ նպատակն է՝ նպաստել Գյումրու երիտասարդների կյանքի որակի բարելավմանը՝ կարիքների վրա հիմնված տեղական երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանն աջակցելու միջոցով: Ծրագրի խնդիրներն են՝ ա) հետազոտության միջոցով ուսումնասիրել և վերլուծել համայնքի երիտասարդության ներկա վիճակը, բ) փաստարկված կերպով վեր հանել Գյումրու երիտասարդական քաղաքականության ներկա առաջնահերթությունները, գ) մշակել հիմնախնդիրների լուծման որոշակի առաջարկություններ, դ) հետազոտական տեղեկատվությունը հասանելի դարձնել դերակատարներին և շահագրգիռ կողմերին՝ տպագիր և առցանց զեկույց...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը  2020թ. Երիտասարդների միջազգային օրվան ընդառաջ, Շիրակի մարզի առաջատար ընկերություններում աշխատանքային պրակտիկա անցնելու հնարավորություն են տալիս: Ինչպես դիմել ծրագրին՝ Լրացնել առցանց հայտը հետևյալ հղումով, Հայտում ընտրել աշխատատեղը, որին կցանկանայիք դիմել և որը համապատասխանում է ձեր կրթությանը, Ինքնակենսագրությունը կցել հայտին: Դուք կարող եք դիմել առավելագույնը 2 աշխատատեղի՝ անկախ գործատուից։ Դիմումների վերջնաժամկետը՝ օգոստոսի 23: Հետադարձ կապ կհաստատվի միայն առաջին փուլն անցած մասնակիցների հետ, որոնք կհրավիրվեն գործատուի հետ հարցազրույցի։ Աշխատատեղերի ցանկն ու աշխատանքային նկարագիրները տե՛ս ներքևում: Գյումրու համայնքապետարան՝ Անշար...


Ուրախությամբ հայտնում ենք, որ 2020 թվականի օգոստոսի 10-ից մեկնարկել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Գյումրու երիտասարդական քաղաքականության փաստարկում» ծրագիրը։   Ծրագրի երկարաժամկետ նպատակն է՝ նպաստել Գյումրու երիտասարդների կյանքի որակի բարելավմանը՝ կարիքների վրա հիմնված տեղական երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանն աջակցելու միջոցով: Ծրագրի խնդիրներն են` Ուսումնասիրել և վերլուծել համայնքի երիտասարդության առկա իրավիճակը (նրանց պատկերացումները, կարիքները, խնդիրներն ու ներուժը), Փաստարկված կերպով վեր հանել Գյումրու երիտասարդական քաղաքականության ներկա առաջնահերթությունները՝ հիմք ստեղծելով ներառական և մասնակցային տեղական երիտասարդական քաղաքականության փաստաթղթերի մշակման համար, Մշակել հ...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի ընդունարանի աշխատակցի կամավորական աշխատանքի համար։ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝  Ընդունարանի աշխատակից ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ  ՎԱՅՐԸ՝  «Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն (Շահումյան 105, ք․ Սպիտակ) ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Կենտրոնի այցելուների ընդունում, ուղղորդում և տվյալների բազաների վարում  ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ՝ Կես դրույք (25 ժամ/շաբաթ), երեքշաբթիից շաբաթ (13:00-18:00) ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Կենտրոնի համակարգող ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ Օգոստոսի 13, 2020   ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Պատասխանել հեռախոսազանգերին և տրամադրել առաջնային տեղեկատվություն...